Ֆոտոռեպորտաժ «Քիմ. Մերկ ճշմարտություն» բեսթսելլերի շնորհանդեսից
Դեկտեմբերի 8-ին «Բեսթ Վեսթերն Կոնգրես» հյուրանոցում տեղի ունեցավ Քիմ Քարդաշյանի մասին հայերեն թարգմանված գրքի շնորհանդեսը: «Քիմ. Մերկ ճշմարտություն» գործի հեղինակը բրիտանացի աշխարհահռչակ կենսագիր Շոն Սմիթն է: Թարգմանությունն անգլերենից կատարել է Լիլիթ Գրի
Քիմի հայ երկրպագուներն արդեն հնարավորություն ունեն ընթերցել իրենց կուռքի մասին այն գիրքը, որն ամենաշատն է դարձել քննարկումների թեմա: Այնպես, ինչպես գրքի հերոսուհին՝ ամեն մի միջոցառում, նոր բիզնես, լուք ու մեյքափ շաբաթներ շարունակ դառնում է միջազգային լրատվամիջոցների թոփ թեմա:
Newmag-ի «Քիմ. Մերկ ճշմարտություն» գրքում կարող եք ընթերցել նրա մանկության, պատանեկության, սիրային կյանքի, սկանդալների, ամուսնությունների, շոու բիզնեսի բարձունքները նվաճելու մասին:
Ամենասեքսուալ և սկանդալային մեգաստղի շնորհանդեսին ներկա էին հայտնի դեմքեր շոու բիզնեսից, ինչպես նաև հասարակական և քաղաքական դեմքեր: Այս նախագծի գլխավոր գործընկերը Evoca-ն է: Գրքի ամառային փառատոնից հետո սա Evocabank-ի ու Newmag-ի 2-րդ գործակցությունն է:
Միջոցառուման սկզբում ցուցարդվեց Քիմի կյանքի ու գործունեության վերաբերյալ ֆիլմ, որին հաջորդեց «Քիմ. Նոր ստանդարտներ» խորագրով քննարկումը:
Քիմը կոտրում է կարծրատիպեր այն բոլոր ոլորտներում, որտեղ ծավալում է գործունեություն: Նաիրա Զոհրաբյանն էլ, երբ ԱԺ պատգամավոր էր, իր հագուկապով, ոճով կարողացավ ապացուցել՝ ցանկացած ոլորտում կինը կարող է լինել նրբաճաշակ ու տարբերվող:
Քննարկմանը ներկա էին դիմահարդար Հրանուշ Եղոյանը, Evocabank-ի Մարքեթինգի և հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Լյուսի Սարուխանյանը, ինֆլուենսեր Մադոննա Հարությունյանը և ոճաբան Արմեն Գալյանը: Պանելի ընթացքում հյուրերը ներկայացրեցին ֆենոմենալ մեգաաստղի հաջողության գաղտնիքն ու բանաձևը, ներկայացրեցին նրա ամենահայտնի, քննարկվող լուքերը:
Ինչպես դառնալ Քիմ Քարդաշյան՝ փորձել են շատերը, բայց նրանց հաջողվել է նմանվել միայն շպարով և հագուկապով: Նման մի փորձ էլ շնորհանդեսի ընթացքում կատարեցինք Հրանուշ Եղոյանի դիմահարդարման ստուդիայի հետ: Հաղորդավարուհի Կարինե Սիմոնյանին մասնագետը րոպեների ընթացքում և շպարի հատուկ ու հստակ գաղտնիքների շնորհիվ վերածեց Քիմի:
Երեկոյի տպավորությունները հյուրերն ամբողջացրեցին գինու և հյուրասիրույթյան ընթացքում:
Կարդացեք նաև