Բարիտոն Ժերեմի Դելվերը newmag-ին պատմել է երևանյան այցի մասին

October 29, 2018

«Քեզ համար Ազնավուր», համերգին ելույթ կունենա նաև ֆրանսիացի երգիչ, բարիտոն Ժերեմի Դելվերը: Նա կկատարի Հայկական վալս ստեղծագործությունը, որը կատարել էր՝ Ազնավուրի քաղաքացիական հոգեհանգստին:
Ժերեմին բանակի երգչախմբում մշտապես զբաղված է ծրագրային կատարումներով, Հայկական վալսի վրա նոր է սկսել աշխատել:
Картинки по запросу Ժերեմի Դելվեր
«Հայկ Պետրոսյանը լավ համերգ է կազմակերպել: Երեկոյի ընթացքում, Հայկական վալսը միակ կատարումն է լինելու ինձ համար: Ելույթին շատ լավ պետք է պատրաստվեմ, քանի որ ակնկալիքը մեծ է: Չեմ հիասթափեցնի հանդիսատեսին: Զգացված եմ, որ բոլոր հայերը սիրեցին այն»:
Картинки по запросу Ժերեմի Դելվեր
Ժերեմին պաշտոնական ճաշ է ունեցել մշակույթի նախարարի և Հայաստանում Ֆրանսիայի դեսպանի հետ: Կհանդիպի նաև զբոսաշրջության պետական կոմիտեի և լրագրողների հետ:
«Երեկ եղել եմ Գառնի Գեղարդում, ցավոք սրտի շատ ժամանակ չունեմ քաղաքը տեսնելու համար: Մի փոքր էլ կհանգստանամ: վերադարձին միանգամից կանցնեմ աշխատանքի՝ մի քիչ էներգիա ստանալու համար»:
Картинки по запросу Ժերեմի Դելվեր
Ժերեմին հայերեն մի քանի բառ է սովորել: Ֆեյսբուքյան էջում հայ օգտատերերի ընկերության առաջարկները շատ են: Հայ երկրպագուներից հաղորդագրություններ շատ է ստանում, սակայն չի հասցնում բոլորին պատասխանել: Կարձագանքի տունդարձի ճանապարհին:
 




Հետևեք newmag-ին Telegram-ում և Instagram-ում