Նոր գիրք, նոր երգ, նոր տեսահոլովակ. Newmag-ը ներկայացնում է Ազնավուրի 5-րդ գիրքը (թրեյլեր)
Newmag-ը ներկայացնում է Շառլ Ազնավուրի «Հայրս՝ այդ հսկան» նովելների ժողովածուն: Գիրքն առաջին անգամ լույս է տեսել 2007-ին։ Սա Ազնավուրի արդեն 5-րդ գործն է, որ Newmag-ը հրատարակում է հայերեն: Հեռուստաշնորհանդեսը տեղի կունենա մայիսի 21-ին, իսկ շնորհանդեսը
Դեռ 3 տարի առաջ՝ 2019-ին, Newmag-ի տնօրեն Արտակ Ալեքսանյանը հայտարարեց, որ մինչև Ազնավուրի 100-ամյակը կթարգմանեն ու կհրատարակեն շանսոնիեյի բոլոր գրքերը: Հենց այդ թվականին լույս տեսավ «Կյանքից կառչածը», որը միանգամից սպառվեց գրախանութներում: Հետո Newmag-ը հրատարակեց «Մեղմ շշուկով», «Վերջին դուռը», «Քանի սիրտս բաբախում է» գործերը: Այսօր արդեն երգահանի ծննդյան օրվա նախօրեին ներկայացնում ենք «Հայրս՝ այդ հսկան» պատմվածների ժողովածուն:
Ազնավուրը ներկայանում է հումորի և երևակայության 16 զարդով, որոնք լեցուն են անակնկալներով, դրամայով ու երջանիկ լինելու խոհափիլիսոփայությամբ։ 16 նովել և պատմվածք, որոնք տարիների ընթացքում գրել է մեծ շանսոնիեն և այժմ ներկայացնում է մեկ ժողովածուով։ Գիրքը ֆրանսերենից թարգմանել է Սամվել Գասպարյանը: «Հայրս՝ այդ հսկան» նովելների ժողովածուի գլխավոր հովանավորը Amundi-ACBA Asset Management-ն է:
Երգահան ու գրող Ազնավուրն այս պատմվածքները գրել է տարբեր տարիներին, և միայն 2007-ին է այն հրատարակել մեծ գրքով:
Այս գործը ևս աչքի է ընկնում ազնավուրյան մեղմ ոճով, սուր հումորով, մտերմիկ լեզվով: Համեմատությունները դիպուկ են, նկարագրությունները չափազանդ ռեալիստական ու դրամատիկ. «Այն պահին, երբ ես բոլորովին նման բան չէի սպասում, հազիվ աթոռի բոյի պստիկ-ճստիկը հանկարծ տնկվեց իմ դիմաց ու հայացքը մեխեց աչքերիս մեջ:
— Դե հիմա ինձ ասա, թե հորս խի չես սիրում:
Եվ ես, չգիտեմ որ մեղքիս համար, միանգամից հայտնվում եմ դատապարտյալի աթոռին: Հարցաքննությունը լավ բան չէր խոստանում: Անողոք, ինչպես արդարադատությունը, բռունցքներով կոնքերին կռթնած, իմ հոգեառը շատ հանգիստ սպասում էր պատասխանի»:
«Հայրս՝ այդ հսկան» նովելների ժողովածուում տեղ են գտել նրա «Պապ լինելու արվեստը», «Հայրս՝ այդ հսկան», «Լուսանկարների ալբոմը», «Ամանորի արտասովոր ընթրիք», «Մեկ տեղ դրախտում» գործերը: Երգահան ու գրող Ազնավուրն այս պատմվածքները գրել է տարբեր տարիներին, և միայն 2007-ին է այն հրատարակել մեծ գրքով: Նա նուրբ ու մանրակրիկիտ ներկայացնում է փոքր երեխայի հոգեբանությունը, տարեց մարդու փիլիսոփայությունն ու մեր կյանքի ամենատարբեր իրավիճակները՝ պարզ ու սրամիտ նկարագրությամբ:
«Բարի լույս» ծրագրի ընթացքում տեղի կունենա նաև նրա երգի հայերեն թարգմանության, նոր գործիքավորման և նոր տեսահոլովակի պրեմիերա։
Այս նովելներում կարելի է տեսնել արմատներով էրզրումցի ֆրանսիայում բնակություն հաստատծ իր ընտանիքի նիստուկացը, դաստիարակության ու պատմական հայրենիքի նկատմամբ սիրո վառ դրսևորումները: Ազնավուրի ստեղծագործություններից յուրաքանչյուրը կյանքի մեկ դաս է՝ խորհուրդներով ու թևավոր մտքերով:
1300-ից ավելի երգերի հեղինակ ու համահեղինակ ֆրանսալեզու ամենահայտնի երգիչներից մեկի ծննդյան նախօրեին բացի գրքից, Newmag-ն ունի ևս մեկ անակնկալ: «Բարի լույս» ծրագրի ընթացքում տեղի կունենա նաև նրա երգի հայերեն թարգմանության, նոր գործիքավորման և նոր տեսահոլովակի պրեմիերա։ Անակնկալն ուղիղ եթերում՝ մայիսի 21-ին, ժամը 10։20 Արմենիա հեռուստաընկերության «Բարի լույս» ծրագրի ընթացքում։