Մարվին Գեյ. Նա չլռեց նույնիսկ մահից հետո (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

December 17, 2014

Մարվին Գեյը Ամերիկյան երաժշտության պատմության մեջ ամենահետաքրքիր և մեծ ազդեցություն թողած վոկալիստներից է։ Իր 45-ամյակից առաջ Գեյը անհեթեթ վեճի պատճառով երկու կրակոց ստացավ` կնքելով իր մահկանացուն: Կրակողը հարազատ հայրն էր:

Գեյի բազմաթիվ երգեր մինչև այսօր հիթային են, միքսվում են տարբեր դիջեյների կողմից ու հնչում ժամանակակից ֆիլմերում։
«Inner City Blues»-ը դրանցից մեկն է, որի «cover» տարբերակները կատարել են բազմաթիվ հանրահայտ երաժիշտներ` Ջո Քոքերից մինչև Ջոն Մեյեր։