Գրքի մանկական փառատոնին «Երազ» մատենաշարը ներկայացրեց «Մուշի տարօրինակ ճամփորդությունը» գիրքը (լուսանկարներ)
հունիսի 1-ին կրկին Անգլիական այգում բացվեց Մանկական գրքի արդեն 2-րդ փառատոնը, որտեղ մի քանի տասնյակ հրատարակչություններ, ինչպես նախորդ տարի, այս տարի ևս առանձին տաղավարներում ներկայացրել են իրենց հրատարակած գրքերը, նաև գրենական պիտույքներ, նկարազարդման պա
Մանկական գրքի փառատոնին «Երազ» մատենաշարով Newmag-ը ներկայացրեց ավստրալաբնակ հայ նկարիչ և գեղարվեստական գրականության թարգմանիչ Սոնա Բաբաջանյանի հեքիաթն է՝ «Մուշի տարօրինակ ճամփորդությունը»: Հեղինակը 6-9 տարեկան երեխաների համար հյուսել է մի հմայիչ պատմություն, որը նրանց տանում է զարմանալի արկածներով լի կախարդական ճամփորդության։

Սարսափելի վթարից հետո փոքրիկ Մուշը վախենում է մթությունից, վախենում է, որ այլևս չի կարողանա քայլել, վախենում է կորցնել հայրիկին և այլևս երբեք չվերադառնալ իր նախկին կյանքին։ Բայց մի բարի օր, երբ նա վերմակի տակ ծածկված, փորձում է թաքնվել իր այդ վախերից, մի զարմանալի հյուր է այցելում նրան։

Այդ անտանելի գիշերներից մեկի ժամանակ հայտնվում է մեծ աչքերով մի տարօրինակ էակ՝ Փսփսիկը, ու խնդրում, աղաչում է Մուշին՝ իրեն տանել իր աշխարհ: Նրանց միանում է նաև Լուսունիկը ու հրաշալի եռյակը հայտնվում է ներաշխարհում: Տարօրինակ աշխարհում հանդիպում են էլ Խուզակին, էլ փիտրուկներին, էլ մարգունին ու թերթեմոնին:

Սոնայի աշխատանքներն իրականի ու ֆանտազիայի սահմանին են: Իր ստեղծագործությունները հեղինակը բնութագրում է՝ բանաստեղծական, երազկոտ, ծիծաղելի ու առեղծվածային: Բացի գրքից, «Երազ» մատենաշարը նաև ներկայացնում է Մուշի փազլը, «Ներկիր ինքդ» ալբոմը։
Կարդա նաև
Newmag-ը Արմենիա Հ/Ը եթերում ներկայացրեց Ժոել Դիկերի «Բալթիմորների գիրքը» և Պասկալ Բրուկների «Իմ փոքրիկ ամուսինը» վեպերը (տեսանյութ)
Newmag Book Salon․ Քաղաքի հենց սրտում հրատարակչությունը ձևավորում է գրական ու քաղաքային նոր մշակույթ
Ինքնուրույն մտածողների փակ համայնք/ Newmag-ի ղեկավարը ներկայացրեց Signature Club-ը (տեսանյութ)
Newmag հրատարակչությունն Արմենիա Հ/Ը «Բարի լույս» ծրագրում ներկայացրեց երկու նոր գիրք (տեսանյութ)