5 տարօրինակ փաստ Ջիբրալթարի եւ այդ երկրի ազգային հավաքականի մասին, որին պարտվեց Հայաստանը

October 14, 2018

Ջիբրալթարի հավաքականն իր պատմության մեջ առաջին հաղթանակն է տարել պաշտոնական խաղերում։  Այս պարտությունը կարող է հոգեբանական ծանր վիճակի մեջ գցել մեր թիմի ֆուտբոլիստներին։ Սակայն ունենք այն, ինչ ունենք. մենք պարտվում ենք այնպիսի հավաքականի, որը...


  • Իր առաջին պաշտոնական հանդիպումն անցկացրել է 2014 թվականին։ Թիմում խաղում էին ոստիկան, հրշեջ, մի քանի ուսանող եւ գործազուրկ քաղաքացիներ։

  • Այս պետությունում ապրում է 35.000 բնակիչ։ Զուտ համեմատության համար՝ Նոր Նորք վարչական շրջանում ապրում է 130.000  մարդ։

  • Երբ Ջիբրալթարում ինքնաթիռ է վայրէջք կատարում, կես ժամ առաջ փակում են երկրի գլխավոր փողոցը։ Պարզապես, այլ տարածք չկա վայրէջք կատարելու համար։




  • Ջիբրալթարի տարածքը 6.8 կմ²  է։ Աջափնյակ վարչական շրջանի ընդհանուր տարածքը 25 կմ² է։




  • Ջիբրալթարը շատ տարիներ առաջ դիմել է Միջազգային Օլիմպիական Կոմիտե՝ օլիմպիական ընտանիքին անդամգրվելու համար, սակայն մինչեւ այսօր նույնիսկ պատասխան չի ստացել։


Փաստեր երեւանյան խաղից

  • Ջիբրալթարի պետական օրհներգի փոխարեն հնչեց Լիխտենշտեյնի պետական օրհներգը։

  • Խաղի վերջում հայ ֆանատները շշեր նետեցին Ջիբրալթարի հավաքականի ֆուտբոլիստների վրա։

  • Խաղից հետո հայկական երկու ֆան ակումբների ներկայացուցիչները ծեծեցին միմյանց։ Հանրապետական ստադիոնը կարող է որակազրկվել։


Վիճակագրություն
Հայաստան֊Ջիբրալթար՝ 0-1
Հարվածներ՝ 35-6
Տարածքային առավելություն՝ 72%-28%
Փոխանցումների ճշգրտություն՝ 85%-52%
Փոխանցումներ՝ 650-172
Ճիշտ փոխանցումներ՝ 552-89


Հետևեք newmag-ին Telegram-ում և Instagram-ում