Անուշ Սեդրակյան. Ինչու հայ գրողի գործը չի դառնում համաշխարհային բեսթսելլեր (տեսանյութ, լուսանկարներ)

August 4, 2021

Հայ գրականության, լեզվի, քաղաքականության ու գրականության ընդհանրությունների ու պետության ազդեցությունը գրական աշխարհի վերաբերյալ Newmag Summer Fest-ին զրուցել ենք ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետի արտասահմանյան գրականության ամբիոնի դասախոս Անուշ Սեդրակյանի հետ: Ըստ թարգմանչի, հայ գրողները միայն հաջողում են պոեզիայում, քանի որ անհատն է ի զորու ստեղծել պոեզիա, իսկ արձակի հետևում պետք է կանգնած լինի պետությունը. պետական ու լեզվի ավանդույթների գոյությունն է արձակի հիմքը, որը ցավոք մեր երկրում բացակայում է:

Պետական ավանդույթի և լեզվի փոխկապակցվածությունը միայն կարող է դառնալ որակյալ արձակի հիմք: Գուցե սա չանդրադառնար պոեզիայի վրա, բայց չէր կարող իր հետքը չթողել արձակի վրա: Ըստ Անուշ Սեդրակյանի, ռուսական արձակի շողքը կանդրադռնար մեզ վրա, եթե ռուսական պետականությունը կանգնած չլիներ որոշակի խնդիրների առաջ. «Դրա խոսուն վկան է Ռուսաստանում հրատարակված Գերման Սադուլաևի «Ես չեչեն եմ» գործը, որը եթե լույս է տեսել այդ վերնագրով, հեղինակով, սա վկայում է, որ ինքնության և պետականության խզում կա երկրում: Իսկ այդ խզումը բերում է բաժանման, իսկ երբ տեղի է ունենում այդ բաժանվում ես, արձակն էլ է կորցնում իր ուղենիշը»:

 

Հայկական և ռուսական պետականության հարաբերակցությունը միշտ գնալու է ի վնաս հայ գրականության: Քանի որ իր բոլոր թերություններով անգամ ռուսական պետականությունն ավելի ամբողջական է ու ուժեղ, քան հայկականը՝ ընդգծում է ԵՊՀ դասախոսը: Ռուսականի հետևում կանգնած է հզոր արձակի ավանդույթը, ինչը չի կարելի ասել հայականի համար. «Քաղաքականությունը շատ ավելի փոխկապակցված է գրականության հետ, քան պատմության: Որ կարողանաս դառնալ պետություն, պետք է ունենաս երազանք: Իսրայելը, որ գտնվում էր թշնամի աշխարհում, նա ուներ երազանք ու իրականացրեց դա: Ամերիկան ազգային պետության երազանքով կերտեց իր կենսագրությունը: Ֆրանսիան իր երազանքից երբեք չնահանջեց: Եվ դա հավասարություն, ազատություն, եղբայրություն լոզունգի մեջ էլ է երևում, որին Ֆրանսիան հետևում է ցայսօր»:

Լեզուն ամենաառաջին բռնապետն է, նա է թելադրում կեցության պայմանները, հոգեկան աշխարհի կապը, նաև պետություններին:

Մենք ունեցե՞լ ենք ազգային երազանք՝  իր հարցին ի պատասխան Սեդրակյանը նշում է՝ ո՛չ: Մեր երազանքը երբեք հստակ ձևակերպված չեն եղել: Եթե ուզում ես ունենալ երկիր, պետք է ազգային շահն ու պետականը լինեն փոխկապակցված: Եվ այստեղ է, որ նաև պետք է ավելացնել լեզուն. «Լեզուն ամենաառաջին բռնապետն է, նա է թելադրում կեցության պայմանները, հոգեկան աշխարհի կապը, նաև պետություններին: Այդպես եղավ նաև Ջեյմս Ջոյսի հետ, երբ իռլանդացին սկսեց գրել անգլերեն ու միայն այդ ժամանակ  դարձավ հայտնի գրող, բայց արդեն անգլիացի, ոչ թե իռլանդացի»:

Գրականություն միջազգային չափանիշներ ձևավորելու, ընթերցողների պակաս չունենալու համար պետք է սկսել համաշխարհային բեսթսելլերները հայերն թարգմանել: Այն, ինչ անում է Newmag-ը: Նշում է Անուշ Սեդրակյանն ու հավելում՝ մարդկության պատմությունը սկսվում է բանականության պատմությունից. «Որքան արագ լինի բանականության ներմուծումը, այնքան գործն արագ կընթանա: Հրեաների օրինակը՝ նրանք քայլերով փոխեցին իրականությունը, նրանք կրթության միջոցով ազգային մտածողություն փոխեցին»:

Գրականություն միջազգային չափանիշներ ձևավորելու, ընթերցողների պակաս չունենալու համար պետք է սկսել համաշխարհային բեսթսելլերները հայերն թարգմանել: Այն, ինչ անում է Newmag-ը:

Ըստ նրա, մենք փոխում ենք, բայց դեպի վատը: Փոփոխությունների համար պետք է սկսել գործի դնել բոլոր միջոցները: Ֆեյսբուքն էլ պետք է դառնա գործիք, որի միջոցով համոզենք օգտատերերին գիրք կարդան: