Անվերջ պայքարի մասին․ ո՞րն է Ռոնալդուի և Մեսսի միջև կարևոր տարբերությունը

July 9, 2020

Ֆուտբոլային 2 գերաստղերին անընդհատ համեմատում են սպորտային ոլորտի հայտնի դեմքերը։ Որքան էլ հաջողակ են Մեսսին և Ռոնալդուն, երկուսն էլ բավականին մեծ տարբերություններ ունեն։ Հենց դրանով են ֆուտբոլիստներն առանձնանում միմյանցից ու հայտնվում անվերջանալի պայքարի մեջ։ 

Կրիշտիանու Ռոնալդու-Լիոնել Մեսսի անվերջանալի պայքարի մասին խոսել է իտալական «Ռոմայի» նախկին կիսապաշտպան Դանիելե դե Ռոսսին։ Նրա խոսքով, ֆուտբոլիստներին կարելի է առանձնացնել իր խաղաոճով, դաշտում իրենց պահվածքով։ 

«Երբ Մեսսի հետ նույն խաղադաշտում ես, այլ զգացումներ ես ունենում։ Շատ եմ նկատել, թե ինչպես են խաղընկերներս հիացել Լեոյի տաղանդով։ Չեմ թաքցնում, ես էլ եմ հիացել, բայց փորձել եմ ցույց չտալ։ Այլ զգացում է, երբ խլում ես գնդակը արգենտինացուց», - ասել է Դանիելե դե Ռոսսին։ 

Նրա խոսքով, վերջին 15 տարիների ընթացքում Մեսսիի հետ խաղադաշտ են դուրս եկել այնպիսի ֆուտբոլիստներ, ովքեր ցույց են տվել, որ արժանի են նրա մրցակիցը դառնալուն:

«Ռոնալդուն շատ գոլեր և տիտղոսներ ունի իր հաշվին, բայց ինձ գրավում է հենց Լեոյի խաղը: Ռոնալդուն այդ վայելքն ինձ չի պարգևում», - ասել է Դանիելե դե Ռոսսին։ 

Լյովենի կաթոլիկ համալսարանի և SciSport.com կայքի մասնագետների հատուկ մշակած ալգորիթմի օգնությամբ սուպերհամակարգիչն ընտրություն է կատարել Լիոնել Մեսսիի և Կրիշտիանու Ռոնալդուի միջև:

Սուպերհամակարգիչը հետազոտությունն անցկացրել է հաշվի առնելով ֆուտբոլիների ելույթները 2013-2014-ից մինչև 2017-2018 թվականների մրցաշրջանը միայն Լա լիգայում:
Ֆիքսվել են նրանց ոչ միայն գոլերն ու գոլային փոխանցումները, այլև բոլոր գործողությունները գնդակով ու տեղաշարժը:

Համալսարանի պրոֆեսորներից մեկը նկատել է, որ արգենտինացին ավելի շատ է գնդակով լինում խաղադաշտում: Դա բարձրացնում է ֆուտբոլիստի արժեքը. Պրոֆեսոր Ջեսսի Դևիսը և նրա թիմը մեկնաբանել են այս փորձը:

«Գոլը խաղի ընթացքում քիչ հանդիպող իրադարձություն է, քանի որ մեկ խաղի ընթացքում կատարվում է միջինը 1600 գործողություն: Մեր մոդելը հաշվել յուրաքանչյուր գործողություն` փոխանցում, անցում, հարված: Առաջին մի քանի մրցաշրջանում Մեսսիի և Ռոնալդուի արդյունքները շատ մոտ էին միմյանց, սակայն 2015/16թթ. մրցաշրջանից Մեսսին գերազանցել է իր հավերժական մրցակցին»:

Ըստ սուպերհամակարգիչի հետազոտությունների, լավագույնը Մեսսին է՝ խաղում միջինը 1.21 միավորով:  Ռոնալդուի ցուցանիշն է խաղում միջինը 0.61 միավոր: