Ով է Newmag Reader’s Prize-2023-ի հաղթողը և որ գրախոսականը համարվեց լավագույնը (լուսանկարներ)

July 15, 2023

Արդեն 3 տարի հրատարակչությունն Ամառային փառատոնի շրջանակում անցկացվում է Newmag Reader’s Prize-ը։ Այս տարի հաղթող ճանաչվեց հայկական պետական մանկավարժական համալսարանի ուսանող Տաթև Թամրազյանի գրախոսականը։ Նրա «Հայրենիքի ազատության համար պայքարը սուրբ է» review-ն արգենտինահայ գրող Մագդա Թախտաճյանի «Ռոջավա» վեպի մասին է։ Ավանդույթի համաձայն տարվա գրքոտ մրցանակի հավաստագիրը հանձնվեց Summer Fest 2023-ին։

Տաթև Թամրազյանը ՀՊՄՀ ուսանող է, սովորել և ավարտել է Բանասիրության ֆակուլտետում, օրերս ստացել է նաև մագիստրոսի դիպլոմը։ Նա, որպես տարվա ընթերցող, ստանալու է մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը Newmag-ի հրատարակվող բոլոր նոր գրքերն անվճար: Ընթերցանությունը խրախուսող Reader’s Prize մրցույթը նրանց համար է, ովքեր սիրում են ընթերցել ու նաև գրել ռևյուներ կարդացած գրքի մասին։

 

Ներկայացնում ենք Reader's Prize 2023 մրցանակին արժանացած գրախոսականը։

  

«Հայրենիքի ազատության համար պայքարը սուրբ է»

«Ռոջավա» քրդերեն նշանակում է «արևմուտք»։ Աշտի անունը խաղաղություն է նշանակում։Ծաղիկը սեր է նշանակում։ Թոլհիլդան նշանակում է վրեժ։ Եվ պատահական չէ, որ ընթերցողի ուշադրությանը ներկայացվում է նախ քարտեզը՝ իբրև ուղեցույց, ապա՝ վեպը։ Քարտեզի, նշանների, բացատրությունների, ցուցանակների, սլաքների կարիք ընթերցողն անտարակույսկունենա «տեղանքում կողմնորոշվելու» համար։ 

Վեպը սկսվում է «Տարեդարձ է այսօր»-ով՝ ծնունդով՝ վերածնունդով և ավարտվում նոր ծնունդի լուրով, որը Փարիզից Ռիշիքեշուրախության կամուրջ է դառնում։ Ռազմի աստվածուհու անունն ունի հերոսուհին՝ ՆանեԲարսեղյանը, որը, թվում է, ձախողել է երջանիկ լինելու հնարավոր բոլոր տարբերակները։ Պատերազմների, կրոնի, քաղաքականության, համավարակի առաջացրած հաճախ ավերիչառօրյայում, փլատակներում, ավերակներում ոչ մեկ չի չեղարկել սիմֆոնիայի, սիրո, մարդկային զգացումի և ապրումի օրենքները։ Առաջին հայացքից վեպի նյութը կարող է թվալհայից ու Հայաստանից հեռու պատում, սակայն ուշադիր ընթերցողը կնկատի հեղինակի՝ արգենտինահայ գրող և լրագրող Մագդա Թախտաճյանի նուրբ ակնարկները․ «100 տարուցավելի էր անցել, բայց իրենց տատերին ու պապերին ընդունած փողոցները նույնքան վտանգավոր էին»։ Մեծ գերդաստանի ճյուղերը՝ Ալմա և Նանե Բարսեղյանները, իրենց տատերի խոհանոցի բույրերի հետքերով շարժվում են առաջ, և փողոցները, որոնք փրկարարեն եղել, տուն և տանիք են դարձել, պաշտպանել են, հիմա կարիք ունեն փրկվելու և պաշտպանվելու պայթյուններից, ռմբակոծություններից։

«Եթե «քուրդ» ու «ջիհադիստ» բառերի փոխարեն գործածեիր «հայ» ու  թուրքեր» բառերը, կթվար, որ 1915-ի Օսմանյանկայսրության մասին ես խոսում»։ Մայրիկ Ռոզիկի պես հազարավոր մայրեր վերցրին իրենցպատշգամբը զարդարող փիփերթի ճյուղը, պահեցին գրպանում և դուրս եկան տնիցարտասվելով․կարծեցին, որ այլ տեղում չի աճի, կյանք չի լինի։ Բայց փիփերթը սիրուն է և լավէ աճում։ Ստեղծագործությունն իհարկե գեղարվեստական գրականություն է, բայց անկարելիէ չնկատել լրագրողական ճշգրտությունը, սրատեսությունը, կոնկրետությունը գրվածքիտողերում։ Հեղինակը ստեղծել է բազմատեսակ կերպարային համակարգ, որոնք կարող ենբնութագրվել և՛ մանրամասնորեն, և՛ միայն մեկ դիպուկ արտահայտությամբ։ 

Միջին արևելյան այս հողակտորում, որ մարտադաշտ է դարձել, ձևավորվում են այնպիսի վառ, կենսունակ, խիզախ մարդկային խառնվածքներ, որոնք բնականորեն չեն կարող արտահայտվել խաղաղև ապահով միջավայրերում։ Եվ հիշողության մեջ վառ են մնում այդ խառնվածքների հիմանվրա ստեղծված կերպարները, որոնց հանդիպում ենք վեպում․10 տարեկան Զաֆիրան, որ իրհինգ մատի պես գիտի Քոբանին չի վախենում մարտնչելուց։ Հորը սպանել է իսլամական պետությունը, մայրը մարտիկ է, ինքը՝ ևս։ Վստահ է, որ պետք է պաշտպանի իր հայրենիքը, ոչ մեկին թույլ չի տալու իր գյուղը մտնել, ոգևորվում է հայրենիքը պաշտպանող երիտասարդներով, ուզում է նմանվել նրանց։ Նրանք ծնվում և մեծանում են ուրույն գաղափարախոսությամբ․ նրանց չեն ծնել ծնողների համար, նրանք ծնվել են հայրենիքի պայքարի համար։ 

Այս գաղափարախոսությունը գուցե խորթ լինի ժամանակակից աշխարհի, դրա բարքերի, ինքնախնամքի և անձնական երջանկության կարևորման տեսակետից, սակայն իր տունն իր կրծքով պաշտպանելու կարիք ունեցողը գիտի, որ մարտիկ լինելնընտրություն և որոշում չէ։ Իսկություն է և էություն, որ ապրելակերպ է դառնում և առաջնահերթություն։ Դամոկլյան սուրի պես ամեն օր օդից կախված է վտանգը, հանապազօրյա հացի համար խանութ այցը գուցե վերջինը լինի, հիվանդության դեպքումմարդիկ իրենց բուժելու համար միայն մխիթարանքն են իբրև դեղորայք գտնում, սնունդնամեն վայրկյան կարող է թունավորված լինել, յուրաքանչյուր քայլափոխին կարող ենձերբակալվել, սպանվել, խեղաթյուրվել։ Եվ այս պայմաններում մարդիկ կորցնում են իրար, հարազատներին, բայց ոչ՝ հավատը, որ «․․․մի օր մեր Սիրիան ազատ է լինելու։ 

Քրդերը կունենան իրենց երկիրը՝ Քրդստանը, որտեղ բոլորը միասին ապրելու են խաղաղ»։ Եվ նրանքոչ միայն հավատում են, այլ նաև նվագու՜մ են, և այն էլ՝ ջութակ։ Ավերակներում։ Նրանք ոչմիայն նվագում են՝ իբրև հոգու սպեղանի, տխրություն թաքցնելու, արտահայտելու, սփոփվելու ամենամարդկային բացատրությամբ, նրանք նվագում են՝ երաժշտական դպրոց ստեղծելու հանդուգն որոշմամբ և համոզմունքով։ «Լավագույն վրեժը դպրոցն ավարտելն է ուինչ-որ բանի հասնելը»։ Լավագույն վրեժը ապրելն է, արարելը, ստեղծելը։ Չնայած այնանուրանալի հանգամանքին, որ ամբողջ վեպում մենք տեսնում ենք հեղինակի անթաքույցհավատը ուժի, տոկունության, արդարության հաղթանակի հանդեպ, կարևոր է նկատել, որգոյություն ունի մի գիտակից վախ, ավելի ճիշտ բառով՝ արդարացված անհանգստություն։ Ի վերջո ի՞նչ է անելու փրկվաց ցեղը, ժողովուրդը։ 

Միջտեքստային բազմաթիվ կապերովընթերցողին հասկանալի է դառնում հեղինակի հավատը դեպի ցեղի ոգին, դեպի ժողովրդիտոկուն մարտիկը, սակայն ո՞րն է ի վերջո ողջ մնալու նպատակը։ Մարտնչող կանանցղեկավարը, որը մի ամբողջ կյանքի ոդիսական էր տեսել, ողբերգությունների միջով անցել, իրմեջ պայքարելու անքանակ ուժ գտել, մի մտահոգություն է հայտնում․ «Ողջ ենք մնում, որհետո չիմանանք՝ ինչ անենք մեր կործանված կյանքի հետ»։ Եվ ուրեմն, եթե որևէ ազգություն, ցեղ՝ լինի քուրդ, թե հայ, գտել է իր մեջ ուժ, որ պայքար ստեղծի, շարժում ղեկավարի, հեղաշրջումներ անի, թերևս նաև պարտավորվում է ծրագիր ունենալ և հոգ տանել դրահամար, որ «հետո իմանանք՝ ինչ անենք մեր կյանքի հետ»։ Քանի որ «կյանքն ավելի ուժեղ է, քան պատերազմն ու այն վերքերը, որ մենք՝ տեղահանվածներս, կրում ենք»։ Հայրենիքիազատության համար պայքարը սուրբ է, թափված հարազատ արյունը՝ օրհնված, խաղաղությունը՝ երանելի ընծա, որը վայելելու համար, ինչպես վեպի հերոսներըհամոզվեցին, ճանապարհը տանում է պայքարի, վրեժի, նվիրական երազանքին հավատալու, կամքի անհավանական ուժի միջով։ Որովհետև կյանքն ավելի ուժեղ է, քան պատերազմը։

Կարդացեք նաև