JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027
Գլխավոր Լուրեր

Newmag summer fest-ին տեղի կունենա «Մարդիկ և մեքեն

Newmag summer fest-ին տեղի կունենա «Մարդիկ և մեքենաները» գրքի «Люди и машины» ռուսերեն հրատարակության շնորհանդեսը (թրեյլեր)

newmag-y-n

2022-ին Newmag-ի ձմեռային փառատոնին տեղի ունեցավ «Մարդիկ և մեքենաները» գրքի շնորհանդեսը: DataArt-ի գործակցությամբ ստեղծված հրատարակությունը ներկայացնում է հայկական առաջին համակարգիչների ստեղծման պատմությունը: Իսկ ամառային փառատոնին տեղի կունենա գրքի ռուսե

«Մարդիկ և մեքենաները» գրքի նախատիպը ՏՏ ոլորտում գործունեություն ծավալող DataArt-ի «Հայաստանի մաթեմատիկական մեքենաներ» վիրտուալ ցուցահանդեսն է, որը պատմում է 1956 թ. բացված Մաթեմատիկական մեքենաների երևանյան գիտահետազոտական ինստիտուտի, հայ ինժեներների ու նրանց ստեղծած հաշվիչ տեխնիկայի մասին: Հետո արդեն Ալեքսեյ Պոմիգալովը, Ալեքսանդր Անդրեևը, Իլյա Կորոբովը գրել են գիրք:

Հետազոտական աշխատանքի սկիզբը 2019-ն էր: Հարցազրույցների ընթացքում ինժեներների, նախագծողների, ծրագրավորողների պատմություններից ոգեշնչված՝ այդ ամենի հիման վրա ստեղծեցին ցուցահանդեսը: Դրա հիման վրա ստեղծված գիրքը  պատմում է, թե ինչպես փոքր Հայաստանում զարգացան գերժամանակակից ինստիտուտները և  մշակութային վերափոխումների պայմաններում սկսվեց 2-րդ հանրապետության ֆիզիկամաթեմատիկական ու ինժեներական վերածնունդը:  

                                                

«Մարդիկ և մեքենաները» գրքի հրատարակությունից հետո այն մեծ արձագանք ստացավ ոչ միայն Հայաստանում, այլև Ռուսաստանում: Հենց DataArt-ի նախաձեռնությամբ էլ հրատարակվել և ամառային փառատոնին կներկայացվի գրքի ռուսերեն հրատարակությունը: Գրքում

«Люди и машины» գրքի շնորհանդեսը տեղի կունենա Երազ այգում, հուլիսի 16-ին, ժամը 14:00-ին, Ground Hall սրահում: Մուտքն ազատ է:

Տարածել