[exclusive] Pitti Uomo 93. Նորաձևության ամենագլխավոր իրադարձությունը սկսված է

January 9, 2018

Ցուցադրության թեման կինոն է և ամբողջ ամրությունը՝ Fortezza da Basso-ն, որտեղ ավանդաբար անցկացվում է միջոցառումը, կվերածվի կինոֆեստիվալի հարթակի: Տաղավարները կդառնան կինոթատրոններ, տարածությունը կբաժանվի ժանրերով: Կրեատիվ տնօրենը Սերջո Կոլանտուոնին է՝ ոճաբան, դիզայներ և նորաձևության աշխարհում ազդեցիկ դեմք: 

Pitti Uomo-ի շրջանակում Brooks Brothers-ը կտոնի իր 200-ամյակը: Հունվարի 10-ին Palazzo Vecchio-ում առաջին անգամ կանցկացվի բրենդի ցուցադրություն, իսկ հունվարի 11-ից 14-ը կլինի Brooks Brothers-ի  ռետրոսպեկտիվ ցուցադրությունը:

Pitti Uomo-ի հյուր-դիզայներներ կդառնա ճապոնացիներ Undercover-ը և The Soloist-ը: Ձյուն Տակահասին Undercover-ի հիմնադիր և դիզայներն է: Նա 25 տարի ճապոնական մոդային առաջին գծում է: Ֆլորենցիայում է 9 տարի անց: The Soloist-ի համար Pitti Uomo-ն դեբյուտային է և առաջին այդպիսի միջոցառումը՝  Ճապոնիայի սահմաններից դուրս:

 Երկիր-հյուր կարգավիճակում այս տարի Ֆինլանդիան է: 8 երիտասարդ ֆինն դիզայներները կներկայացնեն իրենց աշխատանքները. Mannisto, Viner Articles, Nomen Nescio, Saint Vacant, Formal Friday, Ikla Wright x Turo, Maria Korkeila x R-Collection և Rolf Ekroth.




Կարդացեք նաև.









Գլխավոր գաստրո-ֆեյշն-իրադարձությունը Pitti Immagine-նն է: Հունվարի 10-ին ռեստորան-խանութ-այգի Gucci Garden-ը՝ Մասիմո Բոտուրայի ղեկավարությամբ և երեք միշլենովյան աստղով խոհարարով, հյուրերի համար կբացի իր դռները Palazzo della Mercanzia-ն: 
[caption id="" align="aligncenter" width="600"]Массимо Боттура Մասիմո Բոտուրա[/caption]