«Ես լուսանկարում էի, նրանք կատակում». հարցազրույց միակ ֆոտոլրագրողի հետ, որը ներկա էր Թրամփի և Լավրովի հանդիպմանը

May 22, 2017

Թրամփի ու Լավրովի հանդիպման ժամանակ  արված նրա լուսանկարները կարող էին արագացնել ամերիկյան նախագահի իմփիչմենթի հնարավոր հայտարարությունը: Միայն թե 34-ամյա Ալեքսանդր Շերբակին` էպիկական լուսանկարների հեղինակին, դա չի անհանգստացնում: Նրան դուր չի գալիս այն, որ հայտնվել է այդ աղմուկի և նույնիսկ լրտեսության մեղադրանքների կենտրոնում:
La Repubblica. - Ալեքսանդր, սկսենք ֆոտոներից: Այդտեղ լայն ժպիտներ ենք տեսնում, ձեռքսեղմումներ: Ուրինշ ի՞նչ կարող եք պատմել այդ հանդիպման մասին:
Ալեքսանդր Շերբակ. - Նրանք կատակում էին, ծիծաղում, բայց ես նրանց զրույցի մանրամասները չէի ըմբռնում: Արարողակարգով ինձ ընդամենը վայրկյաններ էին հատկացված, և ես պետք է հնարավորինս կենտրոնանայի գործիս վրա: Ես նայում եմ օբյեկտիվին ու կտրվում ամեն ինչից: Ինձ թվում էր, որ մթնոլորտը աշխույժ էր և ուրախ: Ու հենց դա էի փորձում ցույց տալ լուսանկարներում: Բարեբախտաբար, ես մենակ էի, հրմշտոց չկար:
- Հենց դրա համրա էլ հայտնվեցիք սկանդալի կենտրոնում: Ձեզ մեղադրեցին անվտանգության արարողակարգը խախտելու համար: Ինչպե՞ս դա տեղի ունեցավ:
-Ես միակ ֆոտոլրագրողն էի, որ Լավրովի կողքին էի: Թիլլերսոնի հետ հանդիպումից հետո ինձ ուղեկցեցին Սպիտակ տուն, ամենայն մանրամասնությամբ ստուգման ենթարկեցին, նույնիսկ շներով զննեցին: Թույլատրեցին միայն ֆոտոապարատը ներս տանել: Ասացին հետևել մի  կնոջ, որը, հավանաբար, Թրամփի անձնական լուսանկարիչն էր: Ռուսաստանյան պատվիրակությանն ուղեկցեցի մինչև օվալաձև կաբինետ, հենց սկսվեց հանդիպումը, ինձ հասկացրեցին, որ առաջինը մտնեմ: Անմիջապես հայտնվեցի բազկաթոռների արանքում, ու  մի քանի վայրկյան անց միայն հասկացա, որ Թրամփից մի քանի սանտիմետր եմ հեռու:

- Դրա համար էլ են Ձեզ մեղադրում:
-Այո, դա անհեթեթություն է: Թրամփը ողջունեց բոլորին, առաջարկեց նստել: Մեկ րոպե անց ես ստիպված էի դուրս գալ: Փակ դռների հետևում հանդիպումը կես ժամ տևեց: Այդ ժամանակը օգտագործեցի` լուսանկարները ИТАР-ТАСС և ԱԳՆ ուղարկելու համար:
- Բոլորը ցնցված էին` տեսնելով ИТАР-ТАСС-ի ֆոտոները: Մարդիկ կարծեցին, թե Դուք Լավրովի անձնական ուսանկարիչն եք: Որտե՞ղ եք աշխատում:
-2015-ից ես աշխատում եմ ֆոտո ИТАР-ТАСС-ում, և Լավրովին լուսաբանող լրագրողների խմբում եմ:  Նրա անձնական լուսանկարիչ Էդուարդ Պեսովից բացի, ԱԳՆ-ն որոշել է ևս երկու լուսանկաիրչ վերցնել` ինձ և РИА-Новости գործակալության իմ գործընկերոջը:
Ես միշտ եմ լուսաբանում Լավրովի այցերը: Այս անգամ ստիպված էի վերջին պահին փոխարինել Պեսովին: Պայմանագրի համաձայն ես կարող եմ նկարածն ուղարկել ТАСС: Պատահել է, որ ինձ խնդրել են չհրապարակել ոչ պաշտոնական հանդիպումների լուսանկարները, բայց այս անգամ ոչ մի սահմանափակում չկար:
-Նաև գաղտնալսման մասին էր խոսվում…
-Դա զրպարտություն է: Ես պատրաստ եմ լուսանկարներից վերաբերող քննադատություն լսել, բայց ոչ այդ կարգի մեղադրանքներ, որոնք, հավանաբար, մասնագիտական նախանձի հետևանք են: Դա ինձ շատ է վրդովեցնում: Բարեբախտաբար, միջամտեցին և Սպիտակ տունը, և ԱԳՆ-ն: Հուսով եմ, ամեն ինչ շուտով կպայթի` պղպջակի պես:

Inosmi