[Newmag Summer Fest] Գալինա Յուզեֆովիչ. Որոնք են հետխորհրդային գրական աշխարհի գլխավոր խնդիրները (տեսանյութ)

September 3, 2021

Ռուսները դեռ համարվո՞ւմ են ամենաընթերցասեր ազգը, ինչո՞ւ է ռուսական գրականությունը զիջում իր դիրքերը, երբ գրական մրցանակները դարձան ժամանակավրեպ, ի՞նչ փոփոխությունների է ենթարկվել հետխորհրդային երկրների գրական կյանքը. այս հարցերի մասին Newmag Summer Fest-ին զրուցել ենք գրաքննադատ Գալինա Յուզեֆովիչի հետ:

Ինչպես բրիտանական գաղութներն, այնպես էլ Խորհրդային երկրներն ունեին գրական նույն ճաշակը, կարդում էին միևնույն գրողներին, պահանջներն էլ շատ նման էին: Սակայն հետխորհրդային ժամանակաշրջանում փոխվեց ամեն ինչ՝ ընթացքում առանձնացան մշակույթները, ձևավորվեց  գրական ճաշակ ու յուրահատուկ նախընտրություններ: Ամեն երկիր իր գրողն ունի, նախընտրելի թեմաները, ոճն ու ժանրը՝ նկատում է մեր զրուցակիցը:

Ըստ Գալինա Յուզեֆովիչի, ժամանակի ընթացքում յուրաքանչյուր երկիր իր գրական ոլորտը զարգացեց ու միաժամանակ թուլացավ նաև հետխորհրդային երկրների միջմշակութային կապը, հետո՝ կորավ. « Ինչն ինձ չի բավականացնում հետխորհրդային երկրների դեպքում. Օրինակ՝ անգլիական գաղութը ոգևորում է իր լեզվով ստեղծագործող երկրների գրողներին, ու այդպես ստեղծել ու զարգացնում են անգլալեզու գրականության համար ընդհանուր մշակային դաշտը: Ցավոք, մեր դեպքում այդպես չէ, ես նման իրավիճակ չեմ տեսնում հետխորհրդային երկրներում»:

Միշտ ու բոլոր ժամանակներում ռուսներին թվում է, թե իրենցը մեծ գրականություն է ու ոչ մի հավելյալ ջանք պետք չէ թափել, որ այդ մեծ գրականությունը տարածվի ամբողջ աշխարհում:

Ըստ Յուզեֆովիչի, Ռուսաստանում բացակայում է այդ ինստիտուցիոնալ աշխատանքը ։ Պետք է համախմբել տարբեր երկրներին մեկ ընդհանուր մշակութային դաշտում, հատկապես, որ աշխարհաքաղաքական զարգացումներն ուղիղ կապ ունեն գրական աշխարհի հետ. «Մեր գրականությունը կախված Վլադիմիր Պուտինի քաղաքականությունից, նայած թե ինչպես է այդ փուլում իրեն դրսևորել նախագահը։ Ու քանի որ այժմ այնքան էլ չի արժանանում ամբողջ աշխարհի գնահատականին, դրա համար էլ արտասահմանյան ժամանակակից գրականությունում ռուսականը զիջում է իր դիրքերը»:

Ըստ Յուզեֆովիչի, մյուս մարտահրավերը, որն այսօր ծառացել է ռուս գրականության առաջ, այն է, որ միշտ ու բոլոր ժամանակներում ռուսներին թվում է, թե իրենցը մեծ գրականություն է ու ոչ մի հավելյալ ջանք պետք չէ թափել, որ այդ մեծ գրականությունը տարածվի ամբողջ աշխարհում. «Ամբողջ աշխարհում ընդունված է՝ պետք է գումար ծախսել թարգմանության համար։ Մենք դա չենք անում, այդպես էլ չի կարող տարածվել գրական գործը: Բացի այդ, մեր գրականությունը շատ ռուսական է, մենք գրում ենք միայն ռուսների համար: Հիմա իրականում շատ է փոխվել մեր երկիրը, մենք այլևս ամենաշատ կարդացող ազգը չենք, այդպես էր երեսուն տարի առաջ»:

Մեր գրականությունը շատ ռուսական է, մենք գրում ենք միայն ռուսների համար: Հիմա իրականում շատ է փոխվել մեր երկիրը, մենք այլևս ամենաշատ կարդացող ազգը չենք, այդպես էր երեսուն տարի առաջ:

Այսօր ժամանակակից գրականությունը ենթարկվել է լուրջ փոփոխոթւյունների: Նախկինում խնդիրները համընդհանուր էին, պատմությունն էլ բոլորի մասին էր: Հիմա հերոսը մեկն է, խնդիրներն ու հաջողության բանաձն էլ մասնավոր. «Եթե մենք խոսում ենք Խորհրդային ժամանակաշրջանում ռուսերենով գրված գործերի մասին, ապա պետք է նկատել, որ այն ժամանակ խնդիրները համընդհանուր էին: Մեզ համար ավելի հեշտ է վերապրել մեկ մարդու հույզերով, քան մի ամբողջ խմբի»:

Գալինա Յուզեֆովիչի կարծիքով, գրական մրցանակների դարն անցել է։ Միակ կարևոր խնդիրը, որ լուծում են մրցանաբաշխությունները, խրախուսական գումարներն են. «Գրական մրցանակը, որպես ինստիտուտ ու գրական իրադարձություն, ծագել է այն ժամանակ, երբ բոլորը կարդում էին նույն բանը։ Ու Գրական մրցանակը պետք է որոշեր, թե որն է արժանի գործը  ու ով է լավագույն հեղինակը: Հիմա այդպես չէ. մենք ամեն մեկս կարդում ենք մեր երկրի գրողներին, մեր սրտակից հեղինակներին։ Ու դրա համար այն կորցրել է իր իմաստը»:

Տեսաբանի խոսքով, այսօր շատ հայտնի ու նշանավոր ժամանակակից գրողներ կան, որոնք ժամանակ, էներգիա են տրամադրում իրենց գործերն արժեքավոր դարձնելու համար։ Պարզապես պետք է թարգմանել ու տարածել դրանք աշխարհով մեկ: