Newmag-ն Արևիկ Ուդումյանի ու «Բուրմունքի» հետ ներկայացնում են մաշկի խնամքի հայկական առաջին ուղեցույց-ամսագիրը (թրեյլեր)
Մոտ մեկ տարի նախապատրաստական, ստեղծագործական և դիզայներական լուծումներ փնտրելուց, գտնելուց և իրագործելուց հետո պատրաստ է մաշկի խնամքի հայկական առաջին ուղեցույց-ամսագիրը։ «Դյութէ»-ն կպատասխանի բոլոր այն հարցերին, որոնք վերաբերում են խնամքի բաղադրիչներին՝ ի
Ինչպես սնուցել, պաշտպանել ու արդյունավետ խնամել դեմքի մաշկը։ Պրոֆեսիոնալ խորհուրդներով ու մանրամասն դիտարկումներով ամսագիր, որտեղ կարող եք ընթերցել ամեն ինչ ամենամոդայիկ բաղադրիչների մասին՝ կոլագենից, հիալուրոնաթթուից մինչև անծանոթ թվացող բակուչիոլ, գլիկոլաթթու։ Երբ, ինչպես օգտագործել տվյալ բաղադրիչը, ինչ արդյունք ու նույնիսկ ցանկալի ու ոչ ցանկալի հնարավոր հետևանքներ կարող են առաջանալ. բոլոր հարցերի ու անծանոթ բաղադրիչների մասին՝ «Դյութէի» էջերին։
Արևիկ Ուդումյանը մաշկաբան Հասմիկ Գյուլնազարյանի հետ նախ ընտրել են այն կարևոր բաղադրիչները, որոնք անհրաժեշտ են մաշկի գրագետ խնամքի համար։ Հաջորդ փուլում բաղադրիչներից յուրաքանչյուրի համար առանձնացրել են օգտագործման, արդյունքի ու նույնիսկ ցանկալի ու ոչ ցանկալի հնարավոր հետևանքների մասին տեղեկություններ։ «Դյութէ»-ում կարող եք ծանոթանալ նաև՝ ինչպիսի հոգատարություն է պահանջում մաշկի տեսակներից յուրաքանչյուրը և արդյոք կլիմայական պայմանները որոշիչ են խնամքի ժամանակ։
Ուղեցույց-ամսագրի գաղափարի շուրջ հավաքվել են ոլորտի պրոֆեսիոնալ դեմքերն ու ընկերությունները։ Ըստ նախագծի ղեկավար Արևիկ Ուդումյանի, Դյութէն եկել է, որ ձեր հետագա գնումները դառնան օգտակար ու մտածված, մաշկն էլ լինի խնամված ու միշտ երիտասարդ. «Թեմայի հետ առաջին ասոցիացիան «Բուրմունքն» էր, ովքեր տարիներ ի վեր գնահատելով մաշկի գրագետ խնամքը, ոգևորված միացան նախագծին, ուղեցույցի բովանդակության համար հարկավոր էր մասնագետ՝ զինված տեսական ու գործնական ժամանակակից գիտելիքներով՝ նա մաշկաբան Հասմիկ Գյուլնազարյանն է։ Իսկ մեր ցանկությունները, մտքերն ու տեքստերն ուղեցույցի վերածելու համար մեզ հարկավոր էր Newmag-ը»։
«Դյութէ»-ի շնորհանդեսը տեղի կունենա Newmag Winter Fest-ին՝ փետրվարի 10-ին, 19:00, Dvin Music Hall-ում։ Մուտքն ազատ է։
Կարդա նաև
Newmag-ն ու Yeraz Projects-ը Երազ մատենաշարով ներկայացնում են Նոյել Ջենիս-Նորթոն. «Ավելի հանդարտ, ավելի հեշտ և ավելի երջանիկ ծնողավարում» գիրքը (թրեյլեր)
5-րդ անգամ Newmag-ն ու Yeraz Projects-ը ներկայացնում են «Երազի գիրք» մանկական փառատոնը (անոնս)
Newmag-ն ու Yeraz Projects-ը Երազ մատենաշարով ներկայացնում են Էդմոնդո դե Ամիչիսի «Սիրտը» (թրեյլեր)
Newmag-ն ու Yeraz Projects-ը Երազ մատենաշարով ներկայացնում են «Վտվտիկի օրագիրը․ Համբերության վերջին կաթիլը» գիրքը (թրեյլեր)