BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

[100 մոնոլոգ] Վահրամ Սահակյանը՝ հայհոյելու, գռեհիկ

[100 մոնոլոգ] Վահրամ Սահակյանը՝ հայհոյելու, գռեհիկի, փորի և Youtube-ի մասին

newmag-y-n

2019 թվականին Newmag-ը հրապարակեց 100 պարզ անհատականության բարդ ներաշխարհը ներկայացնող «Մոնոլոգ» գիրքը: Սա անսովոր գիրք է արտասովոր մարդկանցով». այստեղ հավաքված են Newmag ամսագրում 2007-2017 թթ. հրապարակված մոնոլոգները: Մի քանի սերնդի հետաքրքիր ներկայաց

Զարմանում եմ

Հայ տղամարդը 30 տարեկանից սկսում է սպիտակել, ճաղատանալ, ծերանալ: Ատամների մասին չեմ էլ խոսում՝ դրանք սկսում են փչանալ պատանի հասակից՝ տղամարդկանց ու կանանց մոտ հավասար: Իսկ ճերմակելը չգիտեմ: Ամեն դեպքում այդպես է պատահում մեր արվեստագետների 70-80 տոկոսի հետ: Սպիտակ մազերով, բրդոտ մորուքով և ճաղատ: Չեմ սիրում այդ բրդոտներին: Ես մարմնական միայն մեկ խնդիր ունեմ. վերջերս գիրացել եմ, բայց դա կապված է նյութափոխանակության հետ: Բժշկական միջամտություն է հարկավոր, այն այս պահին կատարում եմ, որ փորս չհասնի Լոռի Փամբակ, գոնե մինչև, ասենք, Ապարան Հրազդան:

Կարծրատիպեր

Հոգևոր առումով մարդը 50 տարեկանում խելոքանում է: Ինձ ասում են՝ ինչո՞ւ քննատադություն չկա, կամ Youtube-ում՝ տեսանյութ: Նախ ասեմ, որ դրա ժամանակն անցել է: Մարդիկ սովորել են մի կարծրատիպի: Իսկ ես, լինելով դերասան (իմ դիպլոմում գրված է դրամայի դերասան), տարբեր մասնագիտական կարողություններ ունեմ, սիրում եմ հանդես գալ տարբեր ոճերով: Ես գրում եմ պիեսներ, կատակերգություներ, դրամաներ, բանաստեղծություններ, քնարական ու այսպես ասած քաղաքացիական պատմվածքներ, գրքեր: 

Եվ խոհարարությամբ եմ զբաղվում: Այնպես որ շատ տարբեր եմ լինում: Կարծրատիպերը շատ տարածված և վտանգավոր բան են: Նոյեմբերին ինձ հրավիրել էին մի հեռուստաընկերություն, հարցնում էին՝ ա՛յ, Դուք հայհոյում եք բոլորին… Ես հարցրեցի, թե դա վերջին անգամ երբ են տեսել: Ես կատակով կամ այլ դեպքերում մինչև 2009-10 թվականներն եմ այդպիսի բաներ արել: Ինչո՞ւ եք կանչել: Մի՞թե դա հետաքրքրում է հեռուստադիտողին: Չի հետաքրքրում: 

Հայ տղամարդը 30 տարեկանից սկսում է սպիտակել, ճաղատանալ, ծերանալ:

Հեռուստադիտողին, մանավանդ ամսագրի ընթերցողին չի հետաքրքրի, թե Վահրամ Սահակյանն ինչ կարծիքի է Մոնիկա Բելուչիի մասին: Նրանց կարող է հետաքրքրել, թե ես ինչ սոուսներ եմ պատրաստում, ինչ կոկտեյլներ ու սուրճ եմ սիրում, ինչ սիգարներ եմ ծխում: Զարմանում եմ: Ես տարիներ շարունակ ապրել եմ Ֆրանսիայում: Այնտեղ կային շատ ու քիչ հայտնի արվեստագետներ. ա՛յ, մարդկանց դա կհետաքրքրի: Դա վիրավորական հարց է ինձ համար: Օրինակ՝ եթե ասեիք՝ ի՞նչ կարծիքի եք Խորեն Աբրահամյանի մասին, ես կհասկանայի ու կպատմեի:

չի կարելի

Իմ կարծիքով՝ հասարակական կյանքում չի կարելի խոսել ինտիմ հարցերի մասին, վատ խոսել կամ հայհոյել այլ ազգերի, չի կարելի գերադասել քո ազգությունը, չի կարելի կոպիտ արտահայտություններ անել: Ամենաահավոր բանը. ասենք՝ խոսում ես ինչ-որ մեկի հետ, երրորդը գալիս է և քեզ ճանաչելով կամ առանց ճանաչելու՝ մտնում է խոսակցության մեջ, լինի խանութում, ընկերական շրջապատում, թե աշխատավայրում: Չնայած ես երբեք չեմ ունեցել աշխատավայր, չեմ աշխատել ու ոչ մի կուտակային ինձ վրա չի ազդում: 

Ավտոտեսուչը մեքենայի միջից աղիողորմ ոռնոց է արձակում ինչ-որ մեքենայի կանգնելու-չկանգնելու համար: Չի կարելի: Նա պետք է որպես մարդ գիտակցի, որ չի կարելի մի մեքենայի համար ոռնոցով անհանգստացնել ամբողջ բնակչությանը: Քնած ու հիվանդ մարդիկ կան, առողջ մարդիկ կան, որ երաժշտություն են լսում: Դու ո՞վ ես, որ մի մեքենայի համար ոռնում ես: Այդպիսի բաներ եմ նկատել: Շատերը դրանից բարկանում ու սրտնեղում են: Կարծում եմ՝ այդպես պետք է լինի: 

Ես արտասահմանում չեմ տեսել, որ ոստիկանը խանգարի քաղաքացուն: Եթե ես ավտոմեքենայի ամրագոտին չեմ կապել, ինքը ձեռքով կհասկացնի, որ գցեմ: Այն դարը չի, որ կանգնեցնի վարորդին ու սկսի պետություն-պետություն խաղալ: Հասկացանք՝ օրենքը կա, օրենքը պետք է հարգել, լինի լավը, թե վատը: Բայց չի կարելի իրեն դնել մի 400 տարվա պետության տեղ: Այդ ամենը գռեհիկ է նայվում:

Տարածել