ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ
Գլխավոր Հոդվածներ

Տեղի ունեցավ «Մարդիկ և մեքենաները» գրքի հեռուստաշն

Տեղի ունեցավ «Մարդիկ և մեքենաները» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)

newmag-y-n

Արմենիա հեռուստաընկերության «Բարի լույս» հաղորդման ընթացքում տեղի ունեցավ «Մարդիկ և մեքենաները» գրքի շնորհանդեսը։ Հատուկ այս գրքի համար Ռուսաստանից Հայաստան են ժամանել հեղինակները։ Այս գիրքը պատմում է, թե ինչպես փոքր Հայաստանում զարգացան գերժամանակակից ին

Newmag-ն ու DataArt ըներկայացնում են բացառիկ հրատարակություն` «Մարդիկ և մեքենաները. Հայկական առաջին համակարգիչների ստեղծման պատմություն» գիրքը։ Գիրքը ռուսերենից հայերեն է թարգմանել Դավիթ Սարգսյանը. «Գիրքը տեխնոլոգիաների մասին չէայլ ինչպես է ձևավորվել հիմքը։ Այն մասին , որ ադքան հաջողակ մասնագետներ ունենքհզոր մշակույթավանդույթ։ Առանց անցյալի չկա ապագա։ Շատերս չգիտեինք այդ շերտերի մասին ու սա լավ հնարավորություն է»։

                                        

Հայաստանի կիբեռնետիկայի զարգացման դրամատիկ, հաղթական պատմությունը ներկայացրել են DataArt-ի3 աշխատակիցները՝ Ալեքսեյ Պոմիգալովը, Ալեքսանդր Անդրեևը և ԻլյաԿորոբովը:  Ըստ Պոմիգալովի, այս թեմայի ուսումնասիրությունը նախ իրենց է հետաքրքրել. «Շատ հետաքրքիր էոր մինչև 56  թվականը Հայաստանում գրեթե չի եղել մեքենաշինություն։ Երբ հիմնադրվեց Մերգելյան ինստիտուտը,  պարզվեց շատ լավ մաթեմատիկականինժեներական հիմք կա։ Ձևավորվեց լավ դպրոցորի շնորհիվ գերազանց մշակումներ եղան։ Հրաչյա Հովսեփյաննօրինակինքնուրույն որոշեց ստեղծել Նաիրի մեքենանմիանգամայն այլ տարբերակով, քան իրեն պատվիրել էին»։

                                         

«Մարդիկ և մեքենաները» գրքի հիմքում «Հայաստանի մաթեմատիկական մեքենաներ» վիրտուալ ցուցահանդեսն է, որի հեղինակը հենց DataArt ընկերութունն է։ Թանգարանայաին նմուշներին, լուսանկարներին, արխիվային փաստաթղթերին գումարվեցին հեղիանակների հարցազրույցները հայ մասնագետների հետ, ու 1956 թվականին բացված Մաթեմատիկական մեքենաների երևանյան գիտահետազոտական ինստիտուտի հայ ինժեներների և 20-րդ դարի երկրորդ կեսին նրանց ստեղծած հաշվիչ տեխնիկայի մասին տեղեկությունները դարձան «Մարդիկ և մեքենաները» գիրքը։

Համակարգիչների արտադրությունը կապ ունի ազգային ինքնաբացահայտման զարթոնքի հետ: Գրքում կտեսնեք նաև, թե ինչ կապ կա երևանյան սրճարանների ու մեքենաների միջև։ Երևանը խոհրդային քաղաք էր,  բայց մյուս կողմից էլ ամենևին խորհրդային չէր: Այստեղ մարդիկ ավելի ազատ էին, կապը սփյուռքի ու աշխարհի հետ ավելի մեծ էր։ Դա մտքի ազատություն էր տալիս։

 

Հայկակական կիբեռնետիկայի պատմությունը կերտվել է Խորհրդային Միության ժամանակ՝ Սերգեյ Մերգելյանի, Արտաշես Շահինյանի ու մյուս մասնագետների շնորհիվ: Newmag հրատարակչության ու DataArt-ի «Մարդիկ ու մեքենաները» գրքում մանրամասն ներկայացվում է՝ ինչպես 1957-ին հայ մասնագետները ստացան առաջին խոշոր պատվերը՝ արդիակացանցնել M-3 էլեկտրական հաշվիչ մեքենան, ինչպես մշակվեց երկաթուղային տոմսերի վաճառքն ավտոմատացնող «Մարշրուտ1»  համալիրն ու «Նաիրի» հաշվիչ մեքենաները, որոնց էվոլյուցիան խորհրդային անհատական օգտագործման համակարգիչը դարձավ:

Տարածել