ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ
Գլխավոր Հոդվածներ

Ինչպե՞ս կյանքի կոչել ամենահամարձակ երազանքը. Newma

Ինչպե՞ս կյանքի կոչել ամենահամարձակ երազանքը. Newmag-ը հրատարակել է Արա Թադևոսյանի գիրքը

newmag-y-n

Newmag ներկայացնում է լրագրող Արա Թադևոսյանի հաջողության պատմությունը:  Այն ռոքի, երկրաշարժի ու բարեգործության մասին է: Գիրքը պատմում է համաշխարհային ռոք աստղերի Հայաստան գալու ու Սպիտակի երկրաշարժից տուժածներին օգնելու մասին։

 «Երբ 2009 թվականին առաջին անգամ Իեն Գիլանին և Թոնի Այոմիին հրավիրեցինք Հայաստան, որոշեցի, որ պետք է գիրք գրեմ: Սկզբից էմոցիաներն էին խանգարում դա անել, հետո՝ աշխատանքային զբաղվածությունը: Շփումը, այցերը, իրադարձությունները շարունակվում էին և դա կարծես «լեգիտիմացնում» էր գիրք չգրելը՝ պետք էր սպասել պատկերի ամբողջացմանը», - ասում է Արա Թադևոսյանը:  

Այս գիրքն ամենախենթ երազանքն իրականություն դարձնելու մասին է։

Գիրքը պատմում է  Rock Aid Armenia նախագծի 30-ամյակը Հայաստանում նշելու և դրանից հետո տեղի ունեցած իրադարձությունների մասին: 2009-ին, երբ համաշխարհային ռոք-աստղերն առաջին անգամ այցելեցին Հայաստան, նրանք սերտորեն կապվեցին Հայաստանի հետ: 2009-ին Իեն Գիլանը, երբ այցելեց ու լսեց «դոմիկներում» նվագող երեխաների կատարումը, որոշեց վերակառուցել Գյումրիի 6-րդ երաժշտական դպրոցը։

«Այս գիրքն ինձ համար իսկապես շատ կարևոր նշանակություն ունի: Այն իմ և ընկերներիս կյանքի պատմությունն է: Կարծում եմ, որ այն իմ ամենակարևոր ստեղծագործությունն է՝ գոնե այս պահի դրությամբ», - ասում է Արա Թադևոսյանը:

Երազանքն այնքան համարձակ էր, որ անիրագործելի էր թվում։

Երբ Գիլանը որոշեց օգնել դպրոցին, 2010-ին՝ տասը տարի առաջ Իեն Գիլանը երկու համատեղ բարեգործական համերգ ունեցավ Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ։ Այն անմոռանալի համերգ էր Դիփ Փարփլի երկրպագուների համար։

«Հուշագրությունը Հայաստանի համար կարևոր ակցիայի վերածված երազանքի խրոնոլոգիան է: Պատմություն է այն մասին, թե ինչպես մեկ մարդ իր համախոհների հետ կարող է իրականություն դարձնել անհավանական թվացող ծրագրերը, համաշխարհային մեծության աստղերի հետ մտերմիկ կապեր հաստատել և նպաստել, որ նրանց հետ կապերը Հայաստանի հետ դառնան նույնքան մտերմիկ: Ակցիան հումանիստական է, բարեգործական, ինքնաբուխ, բայց նաև պետական մարմինների և երկրաշարժից տուժած համայնքների օժանդակությամբ: Յուրաքանչյուր ոք կարող է որևէ կերպ դեպի լավը փոխել իրեն և շրջապատող աշխարհը, եթե գնա իր երազանքի հետևից», - ասում է գրքի խմբագիր Գնել Նալբանդյանը:  

 Արա Թադեւոսյանն անկեղծորեն ու մանրամասն նկարագրում է նորանկախ Հայաստանի թերեւս ամենաաստղային նախաձեռնության ետնաբեմը:

Գրքի և 2019-ին կազմակերպված Rock Aid Armenia 30 ամյակի միջոցառման հովանավորը IDBank-ն է։ Ռոքի հանդեպ սերը մեծ է բանկի թոփ մենեջմենթի ներկայացուցիչների մոտ: Հովանավորելով երկու նախաձեռնությունները՝ բանկն այդպես իր շնորհակալությունն է հայտնում:

«Կարծում ենք, որ նման գործ արած մարդկանց պետք է շնորհակալություն հայտնել: Նրանք որևէ կապ չեն ունեցել Հայաստանի հետ և նման սրտացավ վերաբերմունք, ջանք ու եռանդ, որ ներդրեցին ճգնաժամի պահին, նշանակալի իրադարձություն է: Գիրքն էլ այս ամբողջ աշխատանքի յուրօրինակ ամփոփումն է», - ասում է  IDBank-ի հաղորդակցման բաժնի ղեկավար Տաթևիկ Վարդևանյանը:

Այս գիրքը երազանքը կյանքի կոչելու յուրօրինակ ճանապարհային քարտեզ է. ինչպե՞ս սկսել, ինչի՞ց, ի՞նչ անել, երբ հեռախոսազանգերն ու էլնամակները մնում են անպատասխան, երբ բոլորը՝ ընկերներից մինչեւ հովանավորներ, թերահավատ են քո գաղափարի հանդեպ, երբ նախապես ծրագրվածը վերջին 24 ժամում գլխիվայր փոխվում է։ Ինչ է պետք անմիջապես անել, եթե աստղը, ի վերջո, ժամանել է, բայց ատամնացավով։

Տարածել

Երկու ռոք աստղ, երկու աղջիկ՝ չհաշված Արարատը
Երկու ռոք աստղ, երկու աղջիկ՝ չհաշված Արարատը

Արա Թադևոսյան

5800 ֏

Նկարագրություն

Այս գիրքն ամենախենթ երազանքն իրականություն դարձնելու մասին է։ Երազանքն այնքան համարձակ էր, որ անիրագործելի էր թվում։ Այդպես լրագրող Արա Թադեւոսյանը մի օր որոշում է Հայաստան հրավիրել համաշխարհային այն ռոք աստղերին, որոնք ժամանակին օգնեցին Սպիտակի երկրաշարժից տուժած երկրին։

Այս գիրքը երազանքը կյանքի կոչելու յուրօրինակ ճանապարհային քարտեզ է. ինչպե՞ս սկսել, ինչի՞ց, ի՞նչ անել, երբ հեռախոսազանգերն ու էլնամակները մնում են անպատասխան, երբ բոլորը՝ ընկերներից մինչեւ հովանավորներ, թերահավատ են քո գաղափարի հանդեպ, երբ նախապես ծրագրվածը վերջին 24 ժամում գլխիվայր փոխվում է։

Ինչ է պետք անմիջապես անել, եթե աստղը, ի վերջո, ժամանել է, բայց ատամնացավով։
Արա Թադեւոսյանն անկեղծորեն ու մանրամասն նկարագրում է նորանկախ Հայաստանի թերեւս ամենաաստղային նախաձեռնության ետնաբեմը, որը կարող է հետաքրքրել ոչ միայն ռոքի սիրահարներին, այլեւ բոլոր նրանց, ովքեր ունեն անիրագործելի թվացող երազանքներ, դրանց հասնելու աննահանջ կամք ու անսպառ եռանդ։