[Անիծյալ երկուշաբթին] Ինչպե՞ս փրկել աշխարհը (կամ գոնե ինքդ քեզ)

January 29, 2020

Բեսթսելլերների հեղինակ Մարկ Մենսոնը գրել է ժամանակակից գլոբալ մի խնդրի մասին, որն սկսել է ազդել մարդկանց հոգեկան առողջության վրա:

  • Մի հետևեք լուրերին կամ գոնե կրճատեք չափաբաժինը

Այսօր լրատվական դաշտն այնքան բացասական է, որ նույնիսկ մեր հոգեկան առողջության վրա է ազդում: Մենք հաճախ բախվում ենք թերի կամ սխալ ինֆորմացիայի հետ: Այն բևեռացնում է մարդկանց և դարձնում պակաս հանդուրժող: Այդ ինֆորմացիոն հեղեղը մեզ նաև շեղում է իրական խնդիրներից:

  • Ի՞նչն այնպես չէ աշխարհի հետ

Հիշեցի հայտնի միտքը, թե աշխարհի խնդիրն այն է, որ հիմարները չափազանց վստահ են իրենց վրա, իսկ խելացիները լի են կասկածներով: Ինչո՞ւ են հիմար մարդիկ այդքան ինքնավստահ: Որքան քիչ գիտելիք ունեն մարդիկ, այնքան ավելի հակված են գերագնահատելու իրենց կարողությունները: Նույն կերպ, խելացի մարդիկ հակված են կասկածի տակ դնել իրենց գիտելիքները:

Խելացի մարդիկ գիտակցում են, որ նրանք ամեն ինչ չէ, որ գիտեն: Հիմար մարդիկ գաղափար չունեն, թե ինչ չգիտեն, դրա համար էլ ավելի հեշտ է մտածել, որ ամեն ինչ գիտեն: Ողբերգությունն այն է, որ նրանց արարքներն էլ հիմնված են հենց այդ համոզմունքի վրա և այդ ամենի գինը վճարում ենք մյուսներս:

  • Ավելի լավ է գերագնահատել, թե՞ թերագնահատել ինքդ  քեզ

Մենք սովորություն ունենք գերագնահատել ինքներս մեզ և մեր կարողությունները: Սա հաճախ մեծ խնդիրների պատճառ է դառնում: Ինքնաճանաչման համար կարևոր է հասկանալ, որ դու այնքան լավը չես, որքան պատկերացնում ես: Մյուս կողմից, քեզ թերագնահատելու մոլուցքը նոր կարողություններ բացահայտելու հնարավորություն է տալիս:

Կա նաև այլ կարծիք, որը հաստատվում է գիտական տեսությամբ: Մարդիկ, որոնք հավատում են, որ հաջողակ են լինելու` հաջողակ են լինում: Մարդիկ որոնք իսկապես հավատում են, որ կհաղթահարեն քաղցկեղը, հիմնականում հաղթահարում են այն:

  • Ի վերջո, մենք պետք է գերագնահատե՞նք, թե՞ թերագնահատենք մեզ

Իմ եզրակացությունը հետևյալն է` գերագնահատեք ձեր ապագան, թերագնահատեք ձեր անցյալը: Գիտակցելը, որ դու քիչ բան գիտես` թույլ է տալիս նոր հեռանկարներ բացել, բայց ապագայի հանդեպ դրական ակնկալիքներն էլ ձեզ կօգնեն ավելի մեծ նվաճումներ ունենալ:

markmanson.net