FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12
Գլխավոր Հոդվածներ

Վիլյամ Սարոյան. Սիրո և ժամանակի մասին

Վիլյամ Սարոյան. Սիրո և ժամանակի մասին

Ամեն ինչ մեռնում է, միայն այս կարելի է ճանաչել կյանքում, ոչինչ դուրս չի մնում մահից, ոչինչ զերծ չի մահից: Այսպես տղերքը նստում են ու պատմություններ գրում, առաջ են գնում դանդաղ ու հեշտ, ու թող այդպես լինի. ամեն ինչ միշտ մեռնում է: Նրանք լավ դիրք են ընդունում ու գրում մեկի մասին, որն ինչ-որ տեղ սենյակ է մտնում, հանդիպում ուրիշներին և անում մի բան, ցանկացած բան, ցանկացած մեկը: Նրանք վերցնում են բոլոր դափնիները և չեն հիշեցնում մեզ, որ ամեն ինչ մեռնում է, չեն ասում, որ ամեն ինչ արդեն կիսամեռ վիճակում  է: Միգուցե նույնիսկ չգիտեն, ահա թե ինչու եմ ինքս ինձ վտանգի ենթարկում:
Ես պարտավոր եմ հայտնել ձեզ, որ ոչինչ դուրս չի մնում մահից, ինչ էլ որ լինի, որովհետև ես լավ գիտեմ, գոհ մնաք, թե՚ չէ ես պետք է ասեմ, որ  ոչինչ հավերժ չէ և չէր կարող լինել: Ամեն ինչի սկիզբը հավերժություն չէր ենթադրում, որքան էլ հավատանք, իսկ տղերքը նստում են ու գրում, ինչպես որ դուք եք մի պահ գտնում լուսավոր մի անկյուն, որտեղ մահը աներևույթ է: Նրանք նեղություն են քաշում գրելու, որովհետև վերջին հաշվով գրելը չի տարբերվում մնացած գործերից, իսկ կատարվում է միայն այն, որ ամեն ինչից հետո մարդը նորից մենակ է և գիտի այդ բանը: Ի սկզբանե գիտեր, միշտ գիտեցել է, բայց ամեն ինչից հանկարծ նորից է իմանում ու ծխախոտ վառում:
Չկա ավելի վատ բան, երբ տղամարդը մեռնում է իր սիրած կնոջ մեջ, և երբ կինն է մեռնում իր սիրած տղամարդու մեջ, երկուսի հոգում հուղարկավորության թափորն է գնում, մինչ նրանք շարունակում են առօրյական զրույցը, ապրում առաջվա պես, բայց զգում են, որ այդ թափորն իրենց է ուղեկցում: Նրանք թաղում են մեռյալին, թեպետ մեռելը ողջ է, սա է անսպասելի մահը: Սարսափելի է, որովհետև նրանցից յուրաքանչյուրը չի ուզում մեռնել մյուսի մեջ, չի ուզում նորից մենակ լինել, բայց հանկարած նրանք մենակ են զգում, գիտեն որ մենակ են, և նրանց գործն ու խոսքը լցված է այդ իմացությամբ: Տղամարդը ասում է կնոջը՚ դու գեղեցիկ ես, և չի կեղծում: Նա՚ կինը գեղեցիկ է, գեղեցիկ է ինչպես ոչ մի տղամարդ չի հասկացել, գեղեցիկ է աչքին մոտեցրած մի ծաղկի նման, բայց երբ տղամարդն ասում է այդ բառերը, արդեն մեռած է կնոջ մեջ, և նրա դեմքը չի պայծառանում կնոջ գեղեցկությունից, որովհետև նրանը մեռած մարդու դեմք է: Կինն էլ է մեռած նրա մեջ, և նրանք հեռանում են՚ մոտ լինելով, զրուցում են, ձեռքերը պարզում իրարու, և սա կարող է մինչև կյանքի վերջը շարունակվել, նախքան նրանցից մեկն իսկապես կմեռնի, նախքան հարյուր տարի կանցնի և աշխարհի մարդիկ կփոխվեն (բացի իրենցից), նախքան կվերջանա գիշերը, նախքան տղամարդը կծածկի դուռն իր հետևից, կջանա հասկանալ ու կհասկանա, կհասկանա նորից, քանի որ միշտ հասակցել է, և կասի՚ ամեն ինչ մեռնում է՚ ես միայն սա գիտեմ:
Այսպես կլինի, երբ տղամարդը մի ամիս հեռու կլինի կնոջից, կամ մի տարի: Ուրիշների մոտ կգնա, ու ոչինչ չի փոխվի, և տղամարդը կհիշի նորից ու նորից, որ կինը միշտ կար նրա կյանքում. Կզրուցի ուրիշների հետ, կծիծաղի ուրիշների հետ և միշտ կմտածի, որ  ամեն ինչ մեռնում է, բացի այն բանից, ինչն արդեն մեռել է: Նա գիտի, որ այն ամենն ինչ երբևէ ճանաչելու է, պիտի մեռնի, մինչ ինքն ապրում է համարյա մեռած, մինչև որ ամբողջովին մահանա, ամենուր, կամ միգուցե այնժամ էլ  կքայլի ամենուր ու կափսոսա, նորից կիմանա, որ ամեն ինչ մեռնում է ու չի հավատա:
Ահա թե ինչու է մարդուն տալիս ամեն ինչ՚ հումոր, բարություն, ջերմութուն, և գիտակում, որ ամենապայծառը, ամենաչքնաղը, ամենագեղեցիկը, ամենազորեղը, ամենախնդունը, ամենաջերմը և ամենայն լավագույնը ավարտվում է այնպես, ինչպս ավարտվում է ամեն ինչ:

23 սեպտեմբեր, 1938

Տարածել