BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Newmag-ը հրատարակել է Միշել Օբամայի «Becoming. Իմ

Newmag-ը հրատարակել է Միշել Օբամայի «Becoming. Իմ պատմությունը» համաշխարհային բեսթսելլերը

newmag-y-n

Միշել Օբաման Գրեմմիի արժանացած միակ առաջին տիկինն է: Նրա «Becoming. Իմ պատմություն» գիրքը հաղթել է «Խոսակցական ժանրի լավագույն ալբոմ» անվանակարգում:

Ինչպես սկսվեց

Երբ 2017 թվականին Օբամաները պատրաստվում էին լքել Սպիտակ տունը և հանձնել այն Թրամփներին, հայտնի դարձավ, որ ամուսնները աննախադեպ պայմանագիր են կնքել Penguin Random House հրատարակչության հետ։ Բարաք և Միշել Օբամաները պարտավորվել են յուրաքանչյուրը գրել ինքնակենսագրական գրքերը, որի համար հրատարակչատունն ամուսինների հետ կնքել է պայմանագիրը 65 մլն դոլարի։ 

Ես կոտրեցի կարծրատիպերը՝ դառնալով ԱՄՆ պատմության մեջ առաջին սևամորթ առաջին տիկինը։

Միշել Օբամա

Սա համաշխարհային ռեկորդ է ոչ գեղարվեստական ժանրի ցանկացած գրքի համար։ Նախորդ ռեկորդը պատկանում է ամերիկյան մեկ այլ նախագահական զույգի՝ Քլինթոններին։ Սակայն այս առատաձեռն առաջարկով Penguin Random House-ը ցույց տվեց, որ հավատում է Օբամաների գրական հաջողությանը։

Եվ այդպես էլ եղավ։ Արդեն 2018 թվականի նոյեմբերի ամերիկյան գրախանութներում հայտնվեց Միշել Օբամայի «Becoming. Իմ պատմությունը» գիրքը։  Հենց առաջին շաբաթում այն վաճառվեց ավելի քան 1.4 մլն օրինակով։ Իսկ արդեն այժմ, ամբողջ աշխարհում վաճառվել է գրքի 11 մլն օրինակ։ 

 

Ինչի մասին է գիրքը

Միշել Օբամայի «Becoming. Իմ պատմությունը» գիրքը անհատի անձնական հաջողության պատմությունն է: Իր գրքում Միշել Օբաման խոսում է կասկածների մասին, մտածում, իրո՞ք այնքան լավն է, որ տեղափոխվի մեծ հնարավորությունների քաղաք: Մի՞թե այնքան խելացի է, որ Փրինսթոնում սովորի: Օբաման ընդծում է՝ շատ հեշտ է ընդամենը մեկ բառով կոտրել մարդկանց:

Քո պատմությունը քեզ հետ է ու միշտ քեզ հետ է լինելու։ Այն քեզ է պատկանում:

Միշել Օբամա

Սա ինքնակենսագրական գիրք է, որտեղ Միշել Օբաման առաջին անգամ խոսում է իր ամուսնության վաղ շրջանի մասին, երբ ձգտում էր և՛ աշխատել, և՛ ընտանիքի հոգսերը հոգալ, և՛ նպաստել ամուսնու քաղաքական վերելքին: Նա անկեղծորեն պատմում է ընտանեկան վեճերի մասին, թե իր ամուսինը պե՞տք է առաջադրվի նախագահի թեկնածու, և թե ինչպես ինքը դարձավ քարոզարշավի ամենաճանաչված ու հաճախ քննադատված դեմքը, հետո էլ՝ ԱՄՆ առաջին տիկինը։ 

[gallery]

Գիրքը գեղարվեստական նկարագրություններով է համեմված: Այն պատմում է Այովա նահանգի համեստ բնակավայրերի ու Բուքինգհեմյան պալատի շքեղ սրահների մասին: Իր կյանքի պատմությունը համարձակորեն շարադրելով՝ նա մարտահրավեր է նետում բոլորիս, որպեսզի մտածենք ու հասկանանք՝ ով ենք մենք և ինչի ենք ուզում հասնել:

Գրքի հայերեն հրատարակությունը

Առաջին անգամ Newmag-ը ներկայացնում է գիրք, որի ստեղծման ճանապարհն անցել է ուսանողների ձեռքի տակով: Գիրքը թարգմանել են Հայաստանի Ամերիկյան համալսարանի մագիստրատուրայում սովորող  4 ուսանողուհիներ: 

Newmag-ի գլխավոր խմբագիր Գնել Նալբանդյանի խոսքով, նման դեպքերում մեծագույն խնդիրը գիրքը մեկ միասնական լեզվամտածողությամբ ներկայացնելն է: Եթե գրքի տարբեր գլուխներ տարբեր մարդիկ են թարգմանում, յուրաքանչյուր գլուխ ձեռք է բերում ոճային առանձնահատկություն:

Թարգմանության խմբի ղեկավարը Newmag-ի գրքերի թարգմանիչ Լիանա Զաքարյանն էր: Նրա խոսքով տեքստը միասնական ձեռագրով ապահովելը շատ բարդ եղավ, բայց գիրքը մի քանի անգամ վերախմբագրելուց հետո ստեղծվեց գեղեցիկ թարգմանված գիրք: 

Միշել Օբամայի գիրքը մեր բոլորի մասին է: Սա պարզապես կնոջ կամ սևամորթ կնոջ գիրք չէ, այլ վերաբերում է յուրաքանչյուր անհատի: Միշել Օբաման այս գիրքը գրել է այն մարդկանց համար, ովքեր ամեն օր նույն դժվարությունների միջով են անցնում ու կարծում են, թե մենակ են այդ ճանապարհին: 

Գրքի սկզբում Օբաման խոսում է ցանկությունների մասին ու ընդգծում․ աճը սահմաններ չունի: «Becoming. Իմ պատմությունը» գրքի գլխավոր ուղերձն է` կայացումը երբեք չի ավարտվում:

Հայերեն հրատարակության գլխավոր գործընկեր

«Becoming. Իմ պատմությունը» գրքի հայերեն տպագրությունն ամբողջությամբ համաձայնեցված է Միշել Օբամայի հրատարակչական թիմի հետ։ Գրքի դիզայնը, լուսանկարները, կռնակը, էջանիշը և նույնիսկ գովազդային հոլովակները հաստատել են ամերիկյան գործընկերները։

Սա մեծ չափսի, գունավոր և թանկարժեք տպագրությամբ գիրք է, որի հրատարակումը անհնար կլիներ առանց գլխավոր գործընկերոջ։ Գրքի հայերեն հրատարակության աջակիցն է Digitain Armenia ընկերությունը։ 

Digitain Armenia  ընկերության հետ Newmag-ը հրապարակել է կանանց նվիրված բազմաթիվ գրքեր, այդ թվում Ռեյչլ Հոլիսի «Աղջիկ ջան, ուշքի արի» և «Աղջիկ ջան, մի արդարացիր» բեսթսելլերները։

 

 

 

Տարածել

Becoming. Իմ պատմությունը
Becoming. Իմ պատմությունը

Միշել Օբամա

3400 ֏

Նկարագրություն

Երբ Միշել Ռոբինսոնը փոքր աղջիկ էր, նրա աշխարհը սահմանափակվում էր Չիկագոյի Սաութ Սայդ թաղամասով: Այդտեղ նա ապրում էր երկհարկանի շենքի մի փոքրիկ բնակարանում՝ ննջասենյակը կիսելով եղբոր՝ Քրեյգի հետ: Շուտով կյանքը նրան տարավ շատ ավելի հեռու՝ Փրինսթոնի համալսարան, որտեղ առաջին անգամ սեփական մաշկի վրա զգաց, թե ինչ է նշանակում լինել լսարանում միակ սևամորթ կինը։ Հետո հայտնվեց ապակեպատ մի աշտարակում, որտեղ աշխատում էր որպես կորպորատիվ իրավաբան: Ու հենց այնտեղ ամռան մի առավոտ նրա աշխատասենյակում հայտնվեց իրավաբանական ֆակուլտետի ուսանող Բարաք Օբաման ու գլխիվայր շուռ տվեց խնամքով մշակած նրա բոլոր ծրագրերը: Գրքում Միշել Օբաման առաջին անգամ խոսում է իր ամուսնության վաղ շրջանի մասին, երբ ձգտում էր և՛ աշխատել, և՛ ընտանիքի հոգսերը հոգալ, և՛ նպաստել ամուսնու քաղաքական վերելքին: Նա անկեղծորեն պատմում է ընտանեկան վեճերի մասին, թե իր ամուսինը պե՞տք է առաջադրվի նախագահի թեկնածու, և թե ինչպես ինքը դարձավ քարոզարշավի ամենաճանաչված ու հաճախ քննադատված դեմքը, հետո էլ՝ ԱՄՆ առաջին տիկինը։ «Իմ պատմությունը» գիրքը պատմում է Այովա նահանգի համեստ բնակավայրերի ու Բուքինգհեմյան պալատի շքեղ սրահների մասին, պարուրում սրտամորմոք վշտով, սովորեցնում դիմակայել դժվարություններին: Իր կյանքի պատմությունը համարձակորեն շարադրելով՝ նա մարտահրավեր է նետում բոլորիս, որպեսզի մտածենք ու հասկանանք՝ ով ենք մենք և ինչի ենք ուզում հասնել: