Գլխավոր Հոդվածներ

Մերգելյանի փառքն ու լեգենդար թիմի աշխատաանքը՝ մեկ

Մերգելյանի փառքն ու լեգենդար թիմի աշխատաանքը՝ մեկ գրքում և երկու լեզվով

newmag-y-n

Խորհրդային միության խոշորագույն հետազոտական կենտրոններից մեկը մեծ թափով ու հաջողությամբ գործեց 1956-ին Սերգեյ Մերգելյանի գլխավորությամբ։ Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտը կարճ ժամանակ անց սկսեց ռազմական գերգաղտնի աշխատանքը։ Դրանով

Հայաստանին վիճակված էր դառնալ խորհրդային նոր տեխնոլոգիաների հենասյուներից մեկը, ու հայ գիտնականներն այդ հնարավորւթյունը բաց չթողեցին։ 1956 թվականին Երևանում ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի, Արտաշես Շահինյանի և Անրդրանիկ Իոսիֆյանի նախաձեռնությամբ Ավտոմատացման միջոցների և սարքաշինության մինիստրության կառուցվածքում ստեղծվեց մաթեմատիկական մեքենաների ինստիտուտը, որի ղեկավար դարձավ մաթեմատիկոս Սերգեյ Մերգելյանը։

Այս գիտնականները հաճախ հրաժարվում էին արդեն գոյություն ունեցող արևմտյան տարբերակների կրկնօրինակումից․ այդպես եղավ «Նաիրի» ԷՀՄ-ի դեպքում, երբ նրանք հայտարարեցին, որ սեփական հեռանկարային գաղափարն ունեն, և այն շատ ավելի հետաքրքիր է։ Միութենական գերատեսչությունում համաձայնեցին։  Մոսկվայից գալիս էին ստուգայցի ու պարզում, որ տեխնոլոգիական նվաճումներով մոտեցել են ամերիկացիներին։ Հայաստանում պատրաստվող հաշվիչ մեքենաները ստանում էին հայկական անվանումներ ու տարածվում Խորհրդային միության ամբողջ տարածքում՝ ներդրվելով գիտության, արդյունաբերության ու տրանսպորտի համակարգերում։  

Տեխնոլոգիական նվաճումները, դրանցում ներգրավված մարդիկ ու մշակութային բազմազանությունն էապես ազդեցին երկրի վրա: Հենց այստեղից առաջացավ այն չերևացող հիմքը, որի շնորհիվ այսօր մեծ նվաճումների են հասնում հայ ծրագրավորողները՝ հենվելով հարուստ պատմության և ուժեղ ավանդույթների վրա։ Այս պատմությունով ոգևորվեցին երեք պետերբուրգցիները ու գրեցին գիրք Հայաստանում կիբեռնետիկայի պատմության մասին, Newmag-ն էլ հրատարակեց «Մարդիկ և մեքենաները» երկու լեզվով՝ հայերեն և ռուսերեն։
 

Կարդացեք նաև

Հեղինակները երեքն են. IT Museum DataArt թանգարանային նախագծի համադրող Ալեքսեյ Պոմիգալովը, նախագծի խմբագիր Ալեքսանդր Անդրեևը և ներքին մարքեթինգային դիզայն–ստուդիայի արտ-տնօրեն Իլյա Կորոբովը։ Նրանք երկու անգամ այցելել են Հայաստան ու սեփական աչքով տեսել դեռ Խորհրդային տարիներին բարձր տեխնոլոգիաների կենտրոնի համբավը վայելող երկիրը։

Կարդացեք նաև


​​​​​​Յուրահատուկ այս  հրատարակությունները լույս են տեսել DataArt-ի հետ գործակցության արդյունքում։ 

Տարածել