BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

«Փրկե՞նք հայրենիքը». Newmag-ը ներկայացնում է Տիգրա

«Փրկե՞նք հայրենիքը». Newmag-ը ներկայացնում է Տիգրան Հայրապետյանի 3-րդ գիրքը (թրեյլեր)

newmag-y-n

2022-ից Newmag-ը հայ ընթերցողին է ներկայացնում Տիգրան Հայրապետյանի քաղաքագիտական վերլուծություններն ու ակնարկները՝ հատոր առ հատոր: Առաջին գրքի հրատարակումից ուղիղ մեկ տարի անց լույս է տեսել 3-րդ հատորը: «Պատերազմ և քաղաքականություն», «Երրորդ աշխարհամարտի

Տիգրան Հայրապետյանի վերլուծությունների 3-րդ գրքում առաջին երկու հատորներում հնչեցրած հարցերի պատասխաններն են։ Նախորդ հատորներում հեղինակը դեռ երկու տասնամյակ առաջ ճշգրտորեն կանխատեսել է Հայաստանի ու տարածաշրջանի առջև այսօր ծառացած խնդիրները։ Գրքում զետեղված հոդվածներում գլխավոր մի հարցի պատասխան՝ «Երկիրը ծանր վիճակից դուրս բերելու համար ի՞նչ պետք է անել»: Ու այս գրքի վերնագիրն էլ՝ «Փրկե՞նք հայրենիքը», հոդվածներից մեկի վերնագիրն է ու ոչ թե հռետորական հարցով, այլ քաղաքագիտական հաստատակամ վերլուծություններով քաղաքագետն ընթերցողին տալիս է իր իսկ հարցի պատասխանը:

Պետականության կառուցումն, ըստ Տիգրան Հայրապետյանի, համազգային խնդիր է: Հարցերի լուծումները քաղաքագետը շարադրել է տասնամյակներ առաջ, որոնք արդիական էին թե վերջին պատերազմից առաջ, և թե այսօր՝ մեր այս անորոշ ներկայում. «Հայ ժողովուրդը մենակ է մնացել իր անսահման հավակնությունների ու աննշան հնարավորությունների հետ: Իրադրությունը պահանջում է առաջ քաշել նոր ազգային և համամարդկային գաղափարներ, և որքան էլ այս երկուսի համադրումը ժխտում է մեր ավանդական մտածողությունը, դա միակ, իրականությամբ թելադրված հնարավորությունն է»:

Մոտ 400 հրապարակումների հեղինակն այս գրքում՝ 44-օրյա պատերազմից ավելի քան 25 տարի առաջ, կանխատեսել է, թե  որ ուղղությամբ է թշնամին հարձակվելու Հայաստանի վրա, և ինչ պետք է անել դիմակայելու համար:

«Փրկե՞նք հայրենիքը» գրքի հրատարակչական գործին օժանդակել է Աղվան Վարդանյանը, նա և Տիգրան Հայրապետյանը մտերիմ ընկերն էին:

Գրքի հեռուստաշնորհանդեսը կկայանա մարտի 17-ին, իսկ մարտի 22-ին ԵՊՀ-ում տեղի կունենա գրքի շնորհանդեսը: Հենց ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության բաժնում է ուսանել Տիգրան Հայրապետյանը:

Տարածել