Ինչպես սիրել նորից և կրկին մայրանալ. Newmag-ը ներկայացնում է Անի Քոչարի երկրորդ գիրքը՝ «Կյանքը երկրորդ փորձից» (թրեյլեր)
Չորս տարի անց Անի Քոչարը գրել է նոր գիրք՝ «Կյանքը երկրորդ փորձից»։ Հեղինակի երկրորդ գիրքը նրա երկրորդ կյանքի, երկրորդ ամուսնության, երկրորդ երեխայի ու կյանքի ընձեռած երկրորդ հնարավորության մասին է։ Շնորհանդեսը տեղի կունենա ձմեռային փառատոնին, փետրվարի 10-
Անի Քոչարի երկրորդ գիրքը ևս մեկ մոտիվացիոն ինքնակենսագրական է՝ կյանքը նոր էջից սկսելու մասին։ Առաջին՝ «Հանձնվել չկա» գրքում Անին պատմում էր ծանր հիվանդության, դաժան ապրումների ու քաղցկեղը հաղթահարելու մասին։ Արյան սուր չարորակ քաղցկեղը հաղթահարելու պատմությունը հազարավոր մարդանց համար դարձավ գոտեպնդման և ոգեշնչման աղբյուր։ «Հանձնվել չկա» գիրքը լույս է տեսել 2020-ին։ Երկրորդ գրքում Անին շարունակում է իր կյանքի պատմությունը, նկարագրում, թե ինչպես է հնարավոր փրկվելուց հետո կյանքը սկսել նոր էջից։
«Կյանքը երկրորդ փորձից» գիրքը երկրորդ կյանքի, երկրորդ ամուսնության, երկրորդ երեխայի ու կյանքի ընձեռած երկրորդ հնարավորության մասին է։ Ինքնակենսագրականում հեղինակը ցույց է տալիս, թե ինչպես է հնարավոր հաղթել մահվանը, կոտրել կարծրատիպեր, հրաժարվել անձնական թուլություններից, վախերից ու տագնապներից, թե ինչպես կարելի է սեփական ճակատագրին ևս մեկ հնարավորություն տալ, կրկին հավատալ սիրուն, հաջողությանը, հրաշքներին։ Անին գրքում պատմում է, թե ինչպես ևս մեկ անգամ հավատաց հրաշքին, ու չնայած բժիշկների ախտորոշմանը, որ այլևս գուցե չհղիանա, գրքի վերջաբանը գրեց փոքրիկ աղջկան գրկած։
Պատմություն, որտեղ դեպքերն ու դեմքերը փոխված չեն։ Հեղինակը փոխանցում է իր անձնական փորձառությունը, որը կարող է հուզել, ոգեշնչել ու օրինակ ծառայել։ Այս գիրքն այն մասին է, որ հնարավոր է հաջողության հասնել նաև երկրորդ փորձից, նույնիսկ եթե դա անհնարին է թվում։ Մոտիվացիոն գիրք, որ մարդկանց կօգնի վերագտնել իրենց հավատը, հույսը, պայքարելու ոգին և կրկին սիրելու համարձակությունը։
Անի Քոչարի «Կյանքը երկրորդ փորձից» հուշագրության շնորհանդեսը տեղի կունենա Newmag-ի գրականության և արվեստների ժամանակակից փառատոնին՝ փետրվարի 10-ին, 13:00, Dvin Music Hall-ում։ Գրքի գլխավոր գործընկեր՝ «Հայ-ամերիկյան առողջության կենտրոն»։
Կարդա նաև
Newmag-ը վերահրատարակել է հայ հոգևոր երաժշտության հիմնարար ստեղծագործությունը` Մակար Եկմալյանի «Երգեցողությունք սրբոց պատարագի» (թրեյլեր)
Newmag & Friends ծրագրով ներկայացնում ենք «Հարություն Կալենց․ Գույնի ձևը». բացառիկ հրատարակությունը՝ հայ մեծ նկարչի մասին (թրեյլեր)
Տեղի ունեցավ համաշխարհային բեսթսելլեր` «Մարդը, որը նորից էր մահացել» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)
Տեղի ունեցավ Լուչիանո Վերնիկեի «Ինչու են ֆուտբոլ խաղում 11-ն ընդդեմ 11-ի» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)