BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Newmag-ը հրատարակել է տնտեսագիտության ֆունդամենտալ

Newmag-ը հրատարակել է տնտեսագիտության ֆունդամենտալ աշխատություններից մեկը՝ Միլթոն Ֆրիդմենի «Կապիտալիզմ և ազատություն» գիրքը (թրեյլեր)

newmag-y-n

«Կապիտալիզմ և ազատություն» գիրքը համակարգաստեղծ աշխատություն է: Միլթոն Ֆրիդմենը մշակել է ժամանակակից ազատ շուկայի զարգացման սկզբունքները և ճանապարհ հարթել զարգացող տնտեսությունների, մասնավոր ձեռնարկատիրության, նոր ձևավորվող համակարգերի համար: Այն ժամանա

Միլթոն Ֆրիդմենը փայլուն տնտեսագետ էր, Նոբելյան մրցանակակիր, 20-րդ դարի ամենաազդեցիկ գաղափարախոսներից: Նրա գաղափարները փոխեցին աշխարհը, առաջարկած թեզերը համարվեցին հեղափոխական: Նա հզոր քարոզիչ էր, հմայիչ, եռանդուն և սրամիտ, ով հստակ պատկերացնում էր, թե որն է քաղաքականության վրա ազդելու լավագույն միջոցը ու որ հնարավորություններն ի հայտ են գալիս հենց ճգնաժամի պահին: Համոզված էր՝ գաղափարները կենդանի պահելու դեպքում քաղաքականապես անհնարինը կդառնա անխուսափելի:

«Կապիտալիզմ և ազատությունը» առաջին անգամ հրատարակվել է 1962-ին: Վաճառվել է մեկ միլիոն օրինակ, թարգմանվել 18 լեզվով: Գիրքը Ֆրիդմենի մանիֆեստն է, այն հաճախ անվանում են հետպատերազմյան տարիների ամենակարևոր գրքերից մեկը: Գրքի լույս տեսնելուց հետո, ԱՄՆ-ում և ամբողջ աշխարհում տնտեսական քաղաքականության ուղղությունը կտրուկ փոխվեց: Ֆրիդմենի գաղափարները, օրինակ, խորապես փոխել են, թե ինչպես են կառավարությունները կարգավորում տնտեսական պայմանները և արձագանքում ճգնաժամերին:

Նրա ուղերձը հստակ է՝ կապիտալիզմը պարզապես բարգավաճման շարժիչ ուժը չէ. այն մարդկանց տալիս է տնտեսական ազատություն: Գիրքը սկսվում է նախագահ Ջոն Ֆ. Քենեդու երդմնակալության ուղերձը քննադատելով: «Մի՛ հարցրեք, թե ինչ կարող է ձեր երկիրն անել ձեզ համար, հարցրե՛ք, թե դուք ինչ կարող եք անել ձեր երկրի համար»: Ըստ Ֆրիդմենի՝ այս նախադասության մեջ ամփոփվում էին այն բոլոր սխալները, որ տեղի էին ունեցել իր երկրում. «Այս հայտարարության ո՛չ առաջին, ո՛չ երկրորդ մասը, չի արտահայտում պետության և քաղաքացու միջև այնպիսի հարաբերություններ, որոնք արժանի են ազատ հասարակության մեջ ապրող ազատ մարդու իդեալներին»:

                                                                                     

Չափազանց ուշագրավ է գրքի կրթության ոլորտին նվիրված գլուխը: Ձեռնարկի համար խոշորագույն աղբյուր է ծառայել 1956-ի հունիսին Ֆրիդմենի կարդացած դասախոսությունների շարքն Արևմտյան Հնդկաստանի Ուոբաշ քոլեջում, որտեղ հրավիրված էր որպես տնտեսագիտության երիտասարդ պրոֆեսորների համար կազմակերպված ամառային ճամբարի առաջատար զեկուցող: Գրքի հրատարակումն ազդարարեց Ֆրիդմենի՝ գիտականից հանրային ասպարեզ անցնելու սկիզբը։ Նրա գաղափարներն աստիճանաբար սկսեցին տարածվել ու արժանանալ Ռեյգանի, Նիքսոնի, Հենրի Մաննի, Մարգարետ Թետչերի հավանությանը:

«Կապիտալիզմ և ազատությունը» աստիճանաբար դարձավ բեսթսելլեր։ Գրքի հոնորարներով կառուցվեց Ֆրիդմենների Վերմոնտի ամառանոցը, որը, ի պատիվ գրքի, անվանվեց «Կապիտաֆ»: Ձեռնարկի հաջողությունն օգնեց Ֆրիդմենին սկսել իր երկրորդ կարիերան որպես մտավորական-հասարակական գործիչ: Նա դարձավ է Newsweek ամսագրի սյունակագիր, Սպիտակ տան ցանկալի այցելու: Նրան այսօր էլ մեջբերում են նախագահները, ի գիտություն ընդունում գիտնականները, հրապարակում պարբերականները, ընդգրկում բուհ-երի պարտադիր գրականության ցանկում:

Այս աշխատությունը հսկայական ազդեցություն է թողել նաև Հայաստանի Հանրապետության ձևավորման վրա: Խորհրդային Միության փլուզումից հետո ինքնուրույն տնտեսություն ձևավորելու գործում:

Այս աշխատությունը հսկայական ազդեցություն է թողել նաև Հայաստանի Հանրապետության ձևավորման վրա: Խորհրդային Միության փլուզումից հետո ինքնուրույն տնտեսություն ձևավորելու, անկախ ֆինանսական համակարգ կառուցելու, պետություն-մասնավոր հարաբերությունները կանոնակարգելու և խաղի կանոններ սահմանելու ճանապարհին այս աշխատության մեջ ներառված շատ ու շատ գաղափարներ, սկզբունքներ անկյունաքարային են եղել և շարունակում են պահպանել իրենց կենսունակությունը:

Միլթոն Ֆրիդմենի գիրքը Newmag-ը հայերեն թարգմանել ու հրատարակել է  Հայաստանի խոշորագույն բանկերից մեկի՝ Արդշինբանկի նախաձեռնությամբ: Գիրքը թարգմանել է Լիանա Զաքարյանը, խմբագրել՝ Տաթևիկ Նալբանդյանը: Գրքի գիտական խմբագիրն է տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Յուրի Սուվարյանը։

«Կապիտալիզմ և ազատություն» աշխատության շնորհանդեսը տեղի կունենա դեկտեմբերի 10-ին, ժամը 12։00-ին Holiday Inn հյուրանոցում:

Տարածել