Newmag-ը հայերեն է հրատարակել իտալացի ժամանակակից հայտնի գրող Ջովանի Դոցինիի «Այստեղ պիտի մնայի» վեպը (թրեյլեր)

November 30, 2023

Newmag-ը ներկայացնում է նոր գիրք՝ Ջովանի Դոցինիի «Այստեղ պիտի մնայի» վեպը։ Այս գիրքը Newmag-ը հայերեն է հրատարակել «Ստեղծարար Եվրոպա» ծրագրով, որով ևս 5 գործ է թարգմանվել։ Դոցինին 2019-ին դարձել է Եվրոպական Միության գրական մրցանակի դափնեկիր: «Այստեղ պիտի մնայի» վեպը լույս է տեսել 2021-ին: Գրական գործը ներգաղթյալների խնդիրների մասին է։ Այն կարծես ներքին մտորումների հոսք է։ Գրված է առաջին դեմքով և ներկա ժամանակով, ինչն ընթերցողին հնարավորություն է տալիս աշխարհին նայել հերոսի՝ Բրեգոլիսեի աչքերով:

Սա վեպ֊մենախոսություն է օտարների հանդեպ վախերի մասին։ Ջովանի Դոցինիի «Այստեղ պիտի մնայի» վեպը միջին տարիքի ներկարար Լուկա Բրեգոլիսեի մասին է։ Հերոսն, ինչպես գրքի հեղինակը, ապրում է Իտալիայի Պերուջա քաղաքում։ 

Վերջին տասը տարիներին Պերուջայում շատ ներգաղթյալներ են հայտնվել։ Քաղաքի ու բնակիչների կյանքն այլևս խաղաղ ու անվտանգ չէ, անընդհատ կողոպուտներ են, ծեծկռտուքներ։ Բնակիչներն հարազատ քաղաքում  իրենց անվտանգ չեն զգում, վախենում են ու երանի տալիս ժամանակներին, երբ քաղաքում էմիգրանտներ չկային։ Հենց այդ մտորումների, անհանգստությունների մասին է գիրքը։    

Գրքի գլխավոր հերոսը երիտասարդ տարիներին մասնակցել է հասարակական տարբեր շարժումների, կինը տնային տնտեսուհի է, դուստրը չորս տարեկան է, կոմունիստ հայրը թոշակառու է։ Բրեգոլիսեն չարացած է ներգաղթյալների վրա, որոնք խաթարում են իր քաղաքի անդորրը։ Նրա օգնական Նաբիլի անչափահաս որդին թմրավաճառ է: Մարոկկացի Նաբիլը անընդհատ ստիպված է ընդհատել աշխատանքը, որպեսզի որդուն օգնի փորձանքներից հեռու մնալ։  

«Այստեղ պիտի մնայի» վեպը տասնվեցօրյա ներքին մտորումների հոսք է։ Այն գրված է առաջին դեմքով և ներկա ժամանակով, ինչն ընթերցողին հնարավորություն է տալիս աշխարհին նայել Բրեգոլիսեի աչքերով: Գրաքննադատները գիրքը կոչել է հզոր ու կարևոր պատում՝ օտարների հանդեպ անվստահության ու ներքին վախերի մասին։   Իտալացի գրող, թարգմանիչ և լրագրող  Ջովանի Դոցինին իր առաջին վեպը գրել է 2005-ին: Նրա վեպերը թարգմանվել են բազմաթիվ լեզուներով: 2019-ին դարձել է Եվրոպական Միության գրական մրցանակի դափնեկիր:

«Այստեղ պիտի մնայի» վեպը լույս է տեսել 2021-ին: Դոցինին իր հերոսի՝ Բրեգոյի ծավալուն մենախոսության միջոցով վերլուծում է երկրում տիրող հասարակական - քաղաքական բարդ վիճակը, ներկայացնում է, որ իր մարդիկ ուզում են ապրել առանց ներգաղթյալների, և ինստիտուցիոնալ ձախերի հարուցած ճգնաժամի։