ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ
Գլխավոր Հոդվածներ

Ալեքս Մայքլիդիսի «Կույսերը» համաշխարհային բեսթսել

Ալեքս Մայքլիդիսի «Կույսերը» համաշխարհային բեսթսելլերն արդեն թարգմանվել է հայերեն (թրեյլեր)

newmag-y-n

Newmag-ը ներկայացնում է New York Times-ի #1 բեսթսելլերի հեղինակից հոգեբանական նոր թրիլլեր։ Համաշխարհային պրեմիերայից ընդամենը մեկ ամիս անց ու առաջիններից ենք, որ թարգմանել ու հրատարակել ենք Ալեքս Մայքլիդիսի երկրորդ վեպը՝ «Կույսերը»: Այս կախարդող պատմու

Publishers Weekly-ին այս գործը կոչել է մեկ բառով՝ շշմեցուցիչ: Թրիլլերի մասին The New York Times-ը գրել է՝ ««Կույսերի»… մեկնակետը գայթակղիչ է, շարունակությունը՝ անդիմադրելի: Խորհրդավոր, նրբաճաշակ, անսահման գրավիչ թրիլլերի գործողոթյունների շրջադարձն ուղղակի ցնցող է, ինչպես և գրողի առաջին գործը՝«Լռակյաց հիվանդը»: Մայքլիդիսը ևս մեկ անգամ ապացուցեց՝ գործերը մեկը մյուսին չեն զիջում»:

Թրիլլերների երկրպագուները կսիրահարվեն «Կույսերին»։ Շլացնող սյուժեով այս վեպը հունական դիցաբանության մոտիվներով է: Գլխավոր հերոսը՝ Էդվարդ Ֆոսկան է, որին բոլորը կասկածում են սպանությունների մեջ։ Բայց Ֆոսկան անհասանելի է, անշոշափելի: Քեմբրիջի համալսարանի հունական ողբերգության բարետես ու խարիզմատիկ պրոֆեսոր Ֆոսկային պաշտում են և՛ դասախոսները, և՛ ուսանողները, հատկապես «Կույսեր» գաղտնի խմբի անդամները:

Քննադատների բարձր գնահատականին արժանացած «Լռակյաց հիվանդը» վեպի հեղինակը ժամանակակից լավագույն գրողի իր դիրքն ամրապնդում է այս նոր գործով:

Գլխավոր հերոսուհին Մարիանա Անդրոսն է՝ փայլուն, բայց բարդ ու հակասական խմբային թերապևտ։ Նա մեկնում է Քեմբրիջ՝ հետաքննելու երիտասարդ աղջիկների սպանությունները։  Բոլորը այնտեղ սովորող իր զարմուհու ընկերուհիներն են։ Եվ բոլորն էլ Էդվարդ Ֆոսկայի ուսանողուհիներ։ Ավելին, սպանվածները նաև Ֆոսկայի հիմնած «Կույսերի» ուսանողական խմբի անդամներ։

Մի ժամանակ Մարիանան նույն համալսարանում էր սովորում։ Նա անմիջապես գլխի է ընկնում, որ սրածայր աշտարակների հովվերգական գեղեցկությունն ու հինավուրց ավանդույթները չարագուշակ մի բան են թաքցնում: Նա համոզված է, որ մարդասպանն Էդվարդ Ֆոսկան է, թեև վերջինս հիմնավոր ալիբի ունի։
 

Բայց պրոֆեսորն ինչո՞ւ պիտի թիրախավորեր ուսանողուհու: Եվ ինչո՞ւ է շարունակ վերադառնում կույս Պերսեփոնեի ծեսերին ու Անդրաշխարհի ուղևորությունների թեմային: Հերթական դին հայտնաբերելուց հետո Ֆոսկայի մեղքն ապացուցելու գործում Մարիանայի սևեռուն գաղափարն ուղղակի անկառավարելի է դառնում՝ սպառնալով հողին հավասարեցնել նրա հեղինակությունն էլ, մտերմագույն հարաբերություններն էլ: Մարիանան վճռում է մարդասպանին խանգարել ամեն կերպ, նույնիսկ սեփական կյանքի գնով:

Քննադատների բարձր գնահատականին արժանացած «Լռակյաց հիվանդը» վեպի հեղինակը ժամանակակից լավագույն գրողի իր դիրքն ամրապնդում է այս նոր գործով: Անդիմադրելի, խորհրդավոր գիրք, որի էջերից անհնար է կտրվել: Վեպը թարգմանել է Աստղիկ Աթաբեկյանը, խմբագիրը՝ Մարգարիտա Սարգսյանը, այն նույն մարդիկ, ովքեր թարգմանել ու խմբագրել են «Լռակյաց հիվանդը»։

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ-1 «Կույսերի» շնորհանդեսը տեղի կունենա հուլիսի 16-ին՝ Newmag Summer Fest 2021-ի ընթացքում, ժամը 18:00-ին։ Մասնակցելու և գրանցվելու համար կարող եք գրանցվել մեր Facebook իրադարձությանն այստեղ:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ – 2.  Գիրքը գրախանութներում կհայտնվի միայն հուլիսի 20-ին։ Առաջին 50 օրինակները կարող եք ձեռք բերել հուլիսի 16-ին հենց Երազ այգու Newmag-ի վաճառքի տաղավարից՝ զեղչով ու սուրճի կուպոնով:
 

Տարածել