Գլխավոր Հոդվածներ

[Կարծիք] «Becoming»-ը Մոխրոտիկի պատմություն կամ գլ

[Կարծիք] «Becoming»-ը Մոխրոտիկի պատմություն կամ գլամուր հուշագրություն չէ

newmag-y-n

Ինչ-որ մեկը կարող է նկատել Օբամաների հմուտ «փիարշիկների» շտկումները, որոշները հայլայթ կանեն քաղաքական շերտերը, ոմանք ֆեմինիստական նոտաներ կնկատեն, ինչ-որ մեկն էլ՝ ռասայական երանգներ։ Այս ամենով հանդերձ, Միշելի պատմությունում, մասնավորապես ինձ համար, անհատի ձևավորման և կայացման ընթացքն է կարևոր։

Առաջին տողից մինչև վերջին նախադասությունը Միշելը հավաստիացնում է, որ Չիկագոյի Սաութ Սայդ ոչ բարի համբավով թաղամասում և աշխատավոր դասի համերաշխ ու սիրով լի ընտանիքում մեծացած նույն այն աղջնակն է։ Ճիշտ է՝ նրան հաջողվել է սովորել Բաղեղի լիգայի լավագույն կրթական հաստատություններում՜ Փրինսթոն և Հարվարդ, աշխատել իրավաբանական մեծ ֆիրմայի ապակեպատ պատուհաններով մոդեռն աշխատասենյակում։ Ճիշտ է՝ նա բացառիկ շանս է ունեցել ապրել Սպիտակ տանը ութ տարի, Անգլիայի թագուհուն գրկել ու զայրացնել արարողակարգի աշխատակիցներին, Սպիտակ տանը բանջարանոց տնկել, պայքարել կանանց իրավունքների համար, մանկական առողջ սննդի համար կարևոր օրինագծեր կյանքի կոչել ու էլի շատ սոցիալական նշանակության նախագծեր իրականացնել։ Բայց Միշելն ասում է, որ յուրաքանչյուրը կարող է անել այդ ամենը, պարզապեա պետք է օգտվել ընձեռված հնարավորություններից, անընդհատ սովորել, կատարելագործվել, ունենալ ճիշտ արժեհամակարգ։

Այս վերջինը ամենակարևորն է։ Մեզ ամեն քայլափոխի գայթակղող ու ճանապարհից շեղող առիթներ կան ու կլինեն, անհրաժեշտ է տարբերել առաջնայինը երկրոդականից։ Կարիերայում ինքնայուրացվելը նույնքան կարևոր է, ինչպես ընտանիքը, ընտանիքում փոխըմբռման, փոխզիջման, սիրո ու իրար լսելու արժեքները նույնքան կարևոր են, ինչ գործընկերների հետ առողջ հարաբերությունները, մասնագիտական աճը և այլն։ Միֆ է, թե սպիտակ պատերն ու ոսկեզօծ սպասքը երջանկության երաշխիք են։ Ով ես դու, ինչ ես ուզում և ուր ես գնում՝ այս հարցերի պատասխաններն են հողի վրա ամուր կանգնելու, լիարժեք ու կայացած անհատ դառնալու, հետևաբար երջանիկ լինելու նախապայմանները։ 500 էջերում Միշելը պարբերաբար ինքն իրեն հարցնում է՝ դու բավականաչա՞փ լավն ես։ Խարիզմատիկ և ուժեղ տղամարդու կողքին խելամիտ և ինքնավստահ կին է Միշելը, որի ընտանեկան կյանքում էլ եղել է պահ, երբ կարիք է եղել դիմել ընտանեկան հոգեբանի օգնությանը։

Գիրքն ընթերցեց և կարծիք հայտնեց՝ Անի Հակոբյանը

Տարածել

Becoming. Իմ պատմությունը
Becoming. Իմ պատմությունը

Միշել Օբամա

5800 ֏

Նկարագրություն

Երբ Միշել Ռոբինսոնը փոքր աղջիկ էր, նրա աշխարհը սահմանափակվում էր Չիկագոյի Սաութ Սայդ թաղամասով: Այդտեղ նա ապրում էր երկհարկանի շենքի մի փոքրիկ բնակարանում՝ ննջասենյակը կիսելով եղբոր՝ Քրեյգի հետ: Շուտով կյանքը նրան տարավ շատ ավելի հեռու՝ Փրինսթոնի համալսարան, որտեղ առաջին անգամ սեփական մաշկի վրա զգաց, թե ինչ է նշանակում լինել լսարանում միակ սևամորթ կինը։ Հետո հայտնվեց ապակեպատ մի աշտարակում, որտեղ աշխատում էր որպես կորպորատիվ իրավաբան: Ու հենց այնտեղ ամռան մի առավոտ նրա աշխատասենյակում հայտնվեց իրավաբանական ֆակուլտետի ուսանող Բարաք Օբաման ու գլխիվայր շուռ տվեց խնամքով մշակած նրա բոլոր ծրագրերը: Գրքում Միշել Օբաման առաջին անգամ խոսում է իր ամուսնության վաղ շրջանի մասին, երբ ձգտում էր և՛ աշխատել, և՛ ընտանիքի հոգսերը հոգալ, և՛ նպաստել ամուսնու քաղաքական վերելքին: Նա անկեղծորեն պատմում է ընտանեկան վեճերի մասին, թե իր ամուսինը պե՞տք է առաջադրվի նախագահի թեկնածու, և թե ինչպես ինքը դարձավ քարոզարշավի ամենաճանաչված ու հաճախ քննադատված դեմքը, հետո էլ՝ ԱՄՆ առաջին տիկինը։ «Իմ պատմությունը» գիրքը պատմում է Այովա նահանգի համեստ բնակավայրերի ու Բուքինգհեմյան պալատի շքեղ սրահների մասին, պարուրում սրտամորմոք վշտով, սովորեցնում դիմակայել դժվարություններին: Իր կյանքի պատմությունը համարձակորեն շարադրելով՝ նա մարտահրավեր է նետում բոլորիս, որպեսզի մտածենք ու հասկանանք՝ ով ենք մենք և ինչի ենք ուզում հասնել: