BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Գրող, ռեժիսոր, թարգմանիչ, մաթեմատիկոս. Օյգեն Ռուգե

Գրող, ռեժիսոր, թարգմանիչ, մաթեմատիկոս. Օյգեն Ռուգեն գերմանական նոր գրականության ամենավառ անունն է (տեսանյութ)

newmag-y-n

Օյգեն Ռուգեն գրական աշխարհ ոտք է դրել 26 տարեկանից: Նախ զբաղվել է թարգմանություններով՝ գերմաներեն է թարգմանել Չեխովի պիեսները։ Դեբյուտային վեպը գրել է բավական ուշ՝ 2011-ին: «Մարող լույսի ժամանակներում» գիրքն արժանացել է բազմաթիվ մրցանակների։ 2013-ին այն

Օյգեն Ռուգեն ոչ միայն գրող է, այլև՝ ռեժիսոր, դոկումենտալիստ, թարգմանիչ և մաթեմատիկոս: Նա ծնվել է ԽՍՀՄ-ում՝ Սվերդլովսկի Սոսվա գյուղում։ Օյգենի հայրը ԳԴՀ պատմաբան էր, որն ավելի քան 10 տարի տառապել էր Սիբիրում։ Նրան աքսորել էր խորհրդային իշխանությունը՝ հիշում է գրողը. «Կոմունիստ հայրս 16 տարեկանում տեղափոխվել է ԽՍՀՄ և աքսորվել է 21 տարեկանում։ Նրա պատմությունը ներկայացված է վեպում։ Ընտանիքի մի մասը Գերմանիա է վերադառնում Մեքսիկայից, մյուս մասը՝ Ռուսաստանից» ։

Հենց այնտեղ էլ 1954-ին ծնվել է Օյգեն Ռուգեն։ Չնայած աքսորին, Օյգենի հայրը համոզված կոմունիստ էր ու պատիժն ավարտելուց հետո վերադարձել է Արևելյան Գերմանիա. «Մայրս ռուս է, հայրս՝ գերմանացի: Ես երկու տարեկան եմ եղել, երբ ընտանիքով տեղափոխվել ենք Գերմանիա»։

Օյգեն Ռուգեն համալսարանում սովորում է մաթեմատիկա, որովհետև սիրահարված էր իր մաթեմատիկայի ուսուցչուհուն։ Նրանք նույնիսկ մի շրջան ամուսնացած են եղել։ Համալսարանն ավարտելուց հետո Ռուգեն աշխատում է գեոֆիզիկայի ինստիտուտում: Միայն 1986-ին է սկսում զբաղվել գրողի կարիերայով․ սկսում է սցենարներ գրել թատրոնի և վավերագրական ֆիլմերի համար. «Ես Արևելյան Գերմանիայից փախա պատի փլուզումից 1 տարի առաջ։ Մի պատճառն այն էր, որ ԳԴՀ-ում կյանքն անտանելի ու ձանձրալի էր, ամեն ինչ գորշ էր: Համարում էի, որ այդ երկիրն ապագա չունի։ Ուզում էի գրող դառնալ, բայց այդ երկրի մասին չէի կարող գրել»։ 

Արևմտյան Բեռլինում Օյգեն նվիրվեց թատրոնին, ռադիոյին ու կինոյին: Սկսեց  թարգմանություններ անել: Մեկը մյուսի հետևից գերմաներեն էր թարգմանում էր Չեխովի պիեսները։ Բայց երկար տարիների երազանքին չէր մոտենում՝ գիրք չէր գրում. «20 տարի էր պետք, որ տրամադրվեի այս գիրքը գրելուն։ Ավելի ճիշտ 17 տարի մտածել եմ, 3 տարում՝ գրել»։

Գրական աշխարհում Օյգեն Ռուգեյի դեբյուտը կայացավ 2011-ին։ «Մարող լույսի ժամանակներում» գրքի համար նա ստացավ Գերմանիայում ամենապատվաբեր գրական մրցանակը։ Մեկ տարի անց Ռուգեն հրատարակեց մեկ այլ պատմություն՝ հոր կյանքը խորհրդային աքսորում: Հիմա Ռուգեն դարձել է բեռլինյան պատի կործանման խորհրդանիշը՝ կամուրջ ոչ միայն նախկին երկու Գերմանիաների, այլև այսօրվա Գերմանիայի ու այսօրվա Ռուսաստանի միջև։

Տարածել