Լատվիայի բնակչին մեղադրում են երկիրը Ռուսաստանին միացնելու մասին արված կատակի համար․ նրան սպառնում է կես տարվա ազատազրկում

July 3, 2017

Ռիգայի դատարանը մերժել է Լատվիայի բնակիչ Մաքսիմ Կոպտելովայի խնդրանքն այն մասին, որպեսզի փոխվի կես տարվա ազատազրկման դատապարտելու մասին  որոշումը։ Բնակիչը մեղադրվում է  Լատվիան Ռուսաստանին միացնելու մասին արված զվարճալի խնդրագրի համար։
Մեղադրյալը խնդրել էր, որպեսզի դատարանը 6 ամսվա ազատազրկման մասին որոշումը փոխի երկրից ստորագրությամբ չհեռանալու որոշմամբ,  սակայն այդ խնդրանք մերժվել է, բայց դատարանը  բավարարել է գործին փաստաթղթեր կցելու խնդրանքը։ Դատական հաջորդ նիստը տեղի կունենա օգոստոսի 28-ին։
Լատվիայի ոստիկանությունը Մաքսիմ Կոպտելովայի զվարճալի  խնդրագիրը որակել է որպես Ռուսաստանին միանալու հրապարակային հայտարարություն. կոչ` ուղղված երկրի անկախության դեմ, չնայած հեղինակը տեքստում հետ գրություն էր թողել և նշել, որ սա կատակ է։
«Այսպիսի պատիժը չափազանց խիստ է։ Տեսնենք, թե դատարանի հիմնավորումներն ինչպիսին կլինեն։ Սա խոսքի ազատության ոլորտում վատ միտում է», - հայտարարել է մեղադրյալի փաստաբանը։
Նա նաև նշեց, որ մեղադրող կողմ որևէ փաստաթուղթ չի ներկայացրել այն մասին, որ  դատապարտյալն իսկապես անկախ պետության լիկվիդացիայի կոչ է արել։

IZVESTIA