newmag-ի նոր նախագիծը. աջակցություն անկախ հրատարակիչներին և հեղինակներին

July 15, 2020

Կորոնավիրուսի համաճարակը բացասական ազդեցություն է գործում տնտեսվարողների վրա: Դրա հետևանքով բիզնեսը կրում է ֆինանսական վնասներ, և գործող բանաձևերով անհնար է շարունակել զարգացնել բիզնեսը: 

Ելնելով ստեղծված իրավիճակից, Newmag հրատարակչական ընկերությունը որոշել է աջակցել անկախ հրատարակիչներին և հեղինակներին: Ընկերությունը պատրաստ է սեփական ենթակառուցվածքներն օգտագործել և գրահրատարակչությունն ամուր հիմքերի վրա դնել: 

Այս քայլը հատկապես կարևոր է այն առումով, որ ճգնաժամի ազդեցությունը հատկապես զգում են գրահրարակչական ոլորտի ներկայացուցիչները: Կորոնավիրուսի շրջանում  առաջնային պլան է գալիս առաջին անհրաժեշտության իրեր ձեռք բերելու խնդիրը: Մարդիկ նախընտրում են գումար չծախսել գիրք գնելու կամ այն գրելու և հրատարակելու վրա: 

Հետամուտ լինելով հրատարակչական ոլորտի զարգացմանը, Newmag-ի համար կարևոր է ապահովել  հավասար մրցակցության պայմաններ: Այդ համատեքստում մենք կարևորում ենք ոլորտի ներկայացուցիչների հետ գործակցությունը և պատրաստ ենք միասին գրական նախագծեր իրականացնել: 

Newmag-ն աջակցում է անկախ հրատարակիչների և հեղինակներին՝ առաջխաղացնելով և շուկա հանելով նրանց գրքերը: Բոլոր այն գրքերը, որոնք կիրացվեն Newmag-ի միջոցով, կունենան «Newmag & Friends» պիտակը գրքի վրա։ Դա նշանակում է, որ թեև գիրքը Newmag-ը չի հրատարակել, բայց հրատարակչությունը երաշխավորում է որակը և իրականացնում է գրքի վաճառքը։ 

Նախագծի առաջին արդյունքը Newmag-ի և Mediamax-ի գործակցությունն է: Mediamax-ը թարգմանել և հրատարակել է Լոնդոնի համալսարանական քոլեջի ավագ գիտաշխատող Սյուզան Փոլ Փաթի գիրքը: Առաջին «Հայ լեգեոնականները․ զոհաբերություն և դավաճանություն Առաջին համաշխարհային պատերազմում» գիրքը ընթերցողներին ներկայացնում է Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանում Միջին Արևելքի պատմության կարևոր, սակայն քիչ հայտնի կողմը: Հայկական լեգեոնը ձևավորվեց, երբ շարունակվում էր Օսմանյան կայսրություն կողմից հայ բնակչության ցեղասպանությունը:

Գրքում բացառիկ մանրամասներ կան հայ լեգեոնականների ոգևորող երազանքների, կատարած զոհողությունների, զինվոր դառնալու ծանր աշխատանքի ու դավաճանության մասին: Գիրքը ներառում է ականատեսների զեկույցներ, հուշեր, նամակներ, պատմություններ, փաստաթղթեր և լուսանկարներ, որոնք փոխանցվել են ընտանիքներին, ինչպես նաև այդ հուշերի մասին լեգեոնականների երեխաների ու թոռների հետ հարցազրույցներից հատվածներ: