BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Newmag-ը ներկայացնում է Նարինե Աբգարյանի «Մանյունյ

Newmag-ը ներկայացնում է Նարինե Աբգարյանի «Մանյունյան» եռագրության առաջին գիրքը՝ 0-100 տարեկան երեխաների համար (թրեյլեր)

newmag-y-n

Newmag-ը ներկայացնում է այս տարվա Նարինե Աբգարյանի «Մանյունյա» մանկական վեպը՝ հայ-ռուսական «Օրակուլ» մատենաշարի շրջանակում։ Մեկ տարվա ընթացքում Newmag-ն այս հեղինակի արդեն 3-րդ գործն է հրատարակում։ «Մանյունյան» եռահատոր ժողովածու է, որի մյուս երկու հատոր

1993-ից Նարինե Աբգարյանն ապրում և ստեղծագործում է Մոսկվայում։ Այս գիրքը գրել է 40 տարեկանում, որը նրան միանգամից մեծ ճանաչում է բերել։ Գործը ծնվել է սոցցանցերում: Այն գրավում է«Աստրել» հրատարակչության ուշադրությունը ու կարճ ժամանակ անց այն տպագրվում է։ «Մանյունյան» արժանացել է «Տարվա ձեռագիր» Ռուսաստանի ազգային մրցանակին, առաջադրվել է Մեծ գիրք մրցանակի: 2013-ին Նարինե Աբգարյանը ստացել է «BABY-НОС» մրցանակը։ Թարգմանվել է 10-ից ավելի լեզուներով, վաճառվել է ավելի քան 1 մլն 400 հազար օրինակ։

Քանի որ գրքի վաճառքը գերազանցեց հրատարակիչների բոլոր սպասելիքները, շուտով հայկական փոքրիկ գյուղաքաղաքում ապրող աղջիկների պատմությունն ունեցավ շարունակություն: Երկու տարվա ընթացքում գրքի 200 հազարից ավելի օրինակ է վաճառվում: Նախքան հայերեն թարգմանվելը՝ վիպակը ներկայացվել է մի շարք այլ լեզուներով: Բացի այդ՝ տարբեր լեզուներով գիրքը բեմադրվել է թատրոններում, դարձել ֆիլմի սցենար, իսկ շուտով նաև պատրաստ կլինի «Մանյունյա» վեպի հայերեն էկրանավորումը, նկարահանումներն ընթացքի մեջ են։

Նարինե Աբգարյանի «Մանյունյա» գիրքը հասցեագրված է չափահաս մանուկներին և պատմում է այն հերոսական մարդկանց մասին, որոնք ինչ-որ կերպ հաջողացրել են մեծանալ:

Ավելի քան 10 տարի առաջ լույս տեսած այս գիրքը չի կորցնում իր արդիականությունը, որի պատճառը Աբգարյանին բնորոշ անկեղծությունն է, հոմորով պատմելաոճը: Նախկին ԽՍՀՄ տարածքում ապրող ընթերցողներին ավելի քան հոգեհարազատ են վեպի հերոսներն ու պատկերված իրականությունը՝ ճամբար, երաժշտական դպրոց, հնդկական կինո, հետո Սև ծովի ափին հանգիստ՝ գիրքն ընթերցելուց հետո կադր առ կադր մանկության հուշերը վերականգնվում են։

1980-ական թվականների ծիծաղելի և հուզիչ այս պատմությունը խորհրդային երկու տարբեր ազգերի ընտանիքների բարեկամության մասին է: Նարինե Աբգարյանի «Մանյունյա» գիրքը հասցեագրված է չափահաս մանուկներին և պատմում է այն հերոսական մարդկանց մասին, որոնք ինչ-որ կերպ հաջողացրել են մեծանալ: Այս պատմությունը, կարծես, Խորհրդային մանկության վերհուշ է ու հոգեհարազատ է ոչ միայն հայ, այլև ԱՊՀ երկրների համար։ Այդ իսկ պատճառով այն կամ թարգմանում են կամ էլ ընթերցում են ռուսերեն։ Գրողը այս մասին ասել է. «Մանկությունը երջանկություն է ու ամենևին էլ կարևոր չէ, թե որ երկրի մանկության մասին է գրքում գրված»։

«Մանյունյան» այն մասին է, որ փոքրիկ աղջիկը հոգով շատ մեծ կարող է լինել, որ ամռան ճառագայթները կարելի  է պահել սրտիդ մեջ ու երբեք բաց չթողել դրանք, փայփայել ընկերությունը՝ այսօր, վաղն ու ընդմիշտ, որ ծնողները կարող են կյանքին նայել բոլորովին այլ կողմից ու դա սարսափելի չէ։ Եվ վերջապես «Մանյունյան» պատմություն է խորհրդային հեռավոր քաղաքի և նրա բնակիչների մասին։ Այն մասին, թե ինչպես հրեշավոր դեֆիցիտի ու բոլոր տեսակի սահմանափակումների, մարդիկ կարողանում էին ապրել և ուրախանալ կյանքի մանրուքներով։ Բերդում ծնված երկու ընկերուհիների՝ Նարինեի ու Մանյունյայի, խիստ ու բարի Տայի՝ Մանյունյայի տատիկի, հերոսական մարդկանց մասին է։

«Մանյունյա» գրքի հեռուստաշնորհանդեսը տեղի կունենա սեպտեմբերի 20-ին, Արմենիա հեռուստաընկերության «Բարի լույս» ծրագրի շրջանակում։

Թեև Նարինեի գրքերը սիրում են նաև փոքրիկները, բայց հեղինակը չի ընդունում այն կարծիքը, որ իր ստեղծագործությունները պատանեկան են, նա համոզված է` գրում է 0-100 տարեկան երեխաների համար: Վեպ, որ կարելի է ընթերցել մեկ օրում ու երկար սպասել մյուս երկու մասերին։ Գիրքը խորհուրդ է տրվում ընթեցել կանանց, աղջիկներին ու աղջիկների հայրիկներին։ 

Newmag-ի այս հրատարակության շապիկի հեղինակը Նարինե Մուրդայանն է, նկարազարդումները՝ Էդիկ Պողոսյանի, թարգմանությունը՝ Նարինե Գիժլարյանի։ «Մանյունյա» գրքի հեռուստաշնորհանդեսը տեղի կունենա սեպտեմբերի 20-ին, Արմենիա հեռուստաընկերության «Բարի լույս» ծրագրի շրջանակում։

Տարածել