Տեղի ունեցավ Սուրեն Սարգսյանի «Մի կյանքից ավելի» գրքի շնորհանդեսը (տեսանյութ, լուսանկարներ)

March 21, 2023

Մոնթե Մելքոնյանին Հայաստան տեղափոխելու օպերացիայի հեղինակը, Աֆղանստանում հատուկ օպերացիաներ մշակողը, Հռոմի պապի հետ անձնական նախաձեռնությամբ հանդիպած պաշտոնյան և պրոֆեսիոնալ ջութակահարը. Սա նոր ֆիլմի սցենար չէ և ոչ էլ տարբեր մարդկանց բնութագրեր: Մեկ մարդու՝ Արմեն Սարգսյանի մասին է: Այն որպես հուշագրություն հրատարակել է Newmag-ը, որի շնորհանդեսը տեղի ունեցավ մարտի 20-ին՝ Արմեն Սարգսյանի ծննդյան օրը:

 

Նույնիսկ ամենամտերիմ մարդկանց համար Արմեն Սարգսյանի կյանքի ու գործունեության մասին բազմաթիվ էջեր անհայտ են եղել: Երաժիշտ, հետախույզ, գնդապետ և դեսպան Սարգսյանի հուշագրությունը  գրել է որդին՝ քաղաքագետ Սուրեն Սարգսյանը. «Տեղեկություններն անընդատ գալիս էին, և ստիպված էի լինում այդ տեղեկությունները տարբեր ուղղություններով ճշտել, առավել շատ դետալներ ներառել: Կարծում եմ, որ գիրքն այդ առումով բավական հարուստ է, թե պատմական տեսանկյունից, թե քաղաքագիտության, դիվանագիտության և արտաքին քաղաքականության տեսանկյուններից»:

   

«Մի կյանքից ավելի» գիրքը հրատարակել է Newmag-ը: Այս հուշագրության բազմաթիվ դրվագներ տասնամյակներով հույժ գաղտնի են պահվել: Գիրքը խմբագրել է Գնել Նալբանդյանը. «Նաև հետաքրքիր են այն մարդիկ, որոնք վկայություններ են բերում գրքի հերոսի վերաբերյալ: Օրինակ՝ Լևոն Տեր-Պետրոսյանը հիշում է, թե ինչպես Մոնթեին կարողացան ապահով բերել Հայաստան: Սա շատ կարևոր վկայություն է, թեև մամուլի որևէ միջոցում չկա»:

   

Ահա այս գրքում տեղ են գտել նաև առաջին վկայություններ: Արմեն Սարգսյանն ավարտել էր մայր բուհի Արևելագիտության ֆակուլտետը: Եվ ամբողջ կյանքում՝ գործնական ու անձնական հազարավոր թելերով կապված էր Պետհամալսարանի հետ՝ հավաստում է ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը. «Ինձ համար կրկնակի հետաքրքիր է, որովհետև գրքի հերոսը արևելագետ է, իսկ արևելագիտությունը և պետականամետ մոտեցումները դրանք զուգահեռներ են: Շատ հետաքրքիր է տեսնել արևելագիտության տեսական մոտեցումների գործնական կիրառումը կարիերայում, դիվանագիտական և ծառայություններում աշխատանքի ընթացքում»:

  

«Բառիս բուն իմաստով ունիկալ և պետքական գիրք է՝ և՛ հիմա, և՛ ապագայում: Գրքի շնորհանդեսին ներկա են Արմեն Սարգսյանի ընկերները, գործընկերները, նրա կյանքը, պետականամետ գործունեությունն ու վաստակը գնահատող մարդիկ:

Նաև դասախոսը, որ նախ ընկեր, հետո էլ բարեկամ է դարձել: Նրանցից է նաև արևելագետ Գուրգեն Մելիքյանը. Արմենը համակ նվիրում ուներ իր ընկերների հանդեպ, պետականամետ վերին աստիճանի, հայրենասեր վերին աստիճանի»:

    

Բացառիկ մանրամասներ, գաղտնազերծված օպերացիաներ: Այս աշխատությունը ներառում է ամենակարևորն ու հետաքրքիրը՝ պետանվտանգությունից մինչև դիվանագիտություն:

        

Կարդացեք նաև