[InterPress] Գրեհեմ. «Սարսափելի կլինի, եթե ԴՆԹ թեստը պարզի, որ ես իրանցի եմ»

October 20, 2018

Fox & Friends հաղորդման ժամանակ Գրեհեմը մեկնաբանել է դեմոկրատ սենատոր Էլիզաբեթ Ուորենի հրապարակած ԴՆԹ թեստի արդյունքները: Ուորենը թեստի արդյունքները հրապարակել էր բնիկ ամերիկացու իր ծագումն ապացուցելու համար: ԴՆԹ թեստը ցույց է տվել, որ նա 6-ից 10-րդ սերնդի հնդկացի է:
Fox-ի հաղորդավար Սթիվ Դուկին Հանրապետական սենատորին առաջարկել է ընդմիջել ու դադարից հետո ներկայացնել սենատորի սեփական գենետիկ անալիզի արդյունքները:
«Մենք կպարզենք՝ ով եք դուք իրականում», – ասել է Fox-ի մյուս հաղորդավար Բրայան Քիլմիդը:
«Ես, հավանաբար, իրանցի կլինեմ: Սարսափելի կլինի», -կատակել է Գրեհեմը:
«Իրանցիները շատ լավ մարդիկ են, ուղղակի նրանց առաջնորդներն են վատը», – ասել է Քիլմիդն՝ ակնհայտորեն փորձելով պարզաբանում մտցնել Գրեհեմի խոսքերից հետո:
«Այո, վատ առաջնորդներ: Ես Այաթոլլահի ճյուղին չեմ պատկանում», – ասել է Գրեհեմը՝ հավանաբար ի նկատի ունենալով Իրանի բարձրագույն առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեիին:
Հանրապետական սենատորի դիտողությանն անմիջապես արձագանք է ստացել համացանցում:

Շարունակությունը՝ InterPress.am-ում





Հետևեք newmag-ին Telegram-ում և Instagram-ում