Ամռան ամենագրքոտ օրը մոտենում է՝ Newmag ամառային փառատոնի օրն ու վայրն անփոփոխ են (թիզր)

Ամռան ուղիղ կեսին՝ հուլիսի 16-ին, Newmag-ն անցկացնելու է տարվա ամենաթեժ գրքատոնը։ Մի ամբողջ օր ու մի մեծ այգի վերածվելու է գրքի քաղաքի։ Երազ այգու չորսբոլորը ու միաժամանակ տարբեր լոկացիաներում տեղի կունենա մի քանի իրադարձություն։ Առանց դադարի ու ավելի քան
Այս տարի հրատարակչությունն արդեն 2-րդ անգամ անցկացնում է Newmag-ամառային փառատոնը։ 2021-ին այցելուների աննախադեպ հոսքից, ջերմ ու դրական գնահատականից հետո կրկին հուլիսի 16-ին, կրկին Երազ այգում Newmag-ը բոլոր ընթերցասերներին հրավիրում է մասնակցել գրքատոնին։
Newmag-ն արդեն մեկ տարի է պատրաստվում է ամառային փառատոնին ու փորձել է այդ օրը ներկայացնել ռուսական, եվրոպական, ամերիկյան գրականության այնպիսի բեսթսելլերներ, որոնց թեմաներն ու ուղերձներն ավելի քան արդիական են մեր օրերում։ Ընթերցողը կարող է ներկա լինել շնորհանդեսին, լսել փարձագետների գնահատականը, հետո արդեն գիրքը ձեռք բերել։
Փառատոնի մեկնարկը 12։00՝ Ground Hall սրահում։ Բացման արարողությանը կհաջորդեն գրքերի շնորհանդեսները։ 7 նոր գիրք, նոր հեղինակներ ու անսպասելիանուններ. Այս փառատոնին ևս սպասվում են բացառիկ հրատարակություններ։
Շնորհանդեսներին զուգահեռ, մեկ այլ լոկացիայում՝ Library-ում, սպասվում է հայ գրողների հետ հանդիպում՝ յուրաքանչյուր ժամը մեկ նոր գրող, նոր թեմա։ Իր գործունեության չորս տարիների ընթացքում Newmag-ը հրատարակում է հայ գրողների գործերը, որոնք մեծ պահանջարկ ունեն գրաշուկայում ու վերահրատարակվում են։
Այս տարի ևս հրատարակչությունն առանձին ծրագիր է կազմել մանուկների համար։ Եթե ծնողները ցանկանում են մասնակցել քննարկման կամ շնոհանդեսի, հոգ չէ՝ երեխան կարող է Book garden-ում հեքիաթ լսել կամ մասնակցել արագ ընթերցանության, հիշողության և ուշադրության զարգացման մասստեր-կլասին, որն անցկացնելու են «Կանա» հոգեբանական կենտրոնի մասնագետները։ Բացի այդ, ծնորղների համար ևս կան դասընթացներ՝ հոգեբանների ուշագրավ խորհորդներով։
Ամառային փառատոնի գլխավոր հովանավորները Ucom-ն ու Evoca բանկն են, գործընկերները Հայաստանի Ամերիկյան համալսարանը, Alex ընկերությունն ու Printing-ը։Այս տարվա նորույթը՝ մեր հովանավորները կունենան էքսպո տաղավարներամբողջ փառատոնի ընթացքում։
Տոնական ակորդները հնչելու են Music Holl-ում։ Ընթերցանությունը խրախուսելու համար այս տարի ևս կանցկացվի Newmag Reader’s Prize-ը։ Մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված տարվա ընթերցողը կստանա մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը Newmag-իհրատարակվող բոլոր նոր գրքերն անվճար: Ամառային թեժ գրքատոնը կամփոփենք համերգային ծրագրով։ Երաժշտական ևս մեկ նոր կատարում Newmag-ից, երգն ու կատարողն՝ անակնկալ։
Կարդա նաև

Newmag & friends ծրագիրը ներկայացնում է Արփի Կարապետյանի «Փոքր գիրք կյանքի մեծ դասերի մասին կամ՝ բոլորս էլ մանուկ ենք եղել» գիրքը (թրեյլեր)

Newmag-ն արժանացել է «Տարվա ամենապահանջված թարգմանություն» անվանակարգի մրցանակին (լուսանկարներ)

12 ժամ շարունակ գրական ու մշակութային իրադարձություններ՝ Newmag Winter Fest 2025-ի ընթացքում (լուսանկարներ)

Հարցազրույց՝ Արդշինբանկի վարչության նախագահ Արտակ Անանյանի հետ
