«Լավ էլի»-ն համերգ է ունեցել ԵՊՀ-ում. հիշում ենք՝ ինչի համար էինք սիրում հայկական ալտերնատիվ ռոքի հիմնադիրներին

March 12, 2017

«Գարուն է եկել»՝ «Լավ էլի»-ն է վերադարձել: 90-ականների վերջի հայակական ալտերնատիվ ռոքի վետերանները համերգ են ունեցել ԵՊՀ ուսանողների համար:
Մայր բուհի ուս.խորհուրդը «Բենդերի մեկամսյակը համալսարանում» խորագրով համերգաշար է անցկացնում: Ուսանողության մեծամասնության պահանջով բացումը կատարել է «Լավ էլի»-ն:

«Ես ձեզ սիրեցի»,- համալսարանականներին ասել է բենդի վոկալիստ Մհեր  Մանուկյանը: Քանի որ ուսանողները հիշել են, մենք էլ հիշեցնենք՝ ովքեր էին 90-ականների վերջին  ալտերնատիվ երաժշտություն առաջարկող համարձակները և ինչու ենք նրանց այդքան սիրում:

Եվ այսպես նախ կազմը՝



  • Ալեքս Ավետիսյան - բաս կիթառ, վոկալ

  • Գոռ Մխիթարյան - առաջատար/ռիթմ կիթառ, վոկալ

  • Դավիթ Գրիգորյան – հարվածային գործիքներ

  • Մհեր Մանուկյան - վոկալ, առաջատար/ռիթմ կիթառ, շրթհարմոն

  • Վահե Տերտերյան - բաս կիթառ (փոխարինել է Ալեքսին)


Ինչպես ստեղծվեց


Բենդն ունի հայ-ամերիկյան ծագում: «Լավ էլի»-ն ստեղծվել է կազմալուծված Snack խմբի հիման վրա, որի կազմում էր Մայքլ Ջեյ Հեմմեսը (նա ավարտում է իր առաքելությունը Խաղաղության կորպուսում ու վերադառնում է ԱՄՆ), հետո խումբը թողնում է ու ԱՄՆ` մշտական բնակության է մեկնում հարվածորդ Աշոտ Չոբանյանը: Snack-ի մյուս անդամները՝  Մհեր Մանուկյանն ու Գոռ Մխիթարյանը հրավիրում են հարվածորդ Դավիթ Գրիգորյանին՝ վանաձորյան «Ալք» խմբից: Ավելի ուշ խմբին միանում է նաև Վահե Տերտերյանը:
Որոշում են փոխել նաև բենդի անունը: Անմիջապես հիշում են ԱՄՆ խաղաղության կորպուսի մեկ այլ անդամ Դոնալդ Ֆլամերֆելդին. նա ամեն անգամ, երբ լսում էր հայերեն «լավ էլի» արտահայտությունը, պատասխանում էր, որ ինքն Էլլիին (love Ellie) չի ճանաչում և չի պատրաստվում նրան սիրել:

Հիմա՝ «Լավ էլի»-ի ֆրոնթմենի մասին


Մհեր Մանուկյանը ծնվել է 1975-ին: Սովորել է ԵՊՀ Միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետում: Ունի յոթնամյա երաժշտական կրթություն՝ դաշնամուր մասնագիտությամբ: Ինչպես ինքն  է ասում. «սիրում է զբաղվել ինչով պատահի, լինի դա Վայնինգերի երկերի վերլուծություն, թե կոմպյուտերային խաղ: Իմ խորին համոզմամբ, չհասկացված հանճար եմ, իսկ ընկերներիս համոզմամբ՝ երբեք չեմ հասկացվի եւ դա 21-րդ դարում մարդկային ամենամեծ բարեբախտություններից մեկն է»: 

Մհեր Մանուկյանը նաև գրում է: Ունի երկու պատմվածք: Կարող եք կարդալ, ահա հղումները՝
Մհեր Մանուկյան: Գաբրիել

Մհեր Մանուկյան: Պետրոսը և կախարդուհին

Մի քիչ էլ լսենք երգերից


Մի քիչ դժվար է պատկերացնել մեկին, ով չի լսել նոր հազարամյակի սկզբին հնչող ամենահայտնի հիթը՝ «Գտա քեզ երկնքում».


Եվ ձեր հրճվանքը ինձ շատ խորթ է,
Ձեր կուռքին ես չեմ դավանում:
Ով է այս երկար կյանքում հաջորդը,
Որ արդեն էլ չի դիմանում,
Էլ չի դիմանում…


http://www.youtube.com/watch?v=u1GiHhh7Qz8
Իսկ այս մեկը հիշո՞ւմ եք` «Քո աչքերը».

Քո աչքերը ինձ դարձրել են խելագար, 
Քո շուրթերը գինետուն են ինձ համար:


http://www.youtube.com/watch?v=VhQXt4gCSSg
Մի հատ էլ այս մեկը հիշեցնենք՝ մնացածը search արեք, չէ՞ որ «Գարուն է եկել»

Գարուն է բացվել
Իմ մարած սրտին տանտեր է դարձել:


http://www.youtube.com/watch?v=_AEW2iUe0CM