Գլխավոր Հոդվածներ

Ինչո՞ւ են մարդիկ կառավարում աշխարհը՝ հարցն ու պատա

Ինչո՞ւ են մարդիկ կառավարում աշխարհը՝ հարցն ու պատասխանը Յուվալ Նոյ Հարարիի

newmag-y-n

«Sapiens. Մարդկության համառոտ պատմություն»-ը դարձել է աշխարհում ամենաշատ քննարկվող գիրքը։ Յուվալ Նոյ Հարարին պատասխաններ է փնտրում այն հարցերին, որոնք դարեր շարունակ հետաքրքրել են գիտնականից մինչև ուսանող, քաղաքական գործչից մինչև արվեստագետ։Նրա շատ տեսություններ կարելի է համարել բացառիկ։ Նյումեգը, որ վերջերս հայ ընթերցողին ներկայացրեց գիտնականի առաջին գիրք, հիմա պատրաստվում է հրատարակել նաև երկրորդ գիրքը։ Այս շաբաթ Սափիենսի հեղինակն իր անդրադարձում բացատրել է՝ ինչու են հենց մարդիկ կառավարումաշխարհը, ոչ թե, օրինակ, շիմպանզեները:

Ըստ Յուվալ Նոյ Հարարիի, պատճառն ամենևին էլ այն չէ, ինչ դուք կարող եք ենթադրել: 70,000 տարի առաջ մարդիկ անկարևոր կենդանիներ էին, որոնց ազդեցությունը երկիր մոլորակի վրա աննշան էր: Այսօր մարդիկ կառավարում են աշխարհը:

Մարդիկ կառավարում են աշխարհը, որովհետև միակ կենդանիներն են, որոնք ճկուն են և կարողանում են մեծ խմբերով գործակցել

Հարարին բացահայտում է հոմոսափիենսի հաջողության գաղտնիքը. «Հաճախ մենք մարդկանց և կենդանիների տարբերությունը միայն անհատականության մակարդակում ենք ուսումնասիրում: Ուզում ենք հավատալ, որ մարդու գլխում կա մի յուրօրինակ բան, մի  գերբնական ուժ, ինչը մեզ կենդանիներից ավելի լավն է դարձնում: Կենդանիների և մեր իրական տարբերությունը հավաքական մակարդակում է: Մարդիկ կառավարում են աշխարհը, որովհետև միակ կենդանիներն են, որոնք ճկուն են և կարողանում են մեծ խմբերով գործակցել»:

Պատմաբանը հիշեցնում է, որ այդ գործակցությունը ոչ միշտ է դրական արդյունք ունենում: Պատմության ընթացքում բազմաթիվ սարսափելի դեպքեր գրանցվել են զանգվածային գործակցության արդյունքում: Բանտերը, սպանդանոցները և համակենտրոնացման ճամբարներն այդ օրինակներից միայն մի քանիսն են: Հասկանանք նաև պատճառը, թե ինչու են մարդիկ միակ կենդանիները, որոնք կարողանում են գործակցել իրար հետ:

Մարդիկ ապրում են երկակի աշխարհում: Այո՛, մեր աշխարհում  կան ծառեր և գետեր, բայց այդ ամենից բացի մենք երկրորդ, երևակայական շերտն ենք ստեղծել, որին հավատում ենք և որտեղ ապրումենք:

Պատասխանն, ըստ Հարարիի, շատ պարզ է՝ մարդիկ ունեն երևակայություն. «Մենք կարող ենք հազարավոր անծանոթների հետ շփվել, որովհետև ունակ ենք հորինել պատմություններ, տարածել դրանք և համոզել միլիոնավոր մարդկանց, որ դա ճիշտ է: Քանի դեռ բոլորը հավատում են նույն հորինվածքին, ենթարկվում են նաև նույն օրենքներին»։

Նույն մեխանիզմը գործում է նաև քաղաքականության, տնտեսագիտության և հոգեբանության դեպքում: Կենդանիներն ապրում են օբյեկտիվ, իրական աշխարհում, որտեղ կան գետեր, ծառեր ու առյուծներ: Մարդիկ ապրում են երկակի աշխարհում: Այո՛, մեր աշխարհում  կան ծառեր և գետեր, բայց այդ ամենից բացի մենք երկրորդ, երևակայական շերտն ենք ստեղծել, որին հավատում ենք և որտեղ ապրումենք:

 

Տարածել

Sapiens. Մարդկության համառոտ պատմություն
Sapiens. Մարդկության համառոտ պատմություն

Յուվալ Նոյ Հարարի

5800 ֏

Նկարագրություն

Հարյուր հազար տարի առաջ Երկրի վրա ապրում էր մարդկային առնվազն 6 ցեղատեսակ, այսօր՝ միայն մեկը՝ Homo sapiens-ը: Ի՞նչ պատահեց մյուսների հետ, ու ի՞նչ է սպասվում մեզ: 

Մարդկության պատմության մասին գրքերի մեծ մասը կա՛մ պատմական, կա՛մ կենսաբանական մոտեցում է ցուցաբերում, բայց Յուվալ Նոյ Հարարին այս խիստ ինքնատիպ գրքով կոտրում է կարծրատիպերը: Նրա պատմությունը սկսվում է 70,000 տարի առաջ, երբ նոր էր ի հայտ գալիս աշխարհաճանաչողությունը: Հարարին պատմում է, թե զարգացում ապրող մարդն ինչպես է ազդել համաշխարհային էկոհամակարգի վրա և թե ինչպես է կայսրություններ ստեղծել։ Հեղինակը միաձուլում է պատմությունն ու գիտությունը՝ վերանայելով տարածված տեսակետները, անցյալի զարգացումները կապելով ժամանակակից խնդիրների հետ, առանձին իրադարձությունները դիտարկելով ավելի մեծ գաղափարների համատեքստում: Հարարին ստիպում է առաջ նայել, քանի որ վերջին մի քանի տասնամյակների ընթացքում մարդիկ սկսել են շրջանցել բնական ընտրության այն օրենքները, որոնք չորս միլիարդ տարի կառավարել են կյանքը: Ինչի՞ կհանգեցնի այս ամենը, ու ինչպիսի՞ն ենք ուզում դառնալ մենք:

Հայերեն հրատարակության համար հատուկ նախաբան է գրել «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր, «Յուքոմ» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Գուրգեն Խաչատրյանը։ Յուվալ Նոյ Հարարիի երեք գրքերի հայերեն թարգմանությունն իրականացվել է «Գալաքսի» ընկերությունների խմբի հետ գործընկերությամբ: