5 փաստ ԱՄՆ ամենատարեց նախագահ Ջո Բայդենի կյանքից (տեսանյութ)
2020-ին ԱՄՆ բավական լարված ընտրապայքարում նախագահ ընտրվեց Ջո Բայդենը: Այդ նախագահական ընտրությունները Բայդենի երրորդ առաջադրումն է։ Առաջին անգամ առաջադրվել է 1988-ին։ Նա համարվում է ԱՄՆ պատմության ամենատարեց նախագահը և երկրորդ կաթոլիկ նախագահը՝ Ջոն Քենեդ
1. Ջո Բայդենը Սենատոր դառնալուց մի քանի շաբաթ անց ավտովթարից կորցրեց կնոջն ու մանկահասակ դստերը: Մեքենայի մեջ էին նաև մանկահասակ երկու որդիները: Ընտանիքը գնում էր տոնածառ գնելու: Բայդենը սենատորական երդումը տվեց որդիների հիվանդասենյակում:
2.Ավտովթարից փրկված որդիներից մեկի մոտ հետագայում քաղցկեղ հայտնաբերեցին: Երկարատև պայքարը արդյունք չվեց: 2015-ին Բայդենի որդին մահացավ: Բուժման ծախսերն այնքան մեծ էին, որ Ջո Բայդենը մտադիր էր վաճառել իր տունը:
3.1987 թվականի նախագահական ընտրապայքարի կիզակետին Բայդենին մահամերձ տարան հիվանդանոց ուղեղի անոթների անևրիզմայով: Բժիշկները կարծում էին, որ լավագույն դեպքում Բայդենը կշարունակի ապրել հաշմանդամությամբ:
4.Ջո Բայդենը նախագահի պաշտոնը ստանձնեց 78 տարեկանում՝ դառնալով Միացյալ Նահանգների պատմության մեջ ամենատարեց նախագահը:
5.Բայդենը որպես փոխնախագահ, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին մասնակցել էր Վաշինգտոնի մայր տաճարում տեղի ունեցած միջոցառմանը: 6 տարի անց նա դարձավ Միացյալ Նահանգների առաջին նախագահը, որը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը:
Կարդա նաև
Newmag-ն ու Yeraz Projects-ը Երազ մատենաշարով ներկայացնում են Նոյել Ջենիս-Նորթոն. «Ավելի հանդարտ, ավելի հեշտ և ավելի երջանիկ ծնողավարում» գիրքը (թրեյլեր)
5-րդ անգամ Newmag-ն ու Yeraz Projects-ը ներկայացնում են «Երազի գիրք» մանկական փառատոնը (անոնս)
Newmag-ն ու Yeraz Projects-ը Երազ մատենաշարով ներկայացնում են Էդմոնդո դե Ամիչիսի «Սիրտը» (թրեյլեր)
Newmag-ն ու Yeraz Projects-ը Երազ մատենաշարով ներկայացնում են «Վտվտիկի օրագիրը․ Համբերության վերջին կաթիլը» գիրքը (թրեյլեր)