Միամիտ կադր կամ տեխնոհրաշք. լուսանկարներ` հեռախոսից
Տեխնոլոգիաների զարգացմանը զուգընթաց փոխվեցին նաև լուսանկարչության ձևերը, ավելացան նոր ուղղություններ, և, ամենակարևորը, փոխվեցին գործիքները: Լուսանկարիչները տագնապի «կոճակը սեղմեցին», քանի որ պրոֆեսիոնալ ֆոտոտեխնիկան սկսեց մրցել հեռախոսի հետ:
Սմարթֆոնների տեսախցիկները ժամանակի ընթացքում այնքան կատարելագործվեցին, որ լուսանկարների որակով ոչնչով չէին տարբերվում պրոֆեսիոնալ ֆոտոխցիկով արված լուսանկարներից: Ընդամենը մի քանի տարում հիմնվեց լուսանկարչության նոր ուղղություն և սկսեցին անցկացվել միջազգային փառատոններ ու մրցույթներ` բացառապես հեռախոսով արված լուսանկարների համար:
Լուսանկարիչ Հակոբ Բերբերյանի կարծիքով այստեղ անարդարություն կա, քանի որ լուսանկարչական փորձ չունեցող ցանկացած ոք հեռախոսով ստանում է պրոֆեսիոնալ լուսանկարին հավասար նկար և այստեղ ջուրն է ընկնում լուսանկարչի աշխատանքն ու փորձը:
«Չի կարելի հավասարեցնել, որակը կապ չունի: Մեկ լուսանկարի համար լուսանկարիչը ժամեր է ծախսում, հաճախ վտանգում է կյանքը, ժամերով կարգավորումներ է փոխում ֆոտոխցիկի վրա ու հետո հայտնվում է մեկը, ով նույն լուսանկարը, հաճախ պատահաբար, ստանում է մի քանի վայրկյանում: Դա սխալ է, չի կարելի իրար կողք դնել»:
Սակայն սմարթֆոնային լուսանկարչությունը դիրքերը զիջել չի պատրաստվում: Օր օրի լուսանկարչական կայքերում, ինստագրամում ավելանում է #phonephotography հեշթեգը, որը հունից հանում է ժապավենից թվայինի էվոլյուցիան անցած լուսանկարիչներին:
Կարդա նաև
Newmag-ը Արմենիա Հ/Ը եթերում ներկայացրեց Ժոել Դիկերի «Բալթիմորների գիրքը» և Պասկալ Բրուկների «Իմ փոքրիկ ամուսինը» վեպերը (տեսանյութ)
Newmag Book Salon․ Քաղաքի հենց սրտում հրատարակչությունը ձևավորում է գրական ու քաղաքային նոր մշակույթ
Ինքնուրույն մտածողների փակ համայնք/ Newmag-ի ղեկավարը ներկայացրեց Signature Club-ը (տեսանյութ)
Newmag հրատարակչությունն Արմենիա Հ/Ը «Բարի լույս» ծրագրում ներկայացրեց երկու նոր գիրք (տեսանյութ)