Կամասուտրա. Ոչ միայն սեքսի ուղեցույց

March 17, 2016

Մարդու կյանքի զգայական էտապի, սիրո մասին հնագույն հնդկական տրակտը՝«Կամասուտրան» ստեղծվել է մ.թ.ա. 3-4-րդ դարերում: Այս ստեղծագործության ամբողջական անվանումն է «Վաթսյայանա կամասուտրա»: Վաթսյայանան տրակտատի հեղինակն է: Նա հնդիկ գիտնական-փիլիսոփա է, ապրել է Քուշանաց թագավորությունում: «Կամա»-ն սանսկրիտ տերմին է, նշանակում է զգայական ու սեքսուալ բավարարվածություն:

«Կամասուտրա»-ն առաջին անգամ անգլերեն հրատարակվել է 1883-ին, Անգլիայում:

Թարգմանության հեղինակը գիտեր, որ գրաքննության է ենթարկվելու: Ուստի գտել էր իրեն արդարացնելու ուղին. գիրքը ստեղծվել էր Անգլիայի սահմաններից շատ հեռու և գրվել էր հետազոտական նպատակով:


Աստվածային մարմնավաճառներ ու բեղմնավոր կանայք. Սեքսն ու ամուսնությունը Հին Եգիպտոսում





«Կամասուտրայի»  անգլերեն 1-ին հրատարակությանը գրախանութներում հայտնվեց շատ բարձր գնով, և սա խոչընդոտեց գրքի մասսայական տարածմանը: Մինչև 1960-ականների սեքսուալ հեղափոխությունը, «Կամասուտրան» հրատարակվեց հատվածաբար, կամ շատ փոքր տիրաժով:
«Կամասուտրան» սեքսուալ գիմնաստիկ վարժությունների հավաքածու չէ: Այն հազարամյակների քննությունն անցած, վստահելի շփման հին հնդկական դասագիրք է:
«Կամասուտրան» կրթական տրակտատ է իրական սիրո մասին, կնոջ ու տղամարդու հարաբերությունների կարգավորման ուղեցույց:

Այն ներդաշնակություն է հաղորդում կենցաղային մանր հարցերին և զույգի հոգևոր ու ինտիմ կողմին, ինչն էլ հանգեցնում է Կամայի (բավարարվածություն՝ զգայական մակարդակում):
«Կամասուտրան» հեշտանքն անվանում է «աստվածային միաձուլում»: Վաթսյայանան վստահ էր, որ սեքսում դատապարտելի ոչինչ չկա, բայց դրան թեթևամտություն հաղորդելը մեղք է:

Կամասուտրայի բովանդակությունը


«Կամասուտրայում» սեքսի 64 դիրք է նկարագրված, որոնք ներկայացված են որպես արվեստ: Վաթսյայանան ասում էր, որ գոյություն ունի սեքսով զբաղվելու 8 տարբերակ, ամեն տարբերակն՝ 8 դիրքով: Այս տրակտատը 64 գլուխ ունի, որոնք բաժանված են 7 բաժինների:
Առաջին բաժնում ընդհանուր գիտելիքներ են սիրո և ֆիզիկական մերձեցման, կնոջ և տղամարդու կյանքում դրանց դերի ու նշանակության մասին:
Երկրորդ բաժինը սիրային միասնության մասին է: Այստեղ ներկայացվում են համբույրի ու շոյանքի ձևերը: Նաև ներկայացված են սեքսի բազմաթիվ դիրքեր, որոնք կնոջն ու տղամարդուն օգնում են հասնել օրգազմի: Խովում է պարաֆիլյայի (ոչ ստանդարտ կամ չընդունված ձևերով բավարարման) մասին և սիրային եռանկյունու միասին (կինը, ամուսինն ու ամուսնու սիրուհին):
Երրորդ բաժինն օգնում է շփում հաստատել կանանց հետ: Տղամարդկանց համար ներկայացված են հարմար կին գտնելու տարբեր մեթոդներ` սիրահետելը, սիրտը գրավելը, հարսանիքին պատրաստվելը:
Չորրորդ բաժինն ամուսնացած կանանց համար է: Այստեղ նրանց մանրակրկիտ սովորեցնում են զուգընկերուհու դերը ստանձնելու նրբությունները:
Հինգերորդ բաժինը կարելի է վերնագրել՝ «հարևանի հարսը սիրուն է»: Այն ուրիշի կնոջը գայթակղելու մասին է:
Վեցերորդ բաժինը նվիրված է հետերոսեքսուալներին: Այստեղ մանրամասն ներկայացված են մարմնավաճառներն ու նրանց «արհեստը»:
Վերջին՝ յոթերորդ բաժինը «գաղտնի հրահանգ է»: Այս բաժնում սովորեցնում են, թե ինչպես է պետք հմայել սիրելիին, ինչպես նրան այրել սիրո կրակով:
«Կամասուտրան» բազմիցս նկարազարդվել է: Որոշ տպագրություններում բազմաթիվ դիրքեր շատ կարճ են նկարագրվել, կամ թարգմանաբար ներկայացվել են միայն վերնագրերն՝ առանց կարևոր ինֆորմացիայի:


Ֆալոսի պաշտամունքը Հին Հայաստանում





«Կամասուտրան» պատմական փաստաթուղթ է: Այն ներկայացնում է  Հին Հնդկաստանի ոչ միայն սեքսուալ, այլ նաև կենցաղային ու հասարակական սովորույթներն ու դրանց կիրառումը: «Կամասուտրան» միայն սեքսի ուղեցույց չէ, այն նաև սեքսագիտության և սեռական հարաբերությունների պատմության արժեքավոր կոթող է: