Օսկարակիր «Ռուանդա հյուրանոցը» ֆիլմի ռեժիսորը կնկարահանի Եղեռնի մասին դրաման, որը հովանավորում է Քըրք Քըրքորյանը

June 16, 2015

EW-ն՝ Քրիսթյան Բեյլն ու Օսկար Այզեքը կխաղան «Խոստումը» (The Promise) ֆիլմում, որը պատմական ժամանակաշրջանին առնչվող ողբերգական սիրո պատմություն է և որի հովանավորը հայազգի բարերար Քըրք Քըրքորյանն է:
«Ռուանդա հյուրանոցը» (Hotel Rwanda) ֆիլմի ռեժիսոր Թերի Ջորջն ընտրել է հենց այս երկու ծանրակշիռ դերասաններին: Ինչպես սկզբից տեղեկացրել է The Wrap-ը, Բեյլիին («Ամերիկյան խարդախություն») տրվել է Քրիսի դերը, ով փլուզվող Օսմանյան կայսրությունում աշխատում է որպես ամերիկյան թղթակից և սիրահարվում մի կնոջ, ում հավանել է նաև բժշկական համալսարանում սովորող Միջին Արևելքից մի ուսանող: Վերջինիս դերը խաղում է Այզեքը («Ամենադաժան տարին»):
Ֆիլմում, որի համահեղինակներն են օսկարակիր Ջորջն ու «Գեյշայի հուշերը» ֆիլմի սցենարի հեղինակ Ռոբիկ Սուիքորդը, իրադարձությունները տեղի են ունենում Օսմանյան կայսրության կազմալուծման տարիներին: Այն փլուզվեց 1922 թ. Առաջին աշխարհամարտում պարտություն կրելուց հետո, որի ընթացքում էլ 1915 թ. տեղի ունեցավ Հայոց Ցեղասպանությունը: «Խոստում»-ում Ջորջը խաղում է իր առաջին երկար դերը 2007 թ. նկարահանված «Արգելված ճանապարհ» ֆիլմից ի վեր, ուր գլխավոր դերերում խաղում էին Ջոաքին Ֆենիքսը, Ջենիֆեր Քոնելին ու Մարկ Ռաֆալոն որպես եռյակ, որի կյանքը միահյուսվել էր տեղի ունեցած մահացու պատահարից հետո:
2004 թ. նկարահանած նրա «Ռուանդա հյուրանոցը» ֆիլմը, որում տեղ գտած ցեղասպանության ու պատմական իրադարձությունների թեման շարունակվում է նաև «Խոստում»-ում, շահել է Օսկար երեք անվանակարգերում, ներառյալ լավագույն յուրօրինակ կինոսցենար անվանակարգը:
Ինչպես հաղորդում է The Wrap-ը՝ ֆիլմի թողարկման ամսաթիվը չի նշվում, այն նախատեսվում է ցուցադրել այս աշնանը հարավային Եվրոպայում, իսկ նկարահանումները տեղի են ունենալու Իսպանիայում: