Էմոցիաների տարափ՝ Ֆոտոռեպորտաժ «Նոր երկիր» գրքի շնորհանդեսից
Ժպիտներ, ծափեր ու հուզմունք՝ այս ամենը հավերժացել է մեր լուսանկարչի ակնթարթերում: Շառլ Ազնավուրի ծննդյան 98-րդ տարեդարձի առթիվ Newmag-ը ներկայացրեց արդեն 7-րդ գիրքը: Այս գրքով սկսած՝ հրատարակչությունը սկիզբ է դնում արդեն Ազնավուրյան պոեզիային: Ձեզ ենք ներ
«Նոր երկիրը» պոեզիայի այս ժողովածուն հրատարակվել է 2010 թվականին։ Հայերեն լույս է տեսնում առաջին անգամ։




«Նոր երկիր» կոչվող պոեզիայի ժողովածուն ընդգրկում է Շառլ Ազնավուրի 1940-2010 թվականներին գրած երգերի տեքստերը:



Գիրքը ֆրանսերենից հայերեն է թարգմանել Սամվել Գասպարյանը, խմբագրել է Հասմիկ Առաքելյանը:

Պոեզիայի ժողովածուի հայերեն թարգմանության առաջին մասում ներկայացված է 113 ստեղծագործություն։ Հատուկ ֆրանկոֆոնների համար հայերեն թարգմանության հարևանությամբ նաև ֆրանսերեն բնագիրն է:



Ազնավուրի ժառանգությունը հայաֆիկացնելու առաքելության անփոփոխ գործընկերն ու հովանավորն Ամունդի Ակբան է:


Գրքի շնորհանդեսին ներկա էր ֆրանկոֆոններ, Ազնավուրի գրչի երկրպագուներ:

Ազնավուրը գրում է պարզ, բայց նրա տեքստում կան թաքնված իմաստներ, որոնք հայերեն արտահայտելու համար պետք է խորապես ընկալել դրանք:



Վերջում գինի, պանիր, ջերմ զրույցները: Հոկտեմբերին Newmag-ը կներկայացնի արդեն պոեզիայի մաս 2-րդը: Ազնավուրի 500 ստեղծագործությունները, ընդհանուր առմամբ, կհրատարակվեն 4 գրքով:
Կարդացեք նաև
Կարդա նաև
Winterfest2026-ին Newmag-ը կներկայացնի Հենրիխ Մխիթարյանի գիրքը՝ «Իմ կյանքը՝ միշտ կենտրոնում» (թրեյլեր)
Winterfest-ին տեղի կունենա Դավիթ Գեորգյանի «Իմպեդանս» գիտաֆանտաստիկ էքշն ժանրի գրքի շնորհանդեսը (թրեյլեր)
Winterfest-ին Newmag-ը կներկայացնի Մարիաննա Հակոբյանի «Անունները չփոխե՛լ» գիրքը (թրեյլեր)
«Ծիլ տուր հայերեն– 2025» մրցույթի փակումը և մրցանակաբաշխությունը՝ Newmag Winterfest-ում