«Մաշկի խնամքի կանոնագիրք». Ինչից է առաջանում մաշկի քաղցկեղն ու ինչպես կանխել դարի չարիքը

September 15, 2023

Ամպամած օրերին շատերն արևապաշտպան չեն օգտագործում։ Մինչդեռ այրվածք կարելի է ստանալ նույնիսկ ստվերում։ Բացի այդ, արևապաշտպանն ունի նաև հակատարիքային ազդեցություն։ «Մաշկի խնամքի կանոնագրքի» հեղինակը գրքում այս մասին մի առանձին գլուխ է հատկացրել։ Արևի ուղիղ ճառագայթներից խուսափելու, արևարյուքի ու սոլյարիի նորաձև երանգներին չգայթակղվելու համար կա ևս մեկ լուրջ պատճառ՝ մաշկի քաղցկեղն է։

«Մաշկի խնամքի կանոնագիրքը» գրքի հեղինակ Անջալի Մահտոն մանրամասն անդրադառնում է մաշկի քաղցկեղին։ Ըստ նրա, մաշկաբանները չեն դադարում խոսել մաշկի քաղցկեղի մասին։ Առողջությունն անտեսել չի կարելի։ 1970-ականներից հետո մաշկի քաղցկեղի դեպքերը Միացյալ Թագավորությունում զգալի աճել են՝ մոտ 360 տոկոս։  

Ինչով է բացատրվում։ 1970-ականներից սկսած արտասահման մեկնելն ու հանգիստը ծովափնյա երկրներում անցկացնելը դարձել են մատչելի։ Արևարյուքն ու սոլյարիները դարձել են շատ ընդունված։ Իսկ մթնոլորտում շարունակում է քայքայվել օզոնային շերտը։ Այս ամենը միասին նպաստում են քաղցկեղի ռիսկի մեծացմանը։ Մաշկի քաղցկեղը կանխելու համար առաջին հերթին պետք է սահմանափակել արևի ուլտրամանուշակագույն ճառագայթների տակ անցկացնելու ժամանակը։ Երբեք մի՛ մոռացեք այս մասին։ 

Մաշկի քաղցկեղի երեք հիմնական տեսակ կա՝ մելանոմա, բազալ բջջային կարցինոմա և տափակաբջջային կարցինոմա։  Մելանոման քաղցկեղի հինգերորդ՝ ամենատարածված տեսակն է Միացյալ Թագավորությունում։ Այն զարգացնում է մաշկում մելանոցիտներ։ Մելանոման զարգանում է մաշկի վրա նոր խալի տեսքով կամ արդեն գոյություն ունեցող խալերից։  

Մելանոմայի առաջացման առաջնային պատճառը արևի սոլյարիների ուլտրամանուշակագույն լույսն է։ Ռիսկային գործոններն ե մաշկի բաց գույնը, արևարյուքի հետևանքով ստացած բազմակի այրվածքները, ժառանգականությունը, թույլ իմունային համակարգը, խալերը։

Մելանոման վտանգավոր է այլ օրգաններում տարածվելու հատկության շնորհիվ։ Այն կարող է տարածվել լյարդում, թոքերում, ոսկրերում կամ ուղեղում՝ դառնալով մահվան պատճառ։ Բարեբախտաբար մելանոմաների մեծ մասը հայտնաբերվում են հիվանդության վաղ շրջանում՝ մինչև տարածվելը։  

Միացյալ Թագավորությունում մելանոմայի պետական սքրինինգի ծրագիր չկա։ Պետք է պարզապես ժամանակին բժշկին դիմել, երբ հայտնաբերում եք այս հիվանդության նախանշանները։ Անհապաղ պետք է դիմել մաշկաբանի, եթե խալն ունի անհամաչափություն՝ խալի մի կեսը նման չէ մյուսին, երբ եզրագիծն անկանոն է, անհարթ կամ ոչ հստակ, երբ ունի անհավասար գույն կամ մի քանի երանգ, երբ տրամագիծը  6 մմ-ից մեծ է, երբ չափը, ձևը, գույնը փոփոխվում են։  Մաշկն արևից պաշտպանելը քաղցկեղի ռիսկը նվազեցնելու ամենաարդյունավետ եղանակն է։ Սա հատկապես կարևոր է ռիսկի գործոնների՝ մաշկի բաց գույնի, ժառանգականության, բազմաթիվ խալերի առկայության դեպքում։ 

Կարդացեք նաև