Հայաստանում բաց եղանակով կատարվող վիրահատությունները կփոխարինվեն մինիմալ ինվազիվ միջամտություններով

August 2, 2017

Ամեն տարի աշխարհում 1 միլիոն մարդու թոքերում քաղցկեղ է ախտորոշվում: Օնկոլոգիական հիվանդությունների շարքում այն առաջատար է` կազմելով  60 տոկոսը: Վերջին 5 տարիներին  Հայաստանում հիվանդության ցուցանիշն  աճել է 8 տոկոս, իսկ մահացությանը`   5.8: Ամեն տարի ավելանում է:
Թոքի քաղցկեղի բուժման հիմնական մեթոդը համարվում է վիրաբուժությունը: ժամանակակից ու նորագույն վիրաբուժական մեթոդները Հայաստան բերելու համար ուռուցքաբանության ազգային կենտրոնում հայ մասնագետների հետ իրենց փորձով ու նորարարական  գիտելիքներով Հայաստանում են ավստրիացի առաջատար բժիշկները:
Հայ մասնագետները  թոքի քաղցկեղով հիվանդի կյանքը փրկելու համար պատրաստվում են բաց եղանակով կատարվող վիրահատությունները փոխարինել մինիմալ ինվազիվ միջամտություններով: Փոքր  կտրվածքներով կատարվող  լապարոսկոպիկ վիրահատությունների շնորհիվ հետվիրահատական վերականգնողական փուլը ավելի կարճ կլինի և վիրահատությունից մի քանի օր անց   պացեենտը դուրս կգրվի հիվանղդանոցից: