Ռոնալդուն, Մեսսին և Նեյմարը՝ 2021-ի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների Forbes-ի ցանկում
Forbes-ը հրապարակել է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակը։ Առաջին տեղում արդեն չորրորդ տարին շարունակ Amazon-ի հիմնադիր ՋԵՖ Բեզոսն է։ Երկորդը Tesla և SpaceX ընկերությունների հիմնադիր Իլոն Մասկն է, եռյակը եզրափակում է Louis Vuitton Moët Hennessy խմբի ն
«Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն՝ կրկին շրջանցել է արգենտանիացի Լիոնել Մեսսիին ու հայտնվել Forbes-ի 2021 թվականի ցուցակի առաջին տեղում: Այսօր նա համարվում է ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստն աշխարհում: Պորտուգալացին վաստակել է 125 միլիոն դոլար, որից 70 միլիոնը աշխատավարձն է, 55 միլիոնը՝ գովազդային պայմանագրերը:
Ռոնալդուն «Ոսկե գնդակի» և Չեմպիոնների լիգայի հնգակի դափնեկիր է, Եվրոպայի չեմպիոն և Ազգերի լիգայի հաղթող: «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կազմում նա 3 անգամ դարձել է Անգլիայի չեմպիոն, նվաճել է Անգլիայի գավաթը և հաղթել Չեմպիոնների լիգայում: Ռոնալդուն ազգային հավաքականների պատմության լավագույն ռմբարկուն է, Եվրոպայի առաջնությունների լավագույն ռմբարկուն, Չեմպիոնների լիգայի, Աշխարհի ակումբային առաջնության և Մադրիդի «Ռեալ»-ի պատմության լավագույն ռմբարկուն: Նրա անցած ուղին, հաղթանակներիվառ դրվագներով ու անմոռանալի գոլերը դարձել են պատմություն ու տեղ գտել Newmag-ի «Ռոնալդու» գրքում։
Վարկանիշի երկրորդ տեղը զբաղեցրել է ֆրանսիական ՊՍԺ-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին, որը վաստակել է 110 միլիոն դոլար , որից 75 միլիոն դոլարն աշխատավարձն է, իսկ 35 միլիոն դոլարը` գովազդային պայմանագրերը: Ամենաարդյունավետ, սառնարյուն, հետևողական ու մեծ հարգանք վայելող այս ֆուտբոլիստի մասին լրագրող Լուկա Կայոլիին պատմում է «Մեսսի. Լեգենդ դարձած տղայի պատմությունը» գրքում։
Հաջորդ հորիզոնականներում է ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարն է։ Նրա վաստակել է 95 միլիոն դոլար աշխատավարձ, որից 20 միլիոն դոլարը կազմում են գովազդային պայմանագրերը: Ամենաերիտասարդ բրազիլացի ֆուտբոլիստը միջազգային մրցաշարերում դարձել է 60 գոլի հեղինակ։ Նրա երազանքներից է գերազանցել Պելեի 77 գոլերի ռեկորդը, որը երկար ժամանակ ոչ ոք չի կարողացել անել։ ՊՍԺ-ի հանրահայտ ֆուտբոլիստը 22 տարեկանում արդեն հասցրել է Բրազիլիայի հավաքականում ավելի շատ գոլ խփել, քան Ռիվալդոն ու Ժաիրզինյոն՝ իրենց ամբողջ ֆուտբոլային կարիերայի ընթացքում։ Այս հակասական կերպարի մասին է Newmag-ի «Նեյմար» գիրքը։