BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Միշել Օբամայի «Becoming» ֆիլմը արդեն կարելի է դիտե

Միշել Օբամայի «Becoming» ֆիլմը արդեն կարելի է դիտել Netflix-ում (տեսանյութ)

newmag-y-n

Անսովոր պատմություն՝ Չիկագոյի Սաութ Սայդից Վաշինգտոնի Սպիտակ տուն տեղափոխված սովորական կնոջ մասին։ Netflix-ը նկարահանել է վավերագրական ֆիլմ՝ ԱՄՆ նախկին առաջին տիկին Միշել Օբամայի մասին։ «Becoming» ֆիլմը նկարահանված է ինքնակենսագրական համանուն գրքի հիման վրա։

Ֆիլմի հիմքում աշխարհի 34 քաղաքներում ծնված դեպքերն ու ծանոթություններն են: 90 րոպե տևողությամբ ֆիլմի կեսը Միշել Օբամայի գրքի շրջագայության մասին է: Մյուս հատվածում՝ կուլիսներում մնացած հարցազրույցներն ու պատմություններն են:

2018–ին Becoming -ը հայտնվեց ամերիկյան գրախանութներում և միանգամից դարձավ բեսթսելլեր։ Այժմ այն համաշխարհայի՛ն բեսթսելլեր է՝ վաճառվել է գրքի 11 միլիոն օրինակ։ Becoming -ը հիասթափությունից հաղթանակ տանող ճանապարհի մասին է:

Արդեն մեկ ամիս է հայ ընթերցասերները հնարավորություն ունեն գիրքն ընթերցել հայերեն: Newmag հրատարակչությունը ներկայացրել է Միշել Օբամայի «Becoming. իմ պատմությունը» համաշխարհային բեսթսելլերի հայերեն թարգմանությունը։ Օբաման իր ընթերցողներին հիշեցնում է՝ միշտ կլինի մեկը, որը կասի՝ դու չես կարող, բայց ամենակարևորը ներքին ձայնն է։

Հեղինակի ճանապարհին շատ են եղել հիասթափություններն ու կասկածները: Օբամաների ընտանիքը հանրության ուշադրության կենտրոնում է եղել ութ տարի: Գրքի հիման վրա նկարահանված փաստագրական ֆիլմի ռեժիսորը Նադյա Հալգրենն է։ 

Տարածել

Becoming. Իմ պատմությունը
Becoming. Իմ պատմությունը

Միշել Օբամա

3400 ֏

Նկարագրություն

Երբ Միշել Ռոբինսոնը փոքր աղջիկ էր, նրա աշխարհը սահմանափակվում էր Չիկագոյի Սաութ Սայդ թաղամասով: Այդտեղ նա ապրում էր երկհարկանի շենքի մի փոքրիկ բնակարանում՝ ննջասենյակը կիսելով եղբոր՝ Քրեյգի հետ: Շուտով կյանքը նրան տարավ շատ ավելի հեռու՝ Փրինսթոնի համալսարան, որտեղ առաջին անգամ սեփական մաշկի վրա զգաց, թե ինչ է նշանակում լինել լսարանում միակ սևամորթ կինը։ Հետո հայտնվեց ապակեպատ մի աշտարակում, որտեղ աշխատում էր որպես կորպորատիվ իրավաբան: Ու հենց այնտեղ ամռան մի առավոտ նրա աշխատասենյակում հայտնվեց իրավաբանական ֆակուլտետի ուսանող Բարաք Օբաման ու գլխիվայր շուռ տվեց խնամքով մշակած նրա բոլոր ծրագրերը: Գրքում Միշել Օբաման առաջին անգամ խոսում է իր ամուսնության վաղ շրջանի մասին, երբ ձգտում էր և՛ աշխատել, և՛ ընտանիքի հոգսերը հոգալ, և՛ նպաստել ամուսնու քաղաքական վերելքին: Նա անկեղծորեն պատմում է ընտանեկան վեճերի մասին, թե իր ամուսինը պե՞տք է առաջադրվի նախագահի թեկնածու, և թե ինչպես ինքը դարձավ քարոզարշավի ամենաճանաչված ու հաճախ քննադատված դեմքը, հետո էլ՝ ԱՄՆ առաջին տիկինը։ «Իմ պատմությունը» գիրքը պատմում է Այովա նահանգի համեստ բնակավայրերի ու Բուքինգհեմյան պալատի շքեղ սրահների մասին, պարուրում սրտամորմոք վշտով, սովորեցնում դիմակայել դժվարություններին: Իր կյանքի պատմությունը համարձակորեն շարադրելով՝ նա մարտահրավեր է նետում բոլորիս, որպեսզի մտածենք ու հասկանանք՝ ով ենք մենք և ինչի ենք ուզում հասնել: