JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027
Գլխավոր Լուրեր

«Մյունխեն. վերջին կայարան» գրքի հեղինակ Ռիմա Խաչա

«Մյունխեն. վերջին կայարան» գրքի հեղինակ Ռիմա Խաչատրյանի ծննդյան օրն է (տեսանյութ)

newmag-y-n

Այս տարի Newmag-ը հրատարակեց ՀՀ վաստակավոր ուսուցիչ Ռիա Խաչատրյանի գիրքը: Գրքի հեղինակը 2020-ին հեռացավ կյանքից: Այսօր Ռիմա Խաչատրյանի ծննդյան օրն է. նա կդառնար 83 տարեկան:

Ամենայն լավագույնը կյանքում ստեղծվում է անասելի տառապանքով՝ այս միտքը «Մյունխեն. վերջին կայարան» հուշապատումից է՝ հեղինակը Ռիմա Խաչատրյանն է: Վաստակավոր մանկավարժ էր, նա իր բնատուր ունակությունների, աշխատասիրության ու նպատակասլացության շնորհիվ կերտել է հեղինակավոր մանկավարժի ուսանելի կենսագրություն։

Նա ավարտել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտը՝ ուղիղ 55 տարի դասավանդել է Երևանի հենակետային բժշկական քոլեջում, եղել է քոլեջի դեղագործության ամբիոնի վարիչը: Ակտիվ մասնակցել է բժշկական քոլեջների հանրապետական ցանցի ընդլայնմանը: Եվ հենց մանկավարժության և միջնակարգ բժշկական կրթության ոլորտում ներդրած մեծագույն ավանդի համար էլ պարգևատրվել է «Աշխատանքի վետերան» և «Անանիա Շիրակացի» մեդալներով, բազմաթիվ այլ պարգևներով:

 «Մյունխեն. վերջին կայարան» գրքում հեղինակը  ներկայացրել է  վերջին հանգրվան հասնող մի կյանքի պատմություն:

Մինչև իր հուշապատումները, հեղինակել է ուսումնական ձեռնարկներ։  Ցեղասպանությունից մազապուրծ ներգաղթյալների համեստ ընտանիքում ծնված ու մեծացած մանկավարժն իր «Մյունխեն. վերջին կայարան» գրքում ներկայացրել է  վերջին հանգրվան հասնող մի կյանքի պատմություն: Սա հուշապատում է, որը հիմնված է  իրական դեպքերի ու ժամանակի նշանակալի իրադարձությունների վրա։ Այն արտացոլում է հայաստանցու կենցաղն ու մտորումներն անցած դարի երկրորդ կեսին և վերջին երկու տասնամյակում։ Գործող անձինք միմյանցից տարբերվում են բնավորությամբ, խառնվածքով, աշխարհայացքով, իրականության նկատմամբ վերաբերմունքով։

Գիրքն ամբողջությամբ հագեցած է աշխատավոր մարդու հոգեբանությամբ ու իմաստնությամբ։  Նրա գործընկերների և մտերիմների բնորոշմամբ, Ռիմա Խաչատրյանի բնավորության ամենաուշագրավ կողմերից էր աշխատասիրությունը, նվիրվածությունն ու կազմակերպչական մեծ ջիղը: Նա կարողանում էր իր շուրջը հավաքել բոլորին, դառնում էր  ցանկացած իրադարձության ոգին ու շունչը:

Կարդացեք նաև

Վաստակավոր ուսուցիչը համոզված էր՝ «Երջանիկ է այն սերունը, որը պապենական ոսկին  բերրի հողի մեջ է դնում: Ու կրկնակի դժբախտ է այն սերունդը, որը փոշիացնում է այն, քանզի հաջորդ սերունդները դարձյալ պիտի փորձեն հավաքել առաջին միլիոնը՝ կրկին անցնելով արյան ու զրկանքների միջով: Այլ ճանապարհ չկա: Համենայնդեպս, մարդկությանն այլ տարբերակ հայտնի չէ»:

Տարածել