Խորհրդարանական կորդեբալետ. Զոհրաբյանը, Նաղդալյանը, Փաշինյանը անողոք բառակռվում

September 6, 2016








ՆԱԻՐԱ  ԶՈՀՐԱԲՅԱՆ


-         Եթե Հարկային օրենսգիրքն այս տեսքով ընդունվի, ուրեմն պիտի գրանիտե տապանաքար պատվիրենք, դնենք ՀՀ տնտեսության վրա ու գրենք` վախճանվեց անփառունակ մահով:
-         Էդ կոռուպցիան Անորսալի Ջո՞նն է, որ չեք կարողանում բռնել: Գամմային բոլոր երանգներով գիտենք կոռուպցիային:








ՀԵՐՄԻՆԵ ՆԱՂԴԱԼՅԱՆ


-         Որպեսզի չզգաք ակցիզային հարկի դրույքաչափի բարձրացումը, խմեք հատապտուղային գինի, մի´ աճեք 40 միլիոնից և հեծանիվ քշեք:

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ


-         Սենսացիոն բան ա ասում` խմեք թրմօղի, հեծանիվ քշեք… բեռներն էլ էշով, չէ՞,  տեղափոխենք, վարուցանքն էլ` գութանով անենք, միջքաղաքային տրանսպորտն էլ` ֆայտոնով: Ասենք` Երևան-Դոնի Ռոստով` լյուքս կարգի ֆայտոնը կշարժվի Հանրապետության հրապարակից:








ՎԱՀԵ ԷՆՖԻԱՋՅԱՆ


-         Էդքան մեծ քիթ ունեք, բայց քթածակ չունեք` հասկանաք` ինչ ենք ասում:

ՎԱՐԴԱՆ ԱՅՎԱԶՅԱՆ


-         Մարդ որ քաղաքական որբ ա լինում, ժամանակի ընթացքում դառնում ա քաղաքական բիճ` պապա է ման գալիս: Հա` ճուտ: Մանավանդ որ ջերմոցի վարունգ ա լինում` օլիգապոլիկ պարարտանյութով շինված, բնականաբար մեկումեջ ընդդիմադիր կեցվածք ա ընդունում:

ՀԵՐՄԻՆԵ ՆԱՂԴԱԼՅԱՆ


-         Անկախ նրանից` ով ինչ մեծ բան ունի, պետք չի գլխից վերև թռնել: