BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Գրքի երևանյան փառատոնին Newmag-ը կներկայացնի Ազնավ

Գրքի երևանյան փառատոնին Newmag-ը կներկայացնի Ազնավուրի պոեզիայի 2-րդ մասը՝ «Սեր և պատերազմ» (գրքի թրեյլեր)

newmag-y-n

Ավանդույթի համաձայն տարին 2 անգամ Newmag-ը հայերեն է հրատարակում Շառլ Ազնավուրի գրքերը: Հոկտեմբերի 1-ին՝ Գրքի երևանյան փառատոնի շրջանակում, տեղի կունենա շանսոնյեի 8-րդ գրքի շնորհանդեսը: «Սեր և պատերազմը» նրա պոեզիայի 2-րդ ժողովածուն է, առաջինը՝ «Նոր երկիր

Newmag-ի խմբագրակազմը ի մի է բերել Շառլ Ազնավուրի 1940-2010 թթ. գրած 500 երգերը և 4 մասով կներկայացնի հայ ընթերցողին: «Նոր երկիր» կոչվող առաջին ժողովածուն ընդգրկում էր 113 գործ, «Սեր և պատերազմ»-ում  զետեղել ենք 118 երգ: Մյուս հատորները, ինչպես և ծրագրել է հրատարակչությունը, ընթերցողին կհասցնի մինչև Ազնավուրի ծննդյան 100-ամյակը: 

Յուրաքաչյուր գործի հետ ընթերցողը կհամոզվի` Ազնավուրն ինչ փխրուն սիրտ ունի: Ազնավուրյան մեղեդիները միշտ հուզել են, հետաքրքրել ու զարմացրել` կառուցվածքով, մտքով ու հույզերով: Գործերից շատերը հայտնի են, բայց մեծ մասին Ազնավուրի հայ երկրպագուները կծանոթանա առաջին անգամ:  Պոեզիայի 4 ժողովածուն ֆրանսերենից հայերեն է թարգմանել Սամվել Գասպարյանը, խմբագրել՝ Հասմիկ Առաքելյանը: 

Ազնավուրն իր պոեզիան, կարծես, երկու մասի է բաժանել` սերն իր բոլոր հնարավոր երանգներով և սոցիալական խնդիրներն իրենց բոլոր շերտերով: Սեր, դառնություն, միություն, բաժանում, կյանք, հավերժություն, կարեկցանք ու ափսոսանք, նուրբ հումոր և անկեղծ զգացմունքներ՝ կրքով, բոհեմյան կյանքով. այս բոլոր ելևէջները տեղ են գտել մեծ արտիստի գործերում:

                                                           

«Սեր և պատերազմ»-ում կարող եք ընթերցել «Լա Բոհեմ», «Պիտի կարենալ», «Երկու կիթառ», «Ինչ տխուր է Վենետիկը», «Ինձ տեսնում էի արդեն», «Դեռ երեկ» հայտնի գործերը: Շանսոնյեն երբեք չի առանձնացրել իր սիրելի երգերը, բայց գրքում բացառություն է արել ու նախընտրելիների կողքին հավերժացրել է սրտի նշան: Իր յուրաքանչյուր գործից կարելի է զգալ այն սիրո չափաբաժինը, որը ցանկանում էր փոխանցել ունկնդրին, ընթերցողին. «Այս բանաստեղծությունները գրել եմ նրբորեն, ասես մետաքսով եմ փաթաթել բառերս»: 

Գիրքը երկլեզու է. հայերենի կողքին ֆրանսերեն բնագիրն է: Գրքի գլխավոր գործընկերն է Ամունդի Ակբա ընկերությունը։

«Սեր և պատերազմ» ժողովածուի շնորհանդեսը տեղի կունենա հոկտեմբերի 1-ին, ժամը 14:00-ին, Առնո Բաբաջանյան համերգասրահում. մուտքն ազատ է:

Տարածել