Անջալի Մահտո՝ բյութի աշխարհի գլխավոր խորհրդատուն, հմուտ մաշկաբանն ու կանանց լավագույն ընկերուհին (տեսանյութ)

August 9, 2022

Բրիտանական հայտնի հրատարակչությունը երկրի առաջատար մաշկաբան դոկտորին օրերից մի օր հրավիրում է սուրճի։ Մահտոյական վերլուծություններով հիացած խմբագիրն առաջարկում է միավորել բոլոր աշխատությունները, խորհուրդները, ու այդ ամենը վերածել գրքի, որի բաժիններից յուրաքանչյուրը կլինի կատարյալ մաշկ ունենալու ուղեցույց։ Մի գրքի պատմություն՝ մեր անդրադարձում:

Ինչպես ստեղծվեց գիրքն այն դեպքում, երբ Անջալի Մահտոյի մտքով երբեք չէր անցել դառնալ գրող։ Հեռուստաեթերը, հեղինակավոր թերթերը հեղեղված էին նրա հոդվածներով ու աշխատություններով, բայց գրքի հեղինակ դառնալու նպատակ չուներ. «Առաջարկն ինձ զարմացրեց, բայց, իհարկե, համաձայնեցի: Ասացի՝ եկեք անենք: Այդպես էլ  ստեղծվեց . «Մաշկի խնամքի կանոնագիրքը»»:

Կանոնագիրք, աստվածաշունչ, սեղանի գիրք՝ Անջալի Մահտոյի այս ձեռնարկը շատ կանանց գլխավոր խորհրդականն է արդեն 4 տարի։ Թուղթ-գրիչը վերցնում են, գտնում իրենց հետաքրքրող բաժինն  ու պատկերացնում, որ մաշկաբանի մոտ են՝ հատուկ ընդունելության։

Ինչպես պայքարել ակնեների կամ կնճիռների դեմ, ինչպես գտնել լավ մասնագետի. տվեք հարցը, որը ձեր բժշկին կուղղեիք, ու բացեք էջը։ Տարիքային բծերի, խալերի, հորմոնների, մաշկային քաղցկեղի մասին. Մաշկը կատարյալ դարձնելու սպառիչ տեղեկություններով գիրքը հավասարազոր է գիտական աշխատության։

                                               

Դոկտոր Մահտոյի «Մաշկի խնամքի կանոնագիրքը»  նրանց համար է, ովքեր հետևում են ապացուցողական բժշկությանը, ոչ թե գուգլով մեկ սփռված կարծիքներին. «Համացանցում հազար ու մի տեղեկություն կա մաշկի խնամքի մասին։ Գուգլի դար է՝ ինչ ասես՝ կգտնեք։ Բայց այդ դեպքում չկա երաշխիք, որ գտած տեղեկությունը հոնքն ուղղելու  փոխարեն , աչքը չի հանի։ Իմ  գիրքը գրված է մասնագիտական տեսանկյունից։ Ես գրել եմ այն, ինչ ասում եմ իմ պացիենտներին։ Գրել եմ որպես բարդ ճանապարհ անցած պացիենտ»։      

2018-ին հրատարակված  գիրք-աստվածաշունչը բում է առաջացրել ամբողջ աշխարհում՝ 4 տարում թարգմանվել է 7 լեզվով՝ կորեերեն, լեհերեն, ռուսերեն, պորտուգալերեն, իսպաներեն, չինարեն, ինդոնեզերեն։  Այժմ նաև՝  հայերեն։ Անջալիի գիրքը բեսթսելեր է հրատարակման պահից ու  անդադար գլխավորում է Ամազոնի՝ մաշկի խնամքին վերաբերող գրքերի ցուցակը։ Դոկտոր Մոհտոյի հետևորդները նրա գլխավոր համոզմունքներն անվանում են պատվիրաններ:

Կարդացեք նաև