ԱԺ 10 ամենապասիվ ու անհայտ պատգամավորները, որոնք ոչինչ չեն արել, բառացիորեն ոչինչ

February 7, 2017

ԱՐԱՅԻԿ ԱՂԱԲԱԲՅԱՆ
Մասնագիտությամբ մանկավարժ  է:1990թ. ընտրվել է Ժողովրդական պատգամավորների առաջին գումարման Հոկտեմբերյանի քաղաքային խորհրդի պատգամավոր: 2008-2012թթ. եղել է  Արմավիրի մարզպետի տեղակալը: ԱԺ պատգամավոր է ընտրվել ԲՀԿ համամասնական ընտրակարգով: ԱԺ ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի անդամ է: Պատգամավորը նույնիսկ  կրթությանը վերաբերող ոչ մի օրինագծի քննարկման ժամանակ հարց չի տվել ու ելույթ չի ունեցել:   
 
 



ԱՐՄԵՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ
Ծնունդով լոռեցի պատգամավորը  մասնագիտությամբ անասնաբույժ-ճարտարագետ է:1993-1995թթ. «Նարեկ» գյուղատնտեսական կոլեկտիվ տնտեսությունում գլխավոր անասնաբույժ է աշխատել:1997-2012թթ. եղել է   Մեդովկա համայնքի գյուղապետի տեղակալը: Ընտրվել է ԲՀԿ համամասնական ընտրակարգով: ԱԺ գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ է:
 
 


ԱՐԱ ԱՐԱՄՅԱՆ
Պահեստազորի լեյտենանտ է: Պատգամավորը  Չարենցավանի «Նիիխիտ» գործարանում աշխատել է ճարտարագետ-տեխնոլոգ, հետո նշանակվել փոխտնօրեն:ԱԺ պատգամավոր է ընտրվել ՕԵԿ համամասնական ընտրակարգով, 2003-2004թթ. եղել է  քաղաքաշինության նախարար: 2004-2006թթ.` ԱԺ նախագահի գլխավոր խորհրդական: 2006-2012թթ.` «Կայծ» ՓԲԸ խորհրդի նախագահ: Ընտրվել է ԲՀԿ համամասնական ընտրակարգով: ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ է:
 
 


ՎՐԵԺ ՄԱՐԿՈՍՅԱՆ
Ավարտել է գյուղատնտեսական ինստիտուտի տնտեսագիտական ֆակուլտետը: Տնտեսագետ-հաշվապահ է:1997-2012թթ. եղել է «Տիգրան Մեծ» հրատարակչություն ՓԲԸ գլխավոր տնօրենը: 2012թ. մայիսի 6-ին ԱԺ  պատգամավոր է ընտրվել 14-րդ ընտրատարածքից: ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ է:  
 
 
 


ՄՆԱՑԱԿԱՆ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
Ծնունդով թալինցի, մասնագիտությամբ ճարտարագետ-անասնաբույժ պատգամավորը 1993-1995թթ. եղել է «Թալին-3» գյուղմթերքների արտադրության կոոպերատիվի նախագահը,1995-2002թթ-ին` տրանսպորտի նախարարության ավտոտրանսպորտային-ճանապարհային ընկերության տնօրենը, իսկ 2002-2012թթ.`Թալինի քաղաքապետը: ԱԺ պատգամավոր է ընտրվել 15-րդ ընտրատարածքից: ԱԺ Տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ է:
 
 


ՄՈՒՐԱԴ ՄՈՒՐԱԴՅԱՆ
Սկզում  ստվարաթղթի կոմբինատի  մեքենավար, հետո` բրիգադավար: 1982-1989թթ. «Հայկոոպ»-ում` շրջկոոպի շինանյութի խանութի տնօրեն: 1996-1998թթ-ին Մուրադ Մուրադյանը եղել է ՊՆ զինվորական առևտրի վարչության պետը: 1 տարի` 2000-2001թթ.-ին աշխատել է  բնապահպանության նախարար: 2004-2012թթ. եղել է «Արկամար» ՍՊԸ տնօրենը: ԱԺ պատգամավոր է ընտրվել  16-րդ  ընտրատարածքից, անկուսակցական է, ԱԺ գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ է:
 
 


ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍՈՖՈՅԱՆ
Ծնունդով Վրաստանից է,  մասնագիտությամբ`  արդյունաբերական և քաղաքացիական շինարար:12 տարի ղեկավարել է Կալուգայի «Արմենիակալուգաշին» շինարարական վարչությունը: 2008թ-ից ՀՀ ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահի 1-ին տեղակալն ու  գործադիր տնօրենն է: 2012թ.-ից «Վիրահայերի միասնություն» հասարակական կազմակերպության համանախագահն է: ԱԺ պատգամավոր է ընտրվել ՀՀԿ  համամասնական ընտրակարգով: ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ է:
 
 


ՀՐԱՆՏ ԴԱՎԹՅԱՆ
Մասնագիտությամբ ճարտարագետ-հիդրոտեխնիկ է, 1995-2001թթ. զբաղվել է մասնավոր գործունեությամբ: 2001թ. «Գրանտ-գրուպ» իրավաբանական անձանց միության նախագահն է: ԱԺ պատգամավոր է ընտրվել ԲՀԿ համամասնական ընտրակարգով: ԱԺ տարածքային կառավարման և  տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ է :
 
 
 


ՀԱՅԿ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Ծանրամարտի եւ պաուերլիֆտինգի սպորտի վարպետ  է: 2005-2012թթ. եղել է «Տորք Անգեղ» մարզամշակութային կենտրոնի տնօրենը: ԱԺ պատգամավոր է ընտրվել ԲՀԿ համամասնական ընտրակարգով: ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ է:  Մի շարք հոդվածների, ուսումնական ձեռնարկների և  ուղեցույցների հեղինակը ևս երբեք հարց չի տվել ու ելույթ չի ունեցել խորհրդարանում: